2024
Ինչպե՞ս կարող ենք միասնական լինել, եթե բոլորս շատ տարբեր ենք
Հոկտեմբեր 2024


«Ինչպե՞ս կարող ենք միասնական լինել, եթե բոլորս շատ տարբեր ենք», Երիտասարդներին զորացնելու համար, հոկտեմբեր, 2024։

Երիտասարդներին զորացնելու համար․ ամենամսյա ուղերձ, հոկտեմբեր 2024

Ինչպե՞ս կարող ենք միասնական լինել, եթե բոլորս շատ տարբեր ենք

սլաքներով խորանարդներ

Մենք բոլորս տարբեր ենք։ Բայց Տերը պատվիրել է մեզ՝ «Եղեք մեկ» (Վարդապետություն և Ուխտեր 38․27)։ Ահա միասնության մի քանի սկզբունքներ, որոնք ուսուցանել են մեզ մարգարեները և առաքյալները.

Մենք միավորված ենք Հիսուս Քրիստոսով, Նրա ավետարանով և Նրա Եկեղեցով։ «Միայն Հիսուս Քրիստոսի միջոցով և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր անձնական հավատարմությամբ է, որ մենք կարող ենք հուսալ, որ կլինենք մեկ»։

Միասնությունը սեր է պահանջում։ «Լեզուների բազմազանությամբ ու գեղեցիկ, վեհացնող մշակութային ավանդույթներով հանդերձ, մենք պետք է միավորենք մեր սրտերը միաբանությամբ և սիրով»։

Միասնությունը նույնություն չէ։ «Միասնությունն ու բազմազանությունը հակադրություններ չեն: Մենք կարող ենք հասնել ավելի մեծ միասնության, եթե ներառականության և հարգանքի մթնոլորտ խթանենք բազմազանության հանդեպ»։ … «Միասնությունը երբեք չի պահանջում նույնականություն, բայց այն պահանջում է ներդաշնակություն»։

Միասնությունը պահանջում է վերջ դնել վեճերին և նախապաշարմունքներին։ «Բոլորի համար տեղ կա։ Սակայն տեղ չկա նախապաշարմունքի, դատապարտության կամ որևէ տեսակի հակառակության համար»։