2021
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ես լսում եմ Տիրոջ ձայնը իմ կյանքում։
Փետրվար 2021 թ․


Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ես լսում եմ Տիրոջ ձայնը իմ կյանքում։ Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2021, 29։

Ամենամսյա Երիտասարդներին զորացնելու համար ուղերձ, փետրվար 2021

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ես լսում եմ Տիրոջ ձայնը իմ կյանքում։

Նկար
սուրբ գրություններ կարդացող պատանի

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ հրավիրել է «խորը և հաճախ մտածել» այն մասին, թե ինչպես ենք մենք լսում Հիսուս Քրիստոսին և «քայլեր ձեռնարկում Նրան ավելի լավ և ավելի հաճախ լսելու համար» («Ինչպե՞ս եք դուք #լսում Նրան» Հատուկ հրավեր», փետրվարի 26, 2020, blog.ChurchofJesusChrist.org)։

Մենք կարող ենք լսել Նրան սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի միջոցով։ Սակայն կարևորը այդ խոսքերը լսելը կամ կարդալը չէ։ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը բացատրել է․

«Իմ ձայնն է, որ ասում է [այս խոսքերը] ձեզ․ քանզի դրանք իմ Հոգով են տրված ձեզ … ․

Ուստի, դուք կարող եք վկայել, որ լսել եք իմ ձայնը և գիտեք իմ խոսքերը» (Վարդապետություն և Ուխտեր 18․35–36

Բացի այդ, Նրան լսելու ձգտումը այն չէ, ինչ-որ մենք կարող ենք անել հապճեպորեն։ Նախագահ Նելսոնն ասել է․ «Այն պահանջում է գիտակցական և հետևողական ջանքեր» («Լսեք Նրան», 2020 թ․ ապրիլի գերագույն համաժողով [Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 89])։

Երբ դուք ուսումնասիրեք, աղոթեք, երկրպագեք, ծառայեք և հնազանդվեք Տիրոջ պատվիրաններին, Նա կօրհնի ձեզ Իր Հոգով և կփոխի ձեզ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։ Այդ ժամանակ դուք կարող եք իմանալ, որ լսել եք Նրա ձայնը։