2010–2019 թթ․
Բաժանվելով
Ապրիլ 2011


Բաժանվելով

Մեզանից ոչ ոք չի կարող լիարժեք ըմբռնել նրա կարևորությունը, ինչ Քրիստոսը մեզ համար արեց Գեթսեմանի այգում, բայց ես իմ կյանքի յուրաքանչյուր օրը շնորհակալություն եմ հայտնում Նրա քավող զոհաբերության համար:

Իմ եղբայրներ և քույրեր, սիրտս լցվում է, երբ այս համաժողովը մոտենում է իր ավարտին: Մենք մեծ առատությամբ զգացինք Տիրոջ Հոգին: Ես հայտնում եմ իմ և ամենուրեք գտնվող Եկեղեցու անդամների երախտագիտությունը բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին, ներառյալ նրանց, ովքեր աղոթեցին: Թող որ մենք երկար հիշենք այն ուղերձները, որ լսեցինք: Երբ ստանանք այս ուղերձները` տպված Ensign և Լիահոնա ամսագրերում, եկեք կարդանք և ուսումնասիրենք դրանք:

Կրկին, բոլոր նիստերի երաժշտությունը հիանալի էր: Ես անձամբ շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր մեզ հետ պատրաստ էին կիսվել իրենց տաղանդներով, դրանով ողջ ընթացքին հուզումնալից և ոգեշնչող ոգի հաղորդելով:

Ձեռքի բարձրացումով մենք հաստատեցինք Եղբայրներին, ովքեր այս համաժողովին կանչվեցին նոր պաշտոնների: Մենք ուզում ենք, որ նրանք իմանան, որ մենք ուրախությամբ կաշխատենք իրենց հետ` Վարդապետի աշխատանքը կատարելիս:

Ես իմ սերն ու երախտագիտությունն եմ հայտնում իմ նվիրված խորհրդականներին` Նախագահ Հենրի Բ. Այրինգին և Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆին: Նրանք իմաստությամբ և հասկացողությամբ օժտված տղամարդիկ են: Նրանց ծառայությունն անգնահատելի է: Ես սիրում և սատարում եմ Տասներկու Առաքյալների Քվորումի իմ Եղբայրներին: Նրանք ծառայում են առավել արդյունավետ և լիովին նվիրված են աշխատանքին: Ես նաև իմ սերն եմ արտահայտում Յոթանասունի անդամներին և Նախագահող Եպիսկոպոսությանը:

Այսօր աշխարհում մենք բազմաթիվ մարտահրավերներ ունենք, սակայն ես հավաստիացնում եմ ձեզ, որ մեր Երկնային Հայրը մտածում է մեր մասին: Նա սիրում է յուրաքանչյուրիս և կօրհնի մեզ, եթե մենք փնտրենք Իրեն աղոթքով, և աշխատենք պահել Իր պատվիրանները:

Մենք համաշխարհային եկեղեցի ենք: Մեր անդամները աշխարհի տարբեր մասերում են: Թող որ մենք լինենք լավ քաղաքացիներ այն երկրներում, որտեղ ապրում ենք, և լավ հարևաններ մեր համայնքներում, օգնություն տրամադրելով նրանց, ովքեր մեր հավատքից չեն, ինչպես նաև` մեր հավատքի մարդկանց: Թող մենք լինենք ազնվության և շիտակության օրինակներ` ուր էլ որ գնանք, ինչ էլ որ անենք:

Շնորհակալությո՛ւն, իմ եղբայրների և քույրերի, և Եկեղեցու բոլոր Բարձրագույն Իշխանությունների համար ասված ձեր աղոթքների համար: Մենք խորապես շնորհակալ ենք այն ամենի համար, որ դուք անում եք Տիրոջ աշխատանքը առաջ տանելու համար:

Թող որ դուք ապահով վերադառնաք ձեր տները: Թող երկնքի օրհնությունները ձեզ հետ լինեն:

Այսօր` հեռանալուց առաջ, թույլ տվեք ձեզ հետ կիսվել Փրկչի և մեզ համար արված Նրա մեծ քավող զոհաբերության հանդեպ իմ սիրով: Երեք շաբաթ հետո ողջ քրիստոնյա աշխարհը տոնելու է Զատիկը: Ես համոզված եմ, որ մեզանից ոչ ոք չի կարող լիարժեք ըմբռնել նրա կարևորությունը, ինչ Քրիստոսը մեզ համար արեց Գեթսեմանի այգում, բայց ես իմ կյանքի յուրաքանչյուր օրը շնորհակալություն եմ հայտնում մեզ համար Նրա քավող զոհաբերության համար:

Վերջին պահին Նա կարող էր հրաժարվել: Սակայն Նա չարեց դա: Նա անցավ ամեն բանի միջով, որպեսզի փրկեր ամեն բան: Դրանով նա մեզ տվեց կյանք` այս մահկանացու գոյությունից վեր: Նա մեզ ետ վերցրեց Ադամի Անկման կապանքներից:

Իմ հոգու խորքից ես երախտապարտ եմ Նրան: Նա մեզ սովորեցրեց, ինչպես ապրել: Նա մեզ սովորեցրեց, ինչպես մեռնել: Նա ապահովեց մեր փրկությունը:

Ավարտելով, թույլ տվեք կիսվել ձեզ հետ Էմիլի Հարիսի այս հուզիչ խոսքերով, որոնք այնքան լավ են նկարագրում գալիք Զատկի հետ կապված իմ զգացմունքները.

Պատանը, որ փաթաթել էր Նրան, դատարկ է:

Այստեղ է ահա,

Թարմ, ճերմակ և մաքուր:

Դուռը բացված է:

Քարը մի կողմ գլորված:

Եվ գրեթե կարող եմ լսել Նրան գովք անող հրեշտակներին:

Պատանը չի կարող պարուրել Նրան:

Քարը չի կարող պահել Նրան:

Դատարկ քարե սենյակում արձագանքում են խոսքերը.

«Նա այստե՛ղ չէ»:

Պատանը, որ փաթաթել էր Նրան, դատարկ է:

Այստեղ է ահա,

Թարմ, ճերմակ և մաքուր:

Ալելուիա՜, դատարկ է այն:1

Օրհնություններ ձեզ, իմ եղբայրներ և քույրեր: Մեր Փրկիչ` Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

  1. Emily Harris, “Empty Linen,” New Era, Apr. 2011, 49.