Ամենամյա հեռարձակումներ
Ինչպես պատրաստվել և ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը». ուսուցանել դաս


4:54

Ինչպես պատրաստվել և ուսուցանել «Կյանքին նախապատրաստվելու դասերը». ուսուցանել դաս

Ս&Ի 2025 թ․ ամենամյա ուսուցման հեռարձակում

23 hունվար 2025 թ․, հինգշաբթի

Քույր Կատրինա Հանթ․ Շատ լավ։ Ընկերներ, այսօր ես ուզում եմ, որ դուք քննարկեք ձեր սեղանների շուրջ, թե ինչպիսի զգացմունքային դժվար իրավիճակների միջով են անցնում դեռահասները: Ուրեմն, եկեք մի րոպե խոսենք իրար հետ:

Դասարան․ (զրուցում են)

Քույր Հանթ․ Ես ուզում եմ, որ հիմա ձեր ուսումնական օրագրում դուք գրեք զգացմունքային մի դժվար իրավիճակ, որին դուք բախվում եք ներկայումս։

Այսօր ես հույս ունեմ, որ այս դասից հետո, դուք ավելի վստահ կզգաք, որ Փրկիչը կարող է օգնել և կօգնի ձեզ ձեր մարտահրավերների ժամանակ, որոնց միջով դուք անցնում եք ներկա պահին, ինչպես նաև՝ գալիք դժվարությունների։

Շատ լավ: Այսպիսով, մեր զրույցի մեկնարկին կասե՞ք ով է մեր լավագույն օրինակն ամեն ինչում:

Դասարան․ Հիսուս Քրիստոս

Քույր Հանթ․ Հրաշալի է։ Համաձայն եմ։ Որ խնդրեմ, կբացե՞ք Եսայի 53 գլուխը: Եվ բացեք 3-5 հատվածները: Ամեն մեկդ ձեր մտքում կարդացեք։ Եվ այս կպչուն թերթիկի վրա գրի առեք, խնդրեմ, մի նշանակալից արտահայտություն, որը ձեզ դուր կգա։ Թերթիկի հակառակ կողմում մի մեջբերում կա երեց Սոարեսի խոսքերից։ Կընդգծե՞ք այդտեղ մի բան, ինչը նույնպես նշանակալից է ձեզ համար, ինչպես դա արեցիք սուրբգրային հատվածի հետ։

Ձեր խմբի հետ կմտածե՞ք Եսայի 53․3-5 հատվածների և երեց Սոարեսի մեջբերման շուրջ: Ապա կարո՞ղ եք առաջարկել մի ճշմարտություն, որը մենք կարող ենք դուրս բերել աստվածայնորեն նշանակված այս երկու աղբյուրներից: Խնդրեմ։

Դասարան․ (զրուցում են)

Քույր Հանթ․ Շատ լավ։ Որևէ խմբում կա՞ ցանկացող, ով ուզում է կիսվել մեզ հետ: Ի՞նչ ճշմարտություն գտաք:

Օպիա։

Օպիա․ Ճշմարտությունը, որը ես գտա, մեջբերման մեջ էր։ Այնտեղ ասվում է. «Փրկիչը մեզ առաջարկում է սփոփանք և մխիթարություն»: Եվ մի բան, որն ինձ դուր է գալիս այստեղ, այն է, որ Նա գիտի, թե ինչի միջով ենք մենք անցնում, և Նա միշտ մեր կողքին է: Երբեմն մենք կարծում ենք, որ մենք բոլորս մենակ ենք, բայց եթե պարզապես դիմենք Նրան, Նա միշտ կպատասխանի մեզ:

Քույր Հանթ․ Լավ է։ Փրկիչը գիտի, թե ինչի միջով ենք մենք անցնում:

Եվ ի՞նչ կարող է Նա անել:

Օպիա․ Նա մեր կյանք կբերի մեկին, ում մոտ մենք միշտ կարող ենք գնալ, և մեզ մտքի խաղաղություն կտա։

Քույր Հանթ․ Ինձ դուր եկավ այս մեկնաբանությունը: Եվ հենց սկզբում դուք նշեցիք նաև, որ կմխիթարի մեզ, չէ՞։ Նա կարող է մեզ խաղաղություն և մխիթարություն տալ:

Ընկերներ, ես գիտեմ, որ այս ճշմարտությունը, որը դուք գտել եք սուրբգրային հատվածում և երեց Սոարեսի խոսքերում՝ միանգամայն ճիշտ է: Իմ կյանքում եղել են ժամանակներ, երբ ինձանից բացի ոչ ոք չէր կարող իմանալ, թե ես ինչ եմ զգում: Բայց ես գիտեմ, որ Փրկիչը կարող էր, և Նա տվեց ինձ խաղաղություն և մխիթարություն: Այժմ, եկեք փորձենք սա պարզապես պատկերացնել:

Լավ: Բոլորդ փակեք աչքերը։ Եվ մտածեք զգացմունքային այն դժվար իրավիճակի մասին, որը գրել եք ձեր ուսումնական օրագրում: Ես մի քանի հարց կտամ ձեզ։ Եվ ես կխնդրեմ, որ դուք մտածեք այդ մասին: Մի քանի րոպե հետո, ես ձեզ կհրավիրեմ բացել ձեր աչքերը և գրել որոշ մտքեր և զգացմունքներ: Լա՞վ:

Առաջին հարց. եթե Փրկիչը ձեզ հետ լիներ, ի՞նչ եք կարծում, Նա ի՞նչ կաներ: Ձեր կարծիքով, ի՞նչ կաներ Փրկիչը, տեսնելով, որ դուք զգացմունքային դժվար իրավիճակում եք։ Դուք ի՞նչ կմտածեիք կամ կզգայիք։

Մեկ այլ հարց. ի՞նչ կասեր Փրկիչը ձեզ: Ի՞նչ կխնդրեր Նա, որ դուք անեիք:

Հաջորդը. Նրա ներկայությունը, սերը և աջակցությունը ինչպե՞ս կօգնեին ձեզ կառավարել և հաղթահարել ձեր հուզական սթրեսը:

Որ խնդրեմ կբացե՞ք ձեր աչքերը և ձեր ուսումնական օրագրում կգրե՞ք ձեր ունեցած մտքերն ու զգացմունքները: