2022
Զրույց Սիոմարայի հետ` Երիտասարդ կանանց խմբում նոր անդամ լինելու մասին
Նոյեմբեր 2022


Զրույց Սիոմարայի հետ՝ Երիտասարդ կանանց խմբում նոր անդամ լինելու մասին

Սիոմարան (որն արտասանվում է սի-օ-մա-րա) Չիապասից է՝ նահանգ է Մեքսիկայի հարավում: Նա վերջերս է տեղափոխվել Երիտասարդ կանանց խումբ:

Illustration of Xiomara.

Նախ՝ մենք ուզում ենք ծանոթանալ ձեզ հետ:

Ի՞նչ եք անում զվարճանալու համար

Հեծանիվ եմ քշում, ֆուտբոլ եմ խաղում, ուտելիք եմ պատրաստում: Ամենաշատը սիրում եմ եփել քեսեդիլաս:

Ո՞րն է քո սիրած գույնը

Դեղինը:

Ինչի՞ն էիք ամենաշատը սպասում Երեխաների միությունից Երիտասարդ կանանց խումբ տեղափոխվելիս

Ես իսկապես ոգևորված էի տաճար գնալու և մկրտություններ կատարելու առիթով:

Ի՞նչ էիք զգում, երբ առաջին անգամ գնացիք Երիտասարդ կանանց խումբ

Սկզբում դժվար էր: Ես անհանգստանում էի, թե ինչ կմտածեին իմ մասին ավելի մեծ աղջիկները: Ես մի քիչ նյարդայնացած էի, մինչև մենք բոլորս միասին տաճար գնացինք: Այդ ժամանակ էր, որ մենք լավ ընկերներ դարձանք:

Ի՞նչ զգացումներ ունեցար առաջին անգամ տաճար գնալիս

Xiomara walking in front of the Tuxtla Gutierrez Mexico Temple.

Շատ առանձնահատուկ էր։ Տիրոջ պաճարը մտնելը հոգևոր փորձառություն էր: Ես միշտ ցանկացել եմ տաճար գնալ: Երեխաների խմբում մենք երգում էինք. «Ուզում եմ տեսնել տաճարը: Կգնամ այնտեղ մի օր»: Այժմ ես կարող եմ ասել. «Ես սիրում եմ գնալ տաճար»:

Առաջին անգամ տաճարում ես մկրտություններ կատարեցի իմ մի քանի հորաքույրների, մորական տատիկիս բարեկամների և այլ մարդկանց համար, որոնց չէի ճանաչում: Տաճարը և ընտանեկան պատմությունը իմ վկայության մասն են կազմում:

Ի՞նչ զվարճալի միջոցառումներ եք անցկացրել Երիտասարդ կանանց խմբում

A batch of chocolate chip cookies.

Թխվածքաբլիթնե՛ր ենք պատրաստել: Մենք թխեցինք 150 թխվածքաբլիթ: Ապա հյուրասիրեցինք ուրիշներին: Երիտասարդ կանանց միջոցառումները զվարճալի են: Դրանք լի են լավ դասերով, շարժառիթներով և առաջնորդությամբ, որոնք օգնում են մեզ լինել ապագա միսիոներներ:

Արդյո՞ք ձեր ծխում կան ձեր տարիքի այլ աղջիկներ

Միայն ես եմ: Ես նաև դպրոցում` իմ դասարանում եմ Եկեղեցու միակ անդամը:

Դժվա՞ր է լինել Եկեղեցու միակ անդամը դպրոցում

Ոչ: Իմ ընկերները բոլորն էլ գիտեն, որ ես ուրիշ կրոնի հետևորդ եմ, բայց դա չի փոխում նրանց վերաբերմունքը իմ հանդեպ:

Ի՞նչն եք ամենաշատը սիրում Երիտասարդ կանանց խմբում

Ես սիրում եմ ավելի շատ բան սովորել Փրկչի և փրկության ծրագրի մասին: Մեծ օրհնություն է կատարել ընտանեկան պատմության աշխատանքը: Ես սիրում եմ կատարել տաճարային մկրտություններ` հույս տալով մեր ազգականներին, ովքեր արդեն հեռացել են այս աշխարհից:

Ինձ դուր է գալիս մասնակցել Երիտասարդ Կանանց ծրագրին:

story PDF

Նկարը՝ Ալիսա Թալենթի