«Հիսուսն ուսուցանում էր տաճարում», Ընկեր, մայիս 2023, 24-25։
Պատմություններ Հիսուսի մասին
Հիսուսն ուսուցանում էր տաճարում
Հեռացրեք այս էջը և ծալեք այն կիսով չափ: Ապա բարձր պահեք նկարը` մինչ կպատմեք պատմությունը:
Երբ Հիսուս Քրիստոսը 12 տարեկան էր, Նա Մարիամի ու Հովսեփի հետ գնաց Երուսաղեմ:
Տան ճանապարհին Մարիամն ու Հովսեփը հասկացան, որ Հիսուսն իրենց հետ չէ։ Նրանք շտապ վերադարձան Երուսաղեմ՝ գտնելու Նրան:
Մարիամն ու Հովսեփը երկար ժամանակ փնտրում էին: Ի վերջո, նրանք Հիսուսին գտան տաճարում: Նա ուսուցանում էր մարդկանց և պատասխանում էր նրանց հարցերին։ Բոլորը զարմացած էին, թե Նա որքան շատ բան գիտեր ավետարանի մասին: Հիսուսը կատարում էր Երկնային Հոր աշխատանքը, թեև Նա երիտասարդ էր:
Մենք նույնպես կարող ենք օգնել Երկնային Հոր աշխատանքին: Մենք կարող ենք կիսվել ավետարանով: Մենք կարող ենք սովորել տաճարի մասին: Այդ ամենը մեզ կօգնի սովորել և աճել, ինչպես Հիսուսը: