Սիրելի՛ ընկերներ
Ուղիներից մեկը, որով Աստված ցույց է տալիս Իր սերը մեզ, մարգարեներ ուղարկելն է: Աստված ուղարկեց Մովսեսին՝ առաջնորդելու ժողովրդին դեպի խոստումի երկիր: Նա ուղարկեց Նոյին՝ ուսուցանելու ավետարանը և ջրհեղեղից փրկելու իր ընտանիքն ու կենդանիներին: Աստված ցույց տվեց Իր սերը, երբ պաշտպանեց Դանիելին առյուծների գուբում: Մեր մարգարեն ինչպե՞ս ուսուցանեց ձեզ Աստծո սիրո մասին գերագույն համաժողովում: Գաղափարների համար նայեք 2–7 էջերը:
Սիրով՝
Ընկեր ամսագիր
Հ. Գ. Նայեք էջ 20-ը, և պարզեք, թե ինչպես է Լիբանանից մի աղջիկ ցույց տվել իր սերը Սուրբ ծնունդին: Ապա գրեք մեզ և պատմեք, թե դո՛ւք ինչպես եք սեր ցուցաբերում ուրիշների հանդեպ: