Օգնել Հիսուսի օրինակով
Հիսուսն ասաց` սիրեք ձեր մերձավորին
Մի անգամ մի մարդ հարցրեց Հիսուս Քրիստոսին, թե որն է մեծագույն պատվիրանը: Հիսուսն ասաց, որ առաջին մեծ պատվիրանը Աստծուն սիրելն է: Ապա Նա ասաց, որ երկրորդ պատվիրանն է՝ «Սիրիր քո ընկերին քո անձի պէս» (Մարկոս 12.31): Դա նշանակում է, որ մենք պետք է սիրենք ուրիշներին և վերաբերվենք նրանց այնպես, ինչպես կկամենայինք, որ մեզ վերաբերվեին:
Երեխաների այս խումբը Միսիսիպիում (ԱՄՆ) օգնեց մաքրել իրենց հարևանի տունը փոթորկից հետո: