Ողջույննե՜ր Ճապոնիայից
Միացեք Մարգոյին և Պաոլոյին, երբ նրանք ճանապարհորդում են աշխարհում՝ Աստծո զավակների մասին իմանալու համար:
Ճապոնիան կղզիների երկիր է Արևելյան Ասիայում: Այն ունի ավելի քան 126 միլիոն բնակչություն:
Համե՜ղ է:
Ճապոնական հայտնի կերակուրը սուշին է: Այն պատրաստվում է բրնձով, ջրիմուռներով, ձկներով և այլ բաղադրիչներով:
Ո՞ւմ հետ եք դուք ապրում:
Շատ ճապոնացի երեխաներ ապրում են իրենց ծնողների և հայրական կողմի տատիկ-պապիկների հետ:
Երեխաների օրը
Մայիսի 5-ը հատուկ տոն է, որը կոչվում է երեխաների օր: Մարդիկ կախում են քոյնոբորի (ձկան ձև ունեցող դրոշակներ), որպեսզի պատվեն երեխաներին և լավ ապագա մաղթեն նրանց:
Իսկ դուք ինչպե՞ս եք պատվում ձեր նախնիներին։
Այս տղան մաքրում է իր ընտանիքի անդամի գերեզմանը՝ արտահայտելով իր հարգանքը:
3 տաճար ճապոնիայում
Ճապոնիայի Եկեղեցին ունի 130000 անդամ: Այս տղան այցելեց Սապորո տաճար: