2010–2019 թթ․
Ուշքի գալով. հաղորդությունը, տաճարը և ծառայության մեջ զոհաբերելը
Ապրիլ 2012


Ուշքի գալով. հաղորդությունը, տաճարը և ծառայության մեջ զոհաբերելը

Մենք դարձի ենք գալիս և դառնում հոգեպես ինքնավստահ, երբ աղոթքով ապրում ենք ըստ մեր ուխտերի:

Փրկիչը պատմեց Իր աշակերտներին մի որդու մասին, որը թողեց իր հարուստ հորը, գնաց մի օտար երկիր և վատնեց իր ժառանգությունը: Երբ սով սկսվեց, երիտասարդը ստանձնեց խոզերին կերակրելու համեստ աշխատանքը: Նա այնքան սոված էր, որ ուզում էր ուտել կերը, որը նախատեսված էր խոզերին կերակրելու համար:

Տնից հեռու, իր ուզած տեղից հեռու և իր թշվառ վիճակում, հավերժական կարևորության մի բան պատահեց այդ երիտասարդի կյանքում: Փրկչի խոսքերով՝ «նա ինքն իրան եկավ»:1 Հիշելով, թե ով էր ինքը, հասկացավ թե ինչ էր կորցրել և սկսեց ցանկանալ իր հոր տանը մատչելի անհատույց օրհնությունները:

Մեր կյանքի ընթացքում՝ լինի խավարի ժամանակներ, մարտահրավեր, վիշտ թե մեղք, մենք կարող ենք զգալ Սուրբ Հոգու հիշեցումը մեզ, որ մենք իսկապես հոգատար Երկնային Հոր որդիներն ու դուստրերն ենք, ով սիրում է մեզ, և մենք գուցե փափագում ենք սրբազան օրհնություններ, որոնք միայն Նա կարող է տալ: Այսպիսի դեպքերում մենք պետք է ուշքի գանք և ետ դառնանք դեպի մեր Փրկչի սիրո լույսը:

Այս օրհնություններն իրապես պատկանում են Երկնային Հոր բոլոր զավակներին: Այդ օրհնությունները փափագելը, ներառյալ ուրախ և երջանիկ կյանքի օրհնությունը, Երկնային Հոր ծրագրի հիմնական մասն են կազմում յուրաքանչյուրիս համար: Ալմա Մարգարեն ուսուցանել է. «Նույնիսկ եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ»:2

Երբ մեր հոգևոր ցանկություններն աճում են, մենք դառնում ենք հոգեպես ինքնավստահ: Ուրեմն, ինչպե՞ս այդ դեպքում օգնենք մյուսներին, ինքներս մեզ և մեր ընտանիքներին մեծացնել Փրկչին հետևելու և Նրա ավետարանով ապրելու մեր ցանկությունը: Ինչպե՞ս ենք զորացնում ապաշխարելու մեր ցանկությունները, դառնում արժանի և դիմանում մինչև վերջ: Ինչպե՞ս ենք օգնում մեր պատանիներին և երիտասարդ չափահասներին, որ նրանք թողնեն, որ այս ցանկությունները գործեն իրենց մեջ, մինչև նրանք դարձի գան և դառնան ճշմարիտ «սրբ[եր] Քրիստոսի քավության միջոցով»:3

Մենք դարձի ենք գալիս և դառնում հոգեպես ինքնավստահ, երբ աղոթքով ապրում ենք ըստ մեր ուխտերի՝ հաղորդությունը արժանավայել ճաշակելու միջոցով, տաճարային երաշխավորագրին արժանի լինելով և զոհաբերելով ուրիշներին ծառայելու համար:

Հաղորդությունից արժանավայել ճաշակելու համար, մենք հիշում ենք, որ նորոգում ենք ուխտը, որ կապել ենք մկրտության ժամանակ: Որպեսզի հաղորդությունը լինի հոգեպես սրբագործող փորձառություն ամեն շաբաթ, մենք պետք է նախապատրաստվենք նախքան հաղորդության ժողովի գալը: Մենք անում ենք այդ դիտավորյալ ետևում թողնելով մեր ամենօրյա աշխատանքը և հանգիստը, և հեռացնում աշխարհիկ մտքերն ու մտահոգությունները: Այդպիսով, մենք տեղ ենք բացում մեր մտքում և սրտում Սուրբ Հոգու համար:

Այդ ժամանակ մենք պատրաստ ենք խորհելու Քավության մասին: Բացի ուղղակի մտածելուց Փրկչի տառապանքի և մահվան փաստերի մասին, մեր խորհրդածելն օգնում է մեզ ճանաչել, որ Փրկչի զոհաբերության միջոցով, մենք ունենք հույս, հնարավորություն և ուժ իրական, սրտառուչ փոփոխություններ կատարելու մեր կյանքում:

Երգելով հաղորդության օրհներգը, մասնակցելով հաղորդության աղոթքներին և ճաշակելով Նրա մարմնի և արյան խորհրդանիշներից, մենք աղոթքով ներում ենք փնտրում մեր մեղքերի և թերությունների համար: Մենք մտածում ենք խոստումների մասին, որոնք տվել ենք և պահել նախորդ շաբաթվա ընթացքում և ստանձնում ենք առանձնահատուկ անձնական պարտավորություններ՝ հետևելու Փրկչին եկող շաբաթվա ընթացքում:

Ծնողներ և ղեկավարներ, դուք կարող եք օգնել պատանիներին զգալ հաղորդության անզուգական օրհնությունները՝ ապահովելով հատուկ հնարավորություններ նրանց համար, ուսումնասիրելու, քննարկելու և հայտնաբերելու Քավության առնչությունը իրենց կյանքի հետ: Թողեք, որ նրանք ինքնուրույն քննեն սուրբ գրությունները և միմյանց ուսուցանեն իրենց սեփական փորձառությունները:

Հայրերը, քահանայության առաջնորդները և քվորումի նախագահությունները հատուկ պատասխանատվություն են կրում՝ օգնելու Ահարոնյան Քահանայություն կրողներին լրջորեն պատրաստվել կատարելու հաղորդության իրենց սրբազան պարտականությունները: Այդ նախապատրաստությունն արվում է շաբաթվա ընթացքում ավետարանի չափանիշներով ապրելով: Երբ երիտասարդ տղամարդիկ պատրաստում են, օրհնում և փոխանցում են հաղորդությունը արժանավորությամբ և ակնածանքով, նրանք տառացիորեն հետևում են Փրկչի Վերջին Ընթրիքի4 օրինակին և դառնում Նրա նման:

Ես վկայում եմ, որ հաղորդությունը տալիս է մեզ հնարավորություն ուշքի գալու և զգալու «սրտի հզոր փոփոխություն»,5 հիշելու, թե ով ենք մենք և թե ինչ ենք մենք ամենաշատը ցանկանում: Երբ նորոգում ենք պատվիրանները պահելու ուխտը, մենք ձեռք ենք բերում Սուրբ Հոգու ընկերակցությունը՝ առաջնորդելու մեզ ետ՝ դեպի մեր Երկնային Հոր ներկայությունը: Զարմանալի չէ, որ մեզ պատվիրվել է «հաճախ հավաքվել ճաշակելու հացից և [ջրից]»6 և ճաշակել հաղորդությունից մեր հոգիների համար:7

Բացի հաղորդությունից, Երկնային Հոր մոտ վերադառնալու մեր ցանկությունները մեծանում են, երբ արժանի ենք ապրում, որպեսզի ձեռք բերենք տաճարային երաշխավորագիր: Մենք արժանի ենք դառնում՝ մշտապես և հաստատակամորեն հնազանդվելով պատվիրաններին: Այս հնազնադությունը սկսվում է մանկությունից և ուժեղանում է Ահարոնյան Քահանայությունում և Երիտասարդ Կանաց մոտ փորձառությունների միջոցով՝ նախապատրաստության տարիներին: Ապա, հուսով ենք քահանաները և Դափնիները նպատակներ են դնում և հատուկ պատրաստվում՝ օժտում և կնքում ստանալու տաճարում:

Որո՞նք են երաշխավորագիր ունեցողների չափանիշները: Սաղմոսողը հիշեցնում է մեզ.

«Ո՞վ վեր կգնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կկանգնի նորա սրբութեան տեղումը:

Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով»:8

Տաճարային երաշխավորագիր ունենալու արժանավորությունը ուժ է տալիս մեզ պահելու մեր տաճարային ուխտերը: Ինչպե՞ս ենք մենք անձնապես ձեռք բերում այդ ուժը: Մենք ձգտում ենք ձեռք բերել վկայություն Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու, Քավության իրական լինելու և Մարգարե Ջոզեֆ Սմիթի և Վերականգման ճշմարտացիության մասին: Մենք հաստատում ենք մեր ղեկավարներին, մեր ընտանիքներին վերաբերվում բարությամբ, կանգնում որպես վկա Տիրոջ ճշմարիտ Եկեղեցու վերաբերյալ, հաճախում մեր Եկեղեցոււ ժողովներին, պատվում մեր ուխտերը, կատարում մեր ծնողական պարտավորությունները և ապրում առաքինի կյանքով: Դուք կարող եք ասել, որ նման է հնչում ուղղակի Վերջին Օրերի Սուրբ լինելուն: Դուք ճիշտ եք: Մեզ համար տաճարային երաշխավորագիր կրելու չափանիշներին հասնելը խիստ դժվար չէ: Դա ուղղակի ըստ ավետարանի հավատարմորեն ապրելն է և մարգարեներին հետևելը:

Ապա, երբ օժտվում են որպես տաճարային երաշխավորագիր կրողներ, մենք հաստատում ենք Քրիստոսանման ապրելակերպի ձևաչափեր: Դրանք ներռում են հնազանդություն, պատվիրանները պահելու համար զոհաբերություններ կատարելը, սիրել միմյանց, լինել առաքինի մտքով և գործով և մեզ նվիրելը Աստծո արքայության կառուցմանը: Փրկչի Քավության միջոցով և հետևելով հավատարմության այս հիմնական ձևաչափերին, մենք ստանում ենք «զորություն բարձրից»9 դիմակայելու կյանքի մարտահրավերներին: Մենք ավելի քան երբևէ ունենք այս աստվածային զորության կարիքը: Դա զորություն է, որ մենք ստանում ենք միայն տաճարային արարողությունների միջոցով: Ես վկայում եմ, որ այն զոհաբերությունները, որոնք մենք կատարում ենք տաճարային արարողություններ ստանալու համար, արժանի են ամեն ջանքի, որ մենք գործադրում ենք:

Երբ ավետարանով ապրելու մեր ցանկություններն աճում են, մենք, բնականաբար, ձգտում ենք ծառայել միմյանց: Փրկիչն ասել էՊետրոսին. «Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»:10 Ես մեծ տպավորություն ստացա, որ այսօրվա պատանիները խորը ցանկություն ունեն ծառայելու և օրհնելու ուրիշներին՝ այս աշխարհում փոփոխություն առաջ բերելու նպատակով: Նրանք նաև տենչում են այն ուրախությանը, որ իրենց ծառայությունն է բերում:

Այնուամենայնիվ, դժվար է պատանիների համար հասկանալ, թե ինչպես ներկա գործերը կպատրաստեն նրանց կամ կորակազրկեն նրանց ապագա ծառայության հնարավորություններից: Մենք բոլորս ունենք «հրամայական պարտականություն»11 օգնելու մեր պատանիներին պատրաստվելու կյանքի տևողությամբ ծառայության՝ օգնելով նրանց դառնալ ինքնավստահ: Բացի հոգևոր ինքնավստահությունից, որի մասին մենք քննարկում էինք, կա նաև ֆիզիկական ինքնապահովում, որը ներառում է միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական կրթություն, կամ աշխատանքի հետ կապված ուսուցում, սովորելով աշխատել և ապրել մեր միջոցների սահմաններում: Այժմ խուսափելով պարտքից և խնայելով փող, մենք պատրաստվում ենք լիաժամկետ եկեղեցական ծառայության գալիք տարիների ընթացքում: Ֆիզիկական և հոգևոր ինքնապահովման նպատակն է՝ մեզ ավելի բարձր դիրքի վրա դնել, որպեսզի կարողանանք բարձրացնել կարիքի մեջ գտնվող ուրիշներին:

Արդյոք երիտասարդ ենք թե ծեր, այն ինչ անում ենք այսօր, որոշում է այն ծառայությունը, որը մենք կկարողանանք կատարել և վայելել վաղը: Ինչպես բանաստեղծն է մեզ հիշեցնում. «Բոլոր տխուր խոսքերից լեզվի կամ գրչի, ամենատխուրը սրանք են. «Կարող էր լինել»:12 Եկեք չապրենք մեր կյանքը զղջումով այն բանի համար, որ մենք արեցինք կամ չարեցինք:

Սիրելի եղբայրներ և քույրեր, երիտասարդ տղամարդը, որի մասին խոսեց Փրկիչը, նա որին կոչում ենք անառակ որդի, իսկապես տուն եկավ: Նրա հայրը չէր մոռացել նրան, նրա հայրը սպասում էր նրան: Եվ «դեռ որ [որդին] հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գութը շարժեց. Եւ վազեց…. եւ համբուրեց նորան»:13 Իր որդու վերադարձի առթիվ, նա հրամայեց պատմուճան բերել և մատանի դնել մատին և մսացու եզը մորթել,14 հիշեցվում է, որ ոչ մի օրհնություն ետ չի պահվի, եթե մենք հավատարմորեն համբերենք մեր Երկնային Հոր մոտ տանող արահետով ետ քայլելով:

Նրա սիրով և Նրա Որդու սիրով իմ սրտում, ես կոչ եմ անում մեզանից յուրաքանչյուրին հետևել մեր հոգևոր ցանկություններին և ուշքի գանք: Եկեք հայելու մեջ ինքներս մեզ հետ զրուցենք և հարցնենք. «Որտե՞ղ եմ ես կանգնած՝ ապրելով ըստ իմ ուխտերի»: Մենք ճիշտ ուղու վրա ենք, եթե կարողանանք ասել. «Ես արժանավայել ճաշակում եմ հաղորդությունը ամեն շաբաթ, ես արժանի եմ տաճարային երաշխավորագիր կրել և տաճար գնալ, և ես զոհաբերում եմ ծառայելու և ուրիշներին օրհնելու համար»:

Ես կիսվում եմ իմ հատուկ վկայությամբ, որ Աստված այնպես է սիրում մեզանից յուրաքանչյուրին, որ նա տվեց իր միածին Որդուն»15 մեր մեղքերը քավելու համար: Նա գիտի մեզ և սպասում է մեզ, նույնիսկ, երբ մենք շատ հեռու ենք: Երբ մենք գործենք ըստ մեր ցանկությունների և ուշքի գանք, մենք «կօղակվենք հավերժորեն նրա սիրո բազուկներում»:16 Ես այսպես եմ վկայում մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: