Երջանիկ օգնական
Պապիկը գալիս է այցելության:
Ֆելիքսն օգնում է պատրաստվել: Նախ՝ նա հավաքում է իր խաղալիքները:
Հետո օգնում է ավլել հատակը:
Հետո Ֆելիքսն օգնում է լվանալ հագուստները:
Նա օգնում է մայրիկին նաև ճաշ պատրաստել:
«Շնորհակալ եմ իմ երջանիկ օգնականը լինելու համար, Ֆելի՛քս»,- ասում է մայրիկը:
Օգնենք ուրիշներին
Երկնային Հայրն ուզում է, որ մենք օգնենք ուրիշներին: Ցույց տվեք ուղիներ, որոնցով օգնում են այս երեխաները:
Նկարները՝ Ագնես Սականիի