«Ջոզեֆ Սմիթը ստանում է ոսկե թիթեղները», Ընկեր, փետրվար 2025, 26-28:
«Ես կարող եմ վկայել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է», Ընկեր, փետրվար 2025, 48:
Ամենամսյա Ընկեր ամսագրի ուղերձ, փետրվար 2025
Ջոզեֆ Սմիթը ստանում է ոսկե թիթեղները
Այս պատմությունը կարող եք կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.28–60-ում։
Առաջին Տեսիլքից երեք տարի անց Ջոզեֆ Սմիթը զղջաց իր թույլ տված որոշ սխալների համար: Նա աղոթեց Երկնային Հորը դրա համար։
Մինչ Ջոզեֆն աղոթում էր, սենյակը լցվեց լույսով։ Նա տեսավ օդում կանգնած մի հրեշտակի։ Հրեշտակի անունը Մորոնի էր։
Մորոնին ասաց, որ ոսկե էջերից կամ թիթեղներից պատրաստված մի գիրք կա: Այն թաղված էր Ջոզեֆի տան մոտ գտնվող բլուրում։ Գիրքն Ամերիկա մայրցամաքում վաղուց ապրած մարդկանց մասին էր: Մորոնին ասաց, որ Աստված կօգնի Ջոզեֆին թարգմանել գիրքը։
Ջոզեֆը գնաց դեպի բլուրը և մի ծանր քարի տակ գտավ թիթեղները։ Մորոնին եկավ և ասաց, որ Ջոզեֆը դեռ պատրաստ չէր վերցնել դրանք:
Երբ Ջոզեֆը մեծացավ, Մորոնին հանդիպեց նրան բլրի վրա և տվեց թիթեղները: Մորոնին Ջոզեֆին ասաց, որ ապահով պահի դրանք:
Ջոզեֆը սկսեց թարգմանել թիթեղները անգլերեն։ Նա Աստծուց տրված հատուկ գործիքներ էր օգտագործում իրեն օգնելու համար։ Այդ գիրքը հրատարակվեց 1830 թ․-ին՝ «Մորմոնի Գիրքը» վերնագրով։ Այն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին:
Գունավորելու էջ
Ես կարող եմ վկայել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է
Նկարը՝ Քորի Էգբերտի
Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին սովորել Հիսուս Քրիստոսի մասին Մորմոնի Գրքից:
© 2025 by Intellectual Reserve, Inc. All rights reserved. Տպագրված է ԱՄՆ-ում։ Անգլերենի հաստատումը. 6/19։ Թարգմանության հաստատումը. 6/19։ Monthly Friend Message, February 2025-ի թարգմանությունը։ Armenian. 19641 201