Օրիգամիի միջոցառումը
Տոշին հենց նոր է Ֆիլիպիններ տեղափոխվել Ճապոնիայից: Նա մի զվարճալի միջոցառում է ծրագրել Երեխաների միության իր խմբի համար:
Հուզվո՞ւմ ես, Տոշի:
Այո, բայց նաև մի քիչ վախենում եմ : Ես չեմ խոսում նույն լեզվով, ինչ մյուս երեխաները:
Խնդիր չկա՛: Ես կասեմ նրանց այն ամենը, ինչ դու կխոսես:
Մենք շատ խաղեր ու հյուրասիրություն ունենք: Հուսով եմ, դրանք նրանց դուր կգան:
Իհարկե, դուր կգան: Եվ կարծես թե նրանք արդեն այստեղ են:
Շնորհակալություն մեզ հրավիրելու համար, Տո՛շի: Մենք այնքան ուրախ ենք, որ այստեղ ենք:
Տոշին կխոսի ճապոներեն, իսկ ես ձեզ կհաղորդեմ նրա ասածը:
Ձեր միջոցառումն այնքա՜ն զվարճալի էր: Շնորհակալությո՛ւն:
Շնորհակալությո՛ւն գալու համար:
Նկարները՝ Լեսլի Դանսոնի