2010–2019 թթ․
Կրկին համաժողով է
Ապրիլ 2011


Կրկին համաժողով է

Շնորհակալություն ձեր հավատքի և ավետարանին ձեր նվիրվածության համար, այն սիրո և հոգատարության համար, որ դուք ցուցաբերում եք մեկդ մյուսի նկատմամբ և այն ծառայության համար, որ դուք մատուցում եք:

Երբ այս շենքը պետք է կառուցվեր, մենք մտածում էինք, որ այն երբեք չի լցվի: Միայն նայեք դրան այժմ:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որքան լավ է կրկին միասին լինելը, մինչ մեկնարկում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 181-րդ ամենամյա գերագույն համաժողովը:

Վերջին վեց ամիսները, կարծես, սրընթաց անցան, մինչ ես զբաղված էի իմ պարտականություններով: Այդ ընթացքում մեծ օրհնություններից մեկը սքանչելի Լեյի Հավայան Տաճարի վերանվիրագործումը եղավ, որը մոտ երկու տարի մեծածավալ վերանորոգման մեջ էր գտնվում: Ինձ ուղեկցում էին Նախագահ և Քույր Հենրի Բ. Այրինգը, Երեց և Քույր Քվենթին Լ. Քուքը և Երեց և Քույր Վիլիամ Ռ. Վոքերը: Տաճարի վերանվիրագործման նախօրեին, նոյեմբերյան մի երեկո, ԲՅՀ-Հավայի համալսարանի շուրջ 2000 երիտասարդներ լցրեցին Քենոն Միջոցառումների Կենտրոնը և ներկայացում մատուցեցին մեզ: «Հավաքման վայրը» վերնագրով նրանց ներկայացումը ստեղծագործ վարպետությամբ պատկերում էր տեղիԵկեղեցու և տաճարի պատմության նշանակալից իրադարձությունները: Ին~չ սքանչելիերեկո էր դա:

Հաջորդ օրը հոգևոր խնջույք էր` տաճարը վերանվիրագործվեց երեք նիստերի ընթացքում: Տիրոջ Հոգին մեծ առատությամբ իջավ մեզ վրա:

Մենք շարունակում ենք տաճարներ կառուցել: Այս առավոտ ես պատիվ ունեմ հայտարարելու երեք լրացուցիչ տաճարների մասին, որոնց համար տարածքները ձեռք են բերվել և որոնք գալիք ամիսների և տարիների ընթացքում կկառուցվեն հետևյալ վայրերում. Ֆորտ Քոլլինս, Կոլորադո; Մերիդիան, Այդահո; և Վինիպեգ, Մանիտոբա, Կանադա: Դրանք անշուշտ օրհնություն կլինեն այդ տարածքներում մեր անդամների համար:

Ամեն տարի տաճարներում կատարվում են միլիոնավոր ծեսեր: Թող որ մենք շարունակենք հավատքով կատարել այդ ծեսերը, ոչ միայն մեր, այլ նաև մեր մահացած հարազատների համար, ովքեր չեն կարող դրանք անել իրենց համար:

Եկեղեցին շարունակում է մարդասիրական օգնություն տրամադրել աղետից տուժած վայրերին: Վերջերս, թե մեր սրտերը և թե`մեր օգնությունն ուղղված էին դեպի Ճապոնիա` կործանարար երկրաշարժի, ցունամիի և դրանց հաջորդած ատոմային աղետի խնդիրներին:Մենք բաշխել ենք ավելի քան 70 տոննա ապրանք, ներառյալ` սնունդ, ջուր, ծածկոցներ, անկողին, հիգիենայի պարագաներ, հագուստ և վառելիք: Մեր երիտասարդ ամուրիները, կամավոր հսկայական աշխատանք են կատարել, նվիրաբերելով իրենց ժամանակը, համացանցով,հասարակական լրատվամիջոցներով և ժամանակակից հաղորդակցման այլ եղանակներով փնտրելով կորած անդամներին: Անդամները սքութերների օգնությամբ, Եկեղեցու կողմից տրամադրած օգնությունը հասցրել ենայն տարածքները, որտեղ մեքենայով անհնար էր հասնելը: Օգնության ծրագրերի շնորհիվկազմակերպվել են հիգիենայի և մաքրության փաթեթների հավաքվում, որոնք ուղղարկվել են Տոկիոյում, Նագոյայում և Օսակայում բազմաթիվ ցցեր:Միչայժմ ծառայության ավելի քան 40000 ժամ է նվիրաբերվել ավելի քան 4000 կամավորների կողմից: Մեր օգնությունը կշարունակվի Ճապոնիայում և ցանկացած այլ տարածքում, որտեղ կլինի դրա կարիքը:

Իմ եղբայրներ և քույրեր, ես շնորհակալ եմ ձեր հավատքի և ավետարանին ձեր նվիրվածության համար, այն սիրո և հոգատարության համար, որ դուք ցուցաբերում եք մեկդ մյուսի նկատմամբ և այն ծառայության համար, որ դուք մատուցում եք ձեր ծխերում, ճյուղերում, ցցերում և շրջաններում: Շնորհակալ եմ նաև տասանորդը և նվիրատվությունները վճարելու ձեր հավատարմության և Եկեղեցու մյուս ֆոնդերին ներդրումային ձեր առատաձեռնության համար:

2010 թ. ավարտի դրությամբ ողջ աշխարհի340 միսիաներում 52225 թվով միսիոներներ էին ծառայում:Միսիոներական աշխատանքը արքայության կենդանի արյունն է: Ուստիառաջարկում եմ, որ հնարավորության դեպքում դուք ձեր ներդրումը կատարեք Եկեղեցու Միսիոներական Ընդհանուր Ֆոնդին:

Այժմ, եղբայրներ և քույրեր, մենք անհամբերությամբ սպասում ենք լսելու այն ուղերձները, որոնք այսօր և վաղը կհնչենմեզ համար: Նրանք, ովքեր մեզ կդիմեն իրենց խոսքով, իրենց ելույթները պատրաստելիս, անշուշտ հայցել են երկնային օգնություն և առաջնորդություն: Որ մենք լցվենք Տիրոջ Հոգով և բարձրացվենք և ոգեշնչվենք, լսելով և սովորելով, սա է իմ աղոթքը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: