Եկ, հետևիր ինձ․ վարժություններ
Ընտանեկան երեկոյի, սուրբ գրություններիուսումնասիրության կամ ուղղակի զվարճության համար:
Դանիելը և առյուծների գուբը
Դանիել 1–6-ի համար
Պատմություն. Դանիել մարգարեն աղոթում էր ամեն օր: Որոշ նախանձ մարդիկ դրդեցին թագավորին մի վատ օրենք հրապարակել: Ամեն ոք, ով աղոթեր Աստծուն, առյուծների գուբ կնետվեր: Դանիելը, այնուամենայնիվ, աղոթում էր։ Նրան գցեցին առյուծների գուբը, բայց Աստված մի հրեշտակի ուղարկեց, որ պաշտպաներ նրան: (Տես Դանիել 6)
Երգ. «I Want to Live the Gospel» (Children’s Songbook, 148)
Վարժություն. Կտրեք հանեք էջ 17-ի մատնատիկնիկները և օգտագործեք դրանք Դանիելի և առյուծների գուբի պատմությունը պատմելու համար: Ինչո՞ւ է աղոթելը օգտակար:
Հիսուսը հարություն առավ
Ովսէէ 1–6, 10–14, Յովէլ
Պատմություն. Ովսէէն մարգարե էր: Նա ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսը կմահանա և հարություն կառնի: Դա հնարավոր դարձրեց, որ մենք կարողանայինք կրկին ապրել: (Տես Ովսէէ 13.14)
Երգ. «Did Jesus Really Live Again?» (Children’s Songbook, 64
Վարժություն. Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, մենք բոլորս մի օր կրկին կապրենք: Գտեք ընտանիքի անդամների նկարներ, ովքեր մահացել են: Կիսվեք պատմություններով նրանց մասին:
Ի՞նչ ասաց մարգարեն
Ամովսի, Աբդիայի համար
Պատմություն. Ամովս մարգարեն ուսուցանել է. «Որովհետև Տեր Աստված ոչինչ չի անի, մինչև որ իր խորհուրդը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին» (Ամովս 3․7)։ Դա նշանակում է, որ Հիսուս Քրիստոսը խոսում է Իր մարգարեների հետ այսօր:
Երգ. «Փառք քեզ Տեր, մարգարեի համար» (Հիմներ և մանկական երգեր, էջ 36)
Վարժություն. Կարդացեք, թե մարգարեն ինչ է ասել համաժողովում էջ 2-ում: Ի՞նչ ասաց նա մեզ: Նկարեք մի պատկեր`ցույց տալով այն բաները, որոնք նա ուսուցանեց:
Հովնանը և մեծ ձուկը
Հովնանի, Միքիայիհամար
Պատմություն. Տերը կանչեց Հովնանին՝ ուսուցանելու Նինվեի ժողովրդին: Բայց Հովնանը վախեցավ: Նա փախուստի դիմեց: Մի մեծ ձուկ կուլ տվեց նրան: Երեք օր հետո, ձուկը նրան դուրս փսխեց: Հովնանը ապաշխարեց և ուսուցանեց ժողովրդին: (Տես Հովնան 1-4:)
Երգ. “Follow the Prophet” (Children’s Songbook, 110–11, verse 7)
Վարժություն. Գնացեք դուրս և գտեք քարեր, տերևներ կամ փայտիկներ: Օգտագործեք դրանք՝ ստեղծելով Հովնանի և մի մեծ ձկան պատկեր:
Նկարները՝ Կետի Դոքրիլի