Համաշխարհային հոգևոր հավաքներ
Ապրել նպատակով․ «Անկեղծ միտում»-ի կարևորությունը


Ապրել նպատակով․ «Անկեղծ միտում»-ի կարևորությունը

Երեկո Եղբայր ՌանդալԼ․ Ռիդի հետ Համաշխարհային հոգևոր հավաք երիտասարդ չափահասների համար • 11 hունվարի, 2015 • Բրիգամ Յանգ Համալսարան–Այդահո

Ինչպիսի հրաշալի հնարավորություն է, որ այս երեկո ձեզ հետ եմ։ Իմ և կնոջս համար մեծ պատիվ է այս երեկո ներկա գտնվել այս միջոցառմանը։ Իմ կարծիքով, հետաքրքիր էր, որ իմ հեռախոսը գիտեր, որ ես օրացույցում նշած ունեի Ռեքսբուրգ կայանալիք իմ այսօրվա ճամփորդությունը։ Այն ինձ հուշեց սպասվելիք եղանակը և ինձ ներկայացրեց քաղաքի հյուրանոցների և ռեստորանների ցանկը։ Իմ հեռախոսը նույնիսկ ինձ հուշեց շաբաթավերջին քաղաքում առկա բազմաթիվ զվարճալիքների մասին։

Սակայն հեռախոսս իմ ելույթը չի համարել զվարճալիք։ Կարծում եմ, դրա համար էլ այն կոչվում է խելախոս։

Թեև ձեր խելախոսը այն չի առաջարկել ձեզ, ձեզանից յուրաքանչյուրն ընտրել է իր ժամանակից մեկ ժամ՝ այս երեկո ինձ հետ անցկացնելու համար, մեկ ժամ, որը դուք երբեք հետ չեք ստանա։ Այսպիսով, ես մեծ պատասխանատվություն եմ զգում այն հատուցելու համար։ Բայց նաև գիտեմ, որ այն ինչ կասեմ, այդքան էլ կարևոր չի լինի, որքան այն, ինչ ուսուցանում է Հոգին, և որ դա այնքան արժեքավոր կլինի, որքան այդ հուշումներին հետևելու ձեր նվիրվածությունը։

Կարծում եմ, որ դուք կհամաձայնեք, որ սա հրաշալի ժամանակ է ապրելու համար։ Հասարակագետները իմ սերունդն անվանել են Baby Boomers, չնայած որ տերմինն այլևս դժվար թե կիրառելի լինի։ Նրանք անվանել են մեզ նաև սերունդ X, իսկ ձեզ՝ սերունդ Y, կամ հազարամյակի սերունդ։ Իմանալով տեխնոլոգիայի հանդեպ ձեր անկաշկանդությունը և այն, թե ինչպես եք ընկալում սոցիալական լրատվամիջոցները, դուք ավելի խելացի ու ավելի կրթված եք, քան նախորդ սերունդները։ Այդ բնութագրերը ոչ միայն ձեզ դարձնում են չափազանց արժեքավոր այսօրվա հասարակության մեջ, այլ նաև Տիրոջ գործը կատարելու մեջ։

Դուք առավել, քան երբևէ, ունեք ավելի շատ ընտրություններ և հնարավորություններ։ Ինչպես կյանքում շատ բաներ, դա նույնպես և՛ օրհնություն է, և՛ անեծք։ Չափազանց շատ ընտրությունները և վատ որոշումներ կայացնելու հանդեպ վախը հաճախ տանում է «որոշման կաթվածի», որը ձեր սերնդի մարտահրավերներից մեկն է։ Ավելի դժվար է կենտրոնանալ, քան երբևէ։ Տեխնոլոգիայի առումով, երբ ինչ որ բան եք գնում, առավել հավանական է, որ այն արդեն հնացած կլինի խանութից դուրս գալուց շատ ժամանակ չանցած։ Շատերը վախենում են մի բան անել, քանի որ մտածում են, որ շուտով ավելի լավ տարբերակ ի հայտ կգա։ Այնպես որ նրանք սպասում են և, ի վերջո, ոչինչ չեն ընտրում։ Այդ պասիվ վիճակում նրանք հեշտությամբ ենթարկվում են ցրվածության։ Եղբայրներ և քույրեր, դրա հականյութի մասին ես այս երեկո կցանկանայի խոսել, որն է՝ ապրել նպատակով․ «անկեղծ միտում»-ի կարևորության մասին։

I.  Նպատակ

Մի պահ պատկերացրեք, որ դուք օվկիանոսում փրկանավակի մեջ եք, և որքան որ աչքը տեսնում է, ոչինչ չկա շուրջբոլոր, բացի տարբեր ուղղությամբ պտտվող ալիքներից։ Նավակը հագեցած է թիերով, բայց ո՞ր ուղությամբ դուք կթիավարեիք։ Այժմ, պատկերացրեք, որ դուք ցամաք եք տեսնում։ Այժմ, դուք գիտեք, թե որ ուղղությամբ պետք է գնաք։ Արդյո՞ք ցամաքը ձեզ շարժառիթ և նպատակ տվեց։ Այն մարդիկ, ովքեր նպատակի հստակ զգացում չեն պահպանում, հոսանքի ուղղությամբ լողացող մարդիկ են։ Հոսանքի ուղղությամբ լողացող մարդիկ թույլ են տալիս աշխարհի ալիքներին ընտրել իրենց շարժման ուղղությունը։

Լև Տոլստոյ

Մեծ ռուս գրող, Պատերազմ և խաղաղություն գրքի հեղինակ, Լև Տոլստոյի կյանքը լուսաբանում է հետևյալ միտքը։ Լև Տոլստոյն ունեցել է դժվար երիտասարդություն։ Նրա ծնողները մահացան, երբ նա 13 տարեկան էր։ Իր մեծ եղբայրների կողմից տեսնելով հակումները դեպի ալկոհոլի, մոլախաղերի ու անկարգությունների դեմ, Տոլստոյը ջանասեր չէր իր ուսման հարցում։ 22 տարեկան հասակում նա հասկանում է, որ իր կյանքը զուրկ է իրական նպատակից, և նա գրում է իր օրագրում․ «Ես ապրում եմ գազանի նման»։ Երկու տարի անց նա գրեվ. «Ես 24 տարեկան եմ և դեռևս ոչինչ չեմ արել»։ Տոլստոյի անբավարավածությունը շարժառիթ հանդիսացավ նրա համար փնտրելու ողջ կյանքի ընթացքում, հիմնականում փորձությունների ու սխալների միջոցով, իր կյանքի նպատակը՝ «ինչու»-ն։ Նախքան 82 տարեկանում իր մահկանացուն կնքելը, նա ավարտեց իր օրագիրն այսպես․ «Կյանքի ողջ իմաստն ու ուրախությունը, … ընկած է Աստծո կամքը կատարելագործելու և հասկանալու որոնման մեջ»1, և ես կավելացնեի՝ Աստծո կամքը կատարելու մեջ։

Ասված է, որ «ձեր կյանքի երկու ամենակարևոր օրերն են, երբ դուք ծնվել եք և երբ պարզել եք, թե ինչու եք ծնվել»։2 Քանի որ մենք ունենք ավետարանը, կարիք չկա որ մենք մեր ողջ կյանքը ծախսենք դրա նպատակը գտնելու վրա։ Փոխարենը, մենք կարող ենք կենտրոնանալ այդ նպատակն իրագործելու վրա։

Մատթեոս 5․48 հատվածում մենք կարդում ենք․ «Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է»:

Կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրը կատարելագործվելու բնածին ձիրք ունի։ Բայց, քանի որ մենք բոլորս էլ սխալներ ենք գործում, մեզանից շատերը համոզված են, որ կատարելագործվելու նպատակը հասանելի չէ։ Եվ դա այդպես կլիներ, եթե չլիներ Քավությունը։ Մեր Փրկչի զոհաբերությունը հնարավոր է դարձնում կատարելագործումը․ «Այո, եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, և հրաժարվեք ամեն անաստվածությունից. և եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում» (Մորոնի 10․32; շեշտադրումն ավելացված է)։

Մեր Փրկիչը մեզ հույս է տվել, որը մեզ ոգեշնչում է դառնալ մեր Երկնային Հոր նման։ Դուք գիտեք, ինչպես որ Լև Տոլստոյն է պարզել, որ կատարելության ուղին անցնում է ուրախության միջով։ Ձեր կյանքը մեծ նպատակ է ձեռք բերում, երբ դուք Տիրոջ կամքին հետևելը դարձնում եք ձեր խնդիրքը։

