2022
Նախքան մեր Երկիր գալը
Հունվար/փետրվար 2022 թվական


Սուրբ գրությունների պատմություններ

Նախքան մեր Երկիր գալը

Այս պատմությունը կարող եք կարդալ Աբրահամ 3.22–27 հատվածներում:

Heavenly Father and Jesus

Նախքան ծնվելը մենք ապրում էինք երկնքում՝ մեր Երկնային Հոր հետ։ Նա մեզ ուսուցանեց Իր երջանկության ծրագրի մասին:

boy looking sadly at girl holding soccer ball

Երկնային Հայրն ասաց, որ մենք կգանք երկիր և ձեռք կբերենք մարմիններ: Մենք կսովորենք և ընտրություններ կկատարենք։ Երբեմն մենք սխալներ կգործենք: Մենք Փրկիչի կարիք կունենանք:

girl holding out soccer ball to boy

Փրկիչը մեզ ցույց կտա, թե ինչպես պետք է ապրենք: Եվ երբ սխալ ընտրություն կատարենք, մենք կկարողանանք ապաշխարել:

Jesus standing with arms outstretched in front of earth

Հիսուսն ասաց. «Ահա ես, ինձ ուղարկիր»: Երկնային Հայրը ընտրեց Հիսուս Քրիստոսին, որ Նա լինի մեր Փրկիչը: Հիսուսը խոստացավ գալ երկիր և փրկել մեզ:

Jesus and Heavenly Father standing in beautiful garden

Ես կարող եմ հետևել Հիսուսին: Մի օր ես կարող եմ վերադառնալ և ապրել Երկնային Հոր հետ:

Նկարները` Էյփրիլ Սթոտի