Սուրբ գրությունների հերոսների քարտեր
Կտրեք հանեք քարտերը, ծալեք կետագծով և ամրացրեք կպչուն ժապավենով:
Եսթեր
«Գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես … դու եկել»:
-
Նա քաջ թագուհի էր և իսրայելացի էր:
-
Նոր օրենքն ասում էր, որ բոլոր իսրայելացիները պետք է սպանվեին: Նա ծոմ պահեց ու աղոթեց: Նա վտանգի ենթարկեց իր կյանքը՝ թագավորի հետ խոսելու համար:
-
Թագավորը լսեց նրան: Նա փրկեց իր ժողովրդին:
Հոբ
«Ես գիտեմ, որ փրկիչս կենդանի է»:
-
Նա արդար էր: Բայց նա շատ փորձություններ ունեցավ: Նրա երեխաները և կենդանիները մահացան: Նա շատ ծանր հիվանդացավ:
-
Նա չգիտեր, թե ինչու էին վատ բաներ պատահում իրեն: Բայց նա վստահեց Աստծուն։
-
Ժամանակի ընթացքում նա բժշկվեց: Աստված նրա հետ էր՝ ինչպես լավ, այնպես էլ վատ ժամանակներում: