Երեկո Բարձրագույն Իշխանության հետ
Վարդապետության սերտում և խորը գիտելիք


Վարդապետության սերտում և խորը գիտելիք

Երեկո Երեց Ջերիթ Վ. Գոնգի հետ

ԵԿՀ-ի կրոնի ուսուցիչներին ուղղված ելույթ • փետրվարի 17, 2017 • Սոլթ Լեյք Թաբերնաքլ

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես ուրախ եմ այս երեկո ձեզ հետ լինելու հնարավորության համար: Նախքան Երեց Գոնգին ներկայացնելը, ես կկամենայի կիսվել մի մտքով, որը, հուսով եմ, օգտակար կլինի ձեր և ձեր ուսանողների համար:

Առաջինը՝ ցանկանում եմ արտահայտել իմ սերը ձեր հանդեպ և երախտագիտությունը այն ամենի համար, ինչ դուք անում եք: Դուք մեծ աշխատանք եք կատարում Աստծո արքայությունում և ձեր ուսանողների կյանքում: Ես սիրում եմ ձեզ և աղոթում, որ Տիրոջ լավագույն օրհնությունները լինեն ձեր և ձեր ընտանիքների հետ:

Այս երեկո ես ցանկանում եմ մի քանի խոսք ասել Վարդապետության սերտման մասին: Այն, ինչ ես կասեմ, վերաբերում է հատկապես նրանց, ովքեր ուսուցանում են սեմինարիայում, բայց դա, իրականում, վերաբերում է մեզ բոլորիս:

Վարդապետության սերտումը երեք նպատակակետով մի ծրագիր է սեմինարիայում. առաջինը՝ օգնել ուսանողներին սովորել, թե ինչպես ձեռք բերել հոգևոր գիտելիք, երկրորդը՝ օգնել ուսանողներին ճանաչել և հասկանալ Փրկիչի վարդապետությունը, որը նշանակում է՝ ճանաչել ճշմարիտ վարդապետությունը իրենց մտքում, հասկանալ ճշմարիտ վարդապետությունը իրենց սրտում, և մենք կամենում ենք, որ այն լինի նրանց սրտի խորքում, և երրորդը՝ օգնել ուսանողներին սովորել՝ ինչպես կիրառեն վարդապետությունն իրենց կյանքում, ապրեն դրանով, օգտագործեն այն իրենց ընկերների հարցերին պատասխանելիս, կամ ուսուցանեն և օգնեն ուրիշներին՝իմանալու ճշմարտությունը:

Վարդապետության սերտումը անցած աշնանը ներկայացվել է ամբողջ աշխարհում: Ես ուզում եմ, որ դուք իմանաք և զգաք ձեր սրտում, որ այն տրվել է հայտնությամբ Տիրոջ կողմից, այն հրաշք է: Ես հաճախ եմ մտորել այն մասին, թե ինչպես է այն տրվել, երբ է այն տրվել, և ինչու է այն տրվել: Ես սկսել եմ տեսնել Վարդապետության սերտումը Եկեղեցու կրթության և երկրի վրա Տիրոջ հրաշալի աշխատանքի ավելի մեծ համատեքստում:

Ես հավատում եմ, որ Վարդապետության սերտումն օգնում է մեր ուսանողներին իրենց կյանքում աճել գիտելիքով և հասկացողությամբ: Բայց այն ավելի մեծ գործ է կատարում, քան դա է: Այն մեր ուսանողներին ուսուցանում է նաև իրենց կյանքում Տիրոջ ձևով խորապես սովորել ամեն տեսակի գիտելիք ցանկացած ժամանակ:

Գիտելիքը խորն է, երբ այն մեծացնում է մեր ուժը երեք բան անելու համար՝ (1)  ճանաչել և հասկանալ, (2)  կատարել արդյունավետ, արդար գործեր, և (3)  ավելի նման դառնալ Երկնային Հորը և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին:1

Խորը ուսուցումը պետք է կատարվի Տիրոջ ձևով, Սուրբ Հոգու զորությամբ, եռանդուն, ջանասեր ուսումնասիրության և միմյանց ուսուցանելու միջոցով՝ Հիսուս Քրիստոսի շնորհի մասնակցությամբ: Սա ճշմարիտ է կյանքում ամեն տեսակի գիտելիքի և ցանկացած ժամանակի համար:

Սա հենց այն է, ինչ մենք ուսուցանում ենք մեր ուսանողներին վարդապետության սերտման ընթացքում (և, հույս ունեմ այն ամենում, ինչ մենք ուսուցանում ենք): Ուստի Վարդապետության սերտումը դարպաս է դեպի խորը ուսուցումը ամբողջ կյանքի ընթացքում:

Ցանկանում եմ ամփոփել իմ դիտարկումները երկու հրավերով: Առաջինն ուղղված է նրանց, ովքեր դասավանդում են սեմինարիայում: Աշխարհով մեկ սփռված իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես հուսով եմ, ձեր ուսանողները հասկանում են, որ դուք ուսուցանում եք նրանց, թե ինչպես սովորեն Տիրոջ ձևով: Ուսուցանեք նրանց, որ նրանք պետք է խորապես սովորեն ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ գիտելիքը իրենց ամբողջ կյանքի ընթացքում: Օգնեք նրանց հասկանալ, որ սեմինարիան ավարտելը վերջը չէ: Մենք ուզում ենք, որ նրանք ավարտեն ինստիտուտը, և մենք կամենում ենք, որ նրանք ձգտեն կրթություն ստանալ ավագ դպրոցից հետո: Դուք օգնում եք նրանց կատարել այդ երկու քայլերը՝ ամբողջ կյանքի ընթացքում հիմք դնել խորը ուսումնառության համար և սովորել Տիրոջ ձևով:

Իմ երկրորդ հրավերն ուղղված է նրանց, ովքեր ուսուցանում են ինստիտուտում: Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, խնդրում ենք՝ օգնեք ձեր ուսանողներին սովորել Տիրոջ ձևով: Խնդրում ենք՝ օգնեք նրանց հասկանալ ինստիտուտն ավարտելու արժեքն ու ուժը իրենց կյանքում: Ինստիտուտի ավարտականը ներկայացնում է ավետարանի պարբերաբար, ծավալուն ուսումնասիրության ավարտը: Ինստիտուտն ավարտելը կամրապնդի ավետարանի նրանց ըմբռնումը, կխորացնի նրանց վկայությունը և նրանց նվիրվածությունն առ Տերը և կօգնի նրանց ճանաչել ու սիրել Հիսուս Քրիստոսին:

Ես գիտեմ, որ եթե դուք գործեք, հիմնվելով այս հրավերների վրա, Տերը և Փրկիչը կօրհնեն ձեզ և ձեր ուսանողներին: Ես բերում եմ իմ վկայությունը, որ մեր Երկնային Հայրն ապրում է և սիրում է մեզ: Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն է և մեր Քավիչը: Ես գիտեմ, որ Նա ապրում է: Ես գիտեմ, որ Նրանով և Նրա միջոցով մենք բոլորս կարող ենք խորապես սովորել ամեն բան մեր կյանքի ընթացքում, քանզի Նա է Ուղին, Ճշմարտությունը և Կյանքը: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն:

Հղումներ

  1. «Իմանալ, կատարել, դառնալ»-ի օրինակը լայնորեն օգտագործվել է որպես հիմք՝ ղեկավարության զարգացման համար և Իր զավակների հոգևոր զարգացման համար Տիրոջ ծրագրի քննարկման ժամանակ: Տես Թոմաս Ս. Մոնսոն, «Իմանալ, կատարել, դառնալ», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008; և Դալլին Հ. Օուքս  , «Դառնալու դժվարությունները»Ensign, Nov. 2000: Այս օրինակի տարրերից յուրաքանչյուրը խորապես մեկնաբանելու համար, տես՝ Դեյվիդ  Ա.Բեդնարի երեք հատորները. «Աճել ուսումնառության մեջ (2011), Գործել Վարդապետությամբ (2012) և Զորանալ՝ դառնալու համար» (2014):