Երեց Թեդ Ռ. Քալիստերը հարցրել է․ «Ինչո՞ւ է այդքան կարևոր ճշգրիտ պատկերացում ունենալ աստվածայնության աստվածային ճակատագրի վերաբերյալ, որի մասին սուրբ գրություններն ու այլ վկաներ այդքան հստակ վկայել են։ Քանի որ մեծացող պատկերացմանը զուգահեռ մեծանում է շարժառիթը»։3

Առաքելություն

Երբ ես երիտասարդ տղա էի, ես ընդմիշտ որոշել էի, որ չեմ ծառայելու միսիայում։ Մեկ տարի սովորելով քոլեջում և մեկ տարի ծառայելով բանակում, ես լավ աշխատանք ձեռք բերեցի տեղի հիվանդանոցում, որպես ռենտգենային սարքավորման տեխնիկական աշխատող։ Մի օր Դր․ Ջեյմս Պինգրին՝ հիվանդանոցի վիրաբույժներից մեկը, ինձ հրավիրեց ճաշի։ Մեր զրույցի ընթացքում Դր․ Պինգրին իմացավ, որ ես չեմ պլանավորում ծառայել միսիայում և հարցրեց, թե ինչու։ Ես նրան ասացի, որ ես մի փոքր մեծ եմ, և որ հավանաբար շատ ուշ է։ Նա ինձ ասաց, որ դա այդքան էլ լավ պատճառ չէ, և որ նա միսիա է գնացել բժշկական համալսարանը ավարտելուց հետո։ Այնուհետև, նա իր վկայությունը բերեց իր միսիայի կարևորության մասին։

Նրա վկայությունը մեծ ազդեցություն գործեց ինձ վրա։ Այն պատճառ հանդիսացավ, որ ես աղոթեի այնպես, ինչպես նախկինում չէի աղոթել՝ անկեղծ միտումով։ Ես կարող էի մտածել միսիա չգնալու շատ պատճառների մասին։ Ես ամաչկոտ էի, այնքան ամաչկոտ, որ հաղորդության ժողովին իմ հրաժեշտի ելույթի մասին միտքն անգամ բավական էր, որ ես չգնայի։ Ես ունեի սիրած աշխատանք։ Ես ունեի կրթաթոշակ ստանալու լավ հնարավորություն, որը միսիայից հետո հասանելի չէր լինի։ Եվ, ամենակարևորը, ես ունեի ընկերուհի, ով ինձ սպասել էր, երբ ես բանակում էի, եվ ես գիտեի, որ նա չէր սպասի ևս երկու տարի։ Ես աղոթում էի անդադար, որպեսզի ստանայի հաստատում, որ իմ պատճառները ծանրակշիռ էին, և որ ես ճիշտ եմ։

Ի հիասթափություն ինձ, ես չկարողացա ստանալ այո կամ ոչ հեշտ պատասխանը, որի հույսն ունեի։ Ապա մի միտք ծագեց գլխումս․ «Ի՞նչ է Տերը ցանկանում, որ դու անես»։ Ես պետք է ընդունեի, որ Նա ցանկանում էր, որ ես ծառայեի միսիայում, և դա դարձավ իմ կյանքի վճռական պահերից մեկը։ Արդյո՞ք ես պատրաստ էի անելու այն, ինչը ես էի ցանկանում անել, թե՞ կատարել Տիրոջ կամքը։ Դա մի հարց է, որը մենք հաճախ պետք է տանք ինքներս մեզ։ Ինչպիսի հրաշալի օրինակ է, որը մենք կարող ենք սահմանել մեր կյանքի վաղ շրջանում։ Շատ դեպքերում մենք այնպիսի վերաբերմունք ունենք, կարծես՝ «Ես կգնամ ուր կուզես դու և կանեմ այն, ինչ կուզես դու իմ Տեր, եթե միայն դա այնտեղ է, որտեղ ես եմ ուզում, և այն, ինչ ես եմ ուզում անել»։

Բարեբախտաբար, ես որոշեցի ծառայել միսիայում և նշանակվեցի ծառայել Մեքսիկայի Հյուսիսային միսիայում։ Մեղմելու համար անորոշ վիճակը, որ ձեզանից ոմանք միգուցե զգում են, կարող եմ ասել, որ իմ ընկերուհին չսպասեց ինձ, բայց ես ամեն դեպքում ամուսնացա նրա հետ։ Նա իմ կյանքի ամենամեծ օրհնություններից մեկն է։ Իմանալով մեր կյանքի նպատակը, որը մեր Երկնային Հորը նմանվելն է, ես պարզեցի, որ չկա ավելի լավ ուսումնական հաստատություն, քան ամուսնացած լինելն ու ընտանիք ունենալը, որն ուսուցանում է մեզ Իր զավակների հանդեպ Աստծո սերը։ Իմանալով այն, ինչ ես գիտեմ, եթե ես ձեր տեղը լինեի ես կանեյի հնարավորինս ամեն բան, որպեսզի ընդունվեի այդ ուսումնական հաստատությունը։ Ես հասկանում եմ, որ բաց ընդունելությունն սկսվում է այժմ։

II.  Անկեղծ միտում

Երբ մեր որդին նոր էր խոսել սովորում, նա լցված էր անհագ հետաքրքրասիրությամբ։ Նրա սահմանափակ բառապաշարում սիրելի բառը «Ինչո՞ւն»-էր։ Եթե ես ասեի, որ ժամանակն է քնելու, նա կպատասխաներ «Ինչո՞ւ»-ով։

«Ես գնում եմ աշխատանքի»։

«Ինչո՞ւ»։

«Արի աղոթենք»։

«Ինչո՞ւ»։

«Ժամանակն է եկեղեցի գնալու»։

«Ինչո՞ւ»։

Նրա արտասանած առաջին 500 անգամն իրոք հաճելի էր։ Բայց նույնիսկ, երբ այդ հաճելի պահերն անհետացան և այն դարձավ մի փոքր նյարդայնացնող, ես շնորհակալ էի այդ հաճախակի հիշեցման համար, որ ստիպում էր քննել իմ արած բոլոր բաների հետևում կանգնած (բառացիորեն) ինչու-ն։

Ես չգիտեմ, թե ինչ նշանակալից բան կա ձեր սերնդին անվանակոչած Y տառի մեջ, բայց գիտեմ, որ կարող եք ինքներդ ձեր մասին մտածել որպես «ինչու» սերնդի։ Այսօրվա աշխարհում կարևոր է հաշվենկատ լինել, թե ինչու-եք դուք անում այն, ինչ անում եք։

Ապրել անկեղծ միտումով նշանակում է հասկանալ «ինչու»-ն և տեղյակ լինել ձեր արարքների հետևում կանգնած շարժառիթներից։ Սոկրատեսն ասել է. «Չուսումնասիրող կյանքով չարժե ապրել»։4 Խորհեք, թե ինչպես եք անցկացնում ձեր ժամանակը և ինքներդ ձեզ անընդհատ տվեք «Ինչո՞ւ» հարցը։ Դա ձեզ կօգնի զարգացնել ձեր արարքների հետևանքները տեսնելու ունակությունը։ Շատ ավելի լավ է նայել առաջ և ինքներդ ձեզ հարց հղել․ «Ինչո՞ւ համար ես պետք է անեմ դա», քան նայել հետ և ասել․ «Ինչո՞ւ, ինչու համար արեցի դա»։ Եթե միակ պատճառն այն է, որ Աստված է ուզում դա, այդ պատճառը բավական է։

Աստղերը

Ես անկեղծ միտումի կարևորության մասին դաս քաղեցի դեռ այն ժամանակ, երբ սեմինարիայի երիտասարդ ուսանող էի։ Մեր ուսուցիչը հանձնարարեց մեզ կարդալ Մորմոնի Գիրքը։ Մեր առաջընթացին հետևելու համար, նա մի աղյուսակ ստեղծեց, որի մի անկյունում նա վերևից ներքև նշեց մեր անունները, իսկ վերևում՝ բաժինների անունները։ Ամեն անգամ որևէ բաժին կարդալիս մի աստղ էր ավելանում մեր անվան դիմաց։ Սկզբում, ես մեծ ջանքեր չէի գործադրում կարդալու համար, և շատ չանցած հայտնաբերեցի, որ շատ հետ եմ ընկել։ Ամաչելու զգացումից և իմ բնածին մրցակցային ոգուց դրդված, ես սկսեցի ընթերցