2010–2019 թթ․
Քավության հրաշքը
Ապրիլ 2011


Քավության հրաշքը

Բացի աններելի մեղքից, չկա այնպիսի մեղք կամ մեղսագործություն, ցավ կամ վիշտ, որը Նրա Քավության բժշկող զորությունից դուրս է:

Այս համաժողովի ելույթը պատրաստելիս, հորիցս ցնցող հեռախոսազանգ ստացա: Նա ասաց, որ փոքր եղբայրս այդ առավոտ քնած ժամանակ մահացել էր: Սիրտս կոտրվեց: Նա միայն 51 տարեկան էր: Երբ մտածում էի նրա մասին, զգում էի, որ պետք է ձեզ հետ կիսվեմ նրա կյանքի մասին: Ես դա անում եմ թույլտվությամբ:

Երիտասարդ հասակում եղբայրս գեղեցիկ, ընկերասեր և շփվող էր, ամբողջովին նվիրված ավետարանին: Միսիան պատվով ծառայելուց հետո, նա իր սիրած աղջկա հետ ամուսնացավ տաճարում: Նրանք օրհնվեցին որդի և դուստր ունենալով: Նրա ապագան խոստումնալից էր:

Սակայն շուտով նա թուլացավ, որոշելով ապրել ինքնահաճո կյանքով, ինչի համար վճարեց իր առողջությամբ, ամուսնությամբ և եկեղեցու անդամությամբ:

Հեռանալով տնից, նա շարունակեց այդ ապրելաոճը ավելի քան տաս տարի, սակայն Փրկիչը չէր մոռացել, ոչ էլ լքել էր նրան: Ի վերջո, հուսահատության ցավը, մուտք գործելով նրա հոգու մեջ, ստիպեց, որ նա խոնարհվեր: Բարկության զգացումը, ապստամբությունն ու հարձակողական նրա տրամադրվածությունը սկսեցին վերանալ: Ինչպես անառակ որդին, նա «ինքն իրան եկավ»:1 Նա սկսեց ձգտել դեպի Փրկիչը և աշխատել դեպի տուն և իրենից երբեք չհրաժարված ծնողները իր ճանապարհի վրա:

Նա բռնեց ապաշխարության ուղին: Դա հեշտ չէր: 12ւ տարի Եկեղեցուց դուրս լինելուց հետո նա վերամկրտվեց և կրկին ստացավ Սուրբ Հոգու պարգևը: Նրա քահանայությունը և տաճարային օրհնությունները ի վերջո վերականգնվեցին:

Նա օրհնվեց, գտնելով մի կնոջ, որը պատրաստ էր հաշտվել նրա նախկին ապրելաձևի հետևանքով ձեռք բերած շարունակական առողջական խնդիների հետ, և նրանք կնքվեցին տաճարում: Նրանք ունեցան երկու զավակ: Նա եպիսկոպոսությունում մի քանի տարի հավատարմությամբ ծառայեց:

Եղբայրս մահացավ երկուշաբթի առավոտյան, մարտի 7-ին: Դրան նախորդողուրբաթ երեկոյան` նա կնոջ հետ այցելել էր տաճար: Կիրակի առավոտյան, մահից մեկ օր առաջ, նա քահանայության դաս էր ուսուցանել քահանայապետերի խմբին: Այդ երեկո նա մտել էր անկողին, որպեսզի այլևս չարթնանար այս կյանքում, այլ հարություն առներ արդարների հետ:

Ես շնորհակալ եմ իմ եղբոր կյանքում քավության հրաշքի համար: Փրկչի քավությունը մատչելի է մեզանից յուրաքանչյուրին,և միշտ:

Մենք օգտվում ենք Քավությունից ապաշխարության միջոցով: Երբ մենք ապաշխարում ենք, Տերը թույլ է տալիս անցյալում թողնել մեր սխալները:

«Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է, և ես՝ Տերս, այլևս չեմ հիշում դրանք:

Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք»:2

Անշուշտ, մենք բոլորս ճանաչում ենք ինչ որ մեկի, ովայս կյանքում լուրջ խնդիրներ է ունեցել, ով մոլորվել կամ շեղվել է ուղուց: Դա կարող է լինել մեր ընկերը կամ բարեկամը, ծնողը կամ զավակը, ամուսինը կամ կինը: Դա կարող եք լինել դուք:

Ես դիմում եմ բոլորին, անգամ ձեզ: Ես խոսում եմ քավության հրաշքի մասին:

Մեսիան եկավ փրկագնելու մարդկանց Ադամի Անկումից:3Հիսուս Քրիստոսի ավետարանում ամեն-ինչ մատնանշում է Մեսիայի` Աստծո Որդու քավող զոհաբերությունը:4

Փրկության ծրագիրը չէր կարող տրվել առանց քավության: «Հետևաբար, Աստված ինքն է քավում աշխարհի մեղքերը` իրականացնելով ողորմության ծրագիրը, բավարարելով արդարադատության պահանջները, որպեսզի Աստված լինի կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված»:5

Քավող զոհաբերությունը պետք է իրականացվեր Աստծո անմեղ Որդու կողմից, քանզի ընկած մարդիկ չէին կարող քավել իրենց սեփական մեղքերը:6 Քավությունը պետք է լիներ անսահման և հավերժական, որպեսզի աշխատեր բոլոր մարդկանց համար ողջ հավերժության մեջ:7

Իր տառապանքի և մահվան միջոցով Փրկիչը քավեց բոլոր մարդկանց մեղքերը:8 Նրա քավությունը սկսվեց Գեթսեմանում և շարունակվեց խաչի վրա, ավարտվելով Հարությամբ:

«Այո, … նա պիտի տարվի, խաչվի, և սպանվի` մարմինը ենթարկելով մինչև իսկ մահվան, Որդու կամքը կուլ գնացած լինելով Հոր կամքին»:9Նրա քավող զոհաբերությամբ Նա «նրա հոգին մեղքի համար պատարագ մատուցեց»:10

Լինելով Աստծո Միածին Որդին, Նա ժառանգեց ֆիզիկական մահը հաղթելու զորությունը: Դա թույլ տվեց Նրան պահպանել Իր կյանքը, տառապելով «նույնիսկ ավելին, քան մարդ կարող է տանել և չմահանալ. քանզի ահա, արյուն կգա յուրաքանչյուր ծակոտիից, այնքան մեծ կլինի նրա տվայտանքն իր ժողովրդի ամբարշտության և պղծությունների համար»:11

Նա ոչ միայն վճարեց բոլոր մարդկանց մեղքերի գինը, այլ նաև վերցրեց «իր վրա իր ժողովրդի ցավերն ու թուլությունները»: Եվ Նա վերցրեց «նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, … որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդինª ըստ նրանց թուլությունների»: 12

Փրկիչը զգաց ողջ մարդկության տառապանքի ծանրությունը` մեղքի և զղջանքի ցավը: «Հիրավի, նա կրեց մեր ցավերը, և տարավ մեր վշտերը»:13

Իր Քավությամբ Նա ոչ միայն մեղսագործին, այլ նաև անմեղին է բուժում, որն այդ մեղսագործությանզոհն է դարձել:Երբ անմեղը հավատք է գործարկում է Փրկչի և Նրա Քավության հանդեպ և ներում մեղսագործին, նրանք երկուսն էլ բժշկվում են:

Կան պահեր, երբ մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի ազատվելու մեղքի զգացումից, որն առաջ է գալիս սխալների և մեղքերի արդյունքում:14 Երբ մենք ապաշխարում ենք, Փրկիչը վերցնում է մեղքը մեր հոգիներից:

Նրա քավող զոհաբերության միջոցով մեր մեղքերը թողություն են ստանում: Բացառությամբ աններելի մեղքերի, Քավությունը մատչելի է բոլորին, ցանկացած ժամանակ, անկախ մեղքի մեծությունից, «ապաշխարության պայմաններով»:15

Որպեսզի մենք չտառապենք մեր սեփական մեղքերի ողջբեռի տակ, Իր անսահման սիրուց դրդվելով, Հիսուս Քրիստոսը հրավիրում է մեզ ապաշխարել.

«Ապաշխարի’ր, չլինի թե … քո տառապանքները լինեն դառը, – որքան դառը, դու չգիտես, որքան սուր, դու չգիտես, այո’, որքան ծանր՝ տանելու, դու չգիտես:

Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.

Բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.

Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով»:16

Փրկիչը բուժում է առաջարկում նրանց, ովքեր տանջվում են. «Ա յժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»:17

Հիսուս Քրիստոսը մեր հոգիների Մեծ Բժիշկն է: Բացի աններելի մեղքից, չկա այնպիսի մեղք կամ մեղսագործություն, ցավ կամ վիշտ, որը Նրա Քավության բժշկող զորությունից դուրս է:

Երբ մենք մեղք ենք գործում, Սատանան մեզ ասում է, որ մենք կորած ենք: Ի հակառակը, մեր Քավիչը բոլորին՝ ներառյալ ձեզ և ինձ,փրկագնում է պարգևում, անկախ նրանից, թե ինչ սխալ ենք մենք գործել:

Մտածելով ձեր սեփական կյանքի մասին, գտնո՞ւմ եք արդյոք, որ կան բաներ, որ պետքէ փոխվեն: Կա՞ն արդյոք սխալներ, որ դեռ ուղղման կարիք ունեն:

Եթե դուք տառապում եք մեղքի, զղջանքի, դառնության կամ զայրույթի, կամ հավատքի կորստի զգացումներից, ես ձեզ հրավիրում եմ օգնություն փնտրել: Ապաշխարեք և թողեք ձեր մեղքերը: Ապա աղոթքով խնդրեք Տիրոջը ներում ստանալու համար: Ներողություն խնդրեք նրանցից, ում հանդեպ սխալ եք եղել: Ներեք նրանց, ովքեր սխալ են եղել ձեր հանդեպ: Ներեք ինքներդ ձեզ:

Եթե անհրաժեշտ է, գնացեք եպիսկոպոսի մոտ: Նա է Տիրոջ ողորմության սուրհանդակը: Նա կօգնի ձեզ սրբագործվելու ձեր պայքարում` ապաշխարության միջոցով:

Խորասուզվեք աղոթքի և սուրբ գրությունների ուսումնասիրության մեջ: Այդպես դուք կզգաք Հոգու սրբագործող ազդեցությունը: Փրկիչն ասել է. «Սրբագործեք ձեզ. այո, մաքրագործեք ձեր սրտերը, և մաքրեք ձեր ձեռքերն ու ոտքերն իմ առաջ, որ ես կարողանամ ձեզ մաքուր դարձնել»:18

Երբ մենք մաքուր ենք դառնում Նրա Քավության զորությամբ, Փրկիչը դառնում է Հոր առաջ մեր դատապաշտպանը, աղերսելով.

«Հա’յր, տե’ս տառապանքներն ու մահը նրա, ով չմեղանչեց, որին դու հավանել ես. տե’ս Որդուդ արյունը, որը հեղվել է, արյունը նրա, ում դու տվեցիր, որ ինքդ փառավորվես.

Ուստի, Հա’յր, խնայիր իմ այս եղբայրներին, որ հավատում են իմ անվանը, որ նրանք կարողանան գալ ինձ մոտ և ունենալ հավիտենական կյանք»:19

Մեզանից յուրաքանչյուրը ստացել է բարոյական ընտրության պարգևը: «Մարդիկ ազատ են ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով, կամ ընտրելու գերություն և մահ, ըստ դևի… զորության»:20

Տարիներ առաջ եղբայրս կատարեց իր բարոյական ընտրությունը, որոշելով ապրել մի կյանքով, որի համար վճարեց իր առողջությամբ, ընտանիքով և Եկեղեցու անդամությամբ: Տարիներ անց, նա կատարեց նույն ազատ ընտրությունը, որոշելով ապաշխարել, համապատասխանեցնել իր կյանքը Փրկչի ուսմունքներին և բառացիորեն կրկին ծնվել Քավության զորության շնորհիվ:

Ես վկայում եմ Քավության հրաշքի մասին: Ես տեսել եմ դրա բժշկող զորությունը իմ եղբոր կյանքում և զգացել եմ այն իմ սեփական կյանքում: Քավության բժշկող և փրկող զորությունը մատչելի է յուրաքանչյուրիս, միշտ:

Ես վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է` մեր հոգիների Բժիշկը: Ես աղոթում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պատասխանի Փրկչի հրավերին. «Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»:21 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Ղուկաս 15.17:

  2. Վարդապետություն և Ուխտեր 58.42-43:

  3. Տես 2 Նեփի 2.25-26:

  4. Sես Ալմա 34.14:

  5. Ալմա 42.15:

  6. Sես Ալմա 34.11:

  7. Sես Ալմա 34.10:

  8. Sես Ալմա 22.14:

  9. Մոսիա 15.7:

  10. Մոսիա 14.10:

  11. Մոսիա 3.7:

  12. Ալմա 7.11–12:

  13. Մոսիա 14.4:

  14. Քարոզիր Իմ Ավետարանը` Միսիոներական ծառայության ուղեցույց (2004), 63:

  15. Վարդապետություն և Ուխտեր 18.12:

  16. Վարդապետություն և Ուխտեր 19.15-18:

  17. 3 Նեփի 9.13:

  18. Վարդապետություն և Ուխտեր 88.74:

  19. Վարդապետություն և Ուխտեր 45.4-5:

  20. 2 Նեփի 2.27:

  21. 3 Նեփի 9.13: