Հատուկ գիրքը
«Կարդալու հերթը քոնն է, Պապա»,- ասում է Բերնիսը: Նա բացեց սուրբ գրությունները։ Մաման և Պապան նստեցին նրա կողքին՝ բազմոցին:
Պապան կարդաց առաջին սուրբ գրությունը: «Ես գիտեմ, որ Նա սիրում է Իր զավակներին»:
«Ես գիտեմ, որ Նա սիրում է Իր զավակներին»,- կրկնեց Բերնիսը:
«Սակայն, - ասաց Պապան, - ես չգիտեմ բոլոր բաների իմաստը»:
Այնուամենայնիվ բառը դժվար խոսք էր Բերնիսի համար: Բերնիսը դեռ չէր կարողանում կարդալ, և նա չէր հասկանում, թե ինչ էին նշանակում բոլոր խոսքերը: Բայց նա սիրում էր կրկնել խոսքերը, երբ նրա ընտանիքը միասին կարդում էր սուրբ գրությունները:
Հաջորդ օրը՝ սուրբ գրության ժամին, Պապան անակնկալ ուներ: «Ես մի հատուկ բան ունեմ քեզ համար», - ասաց նա: Նա Բերնիսին մի գիրք տվեց: Գրքի կազմի վրա մարդկանց և նավակի մի նկար կար:
«Սա ինձ համա՞ր է»: Հարցրեց Բերնիսը: Նա իր գիրկն առավ այդ մեծ գիրքը:
«Քեզ համար է»,- ասաց Պապան։ «Նայիր ներսը»:
Բերնիսը բացեց գիրքը։ Նրա աչքերը մեծացան: Այնտեղ այնքան շատ գունավոր նկարներ կային:
«Ինչպե՞ս է այն կոչվում»: Հարցրեց Բերնիսը:
Պապան մատնացույց արեց կազմի վրա գրված խոսքերը։ «Մորմոնի Գրքի պատմվածքներ»,- ասաց նա:
Բերնիսը հետևեց շապիկի խոսքերին: «Մորմոնի Գրքի պատմվածքներ»,- ասաց նա:
«Այն ունի նույն պատմվածքները, որոնք մենք կարդում ենք սուրբ գրություններում»,- ասաց Մաման:
Բերնիսը մատնացույց արեց նկարներից մեկը: «Ո՞վ է այդ»,- հացրեց նա:
«Հըմ: Տեսնո՞ւմ ես աղեղն ու նետերը»: Հարցրեց Մաման։
Բերնիսը գլխով արեց:
«Հիշո՞ւմ ես, որ կարդացինք մեկի մասին, ով կոտրված աղեղ ուներ»,- հարցրեց Պապան:
«Նեփի՞ն»,- ասաց Բերնիսը:
«Այո, դա Նեփին է»,- ասաց Պապան:
Բենիսը ժպտաց։ «Շնորհակալություն, Պապա: Շնորհակալություն, Մամա: Ես սիրում եմ այս գիրքը»:
Ամեն գիշեր Բերնիսը կարդում էր իր գիրքը Մամայի և Պապայի հետ: Նա մատով ցույց էր տալիս նկարները: Նա սովորում էր ասել դժվար բառեր: Եվ ինքնուրույն սովորում էր կարդալ որոշ հեշտ բառեր:
Սուրբ գրությունների ընթերցանությունը երջանկության զգացում էր պարգևում նրան։ Նա ուրախ էր, որ կարդում էր դրանք Մամայի ու Պապայի հետ: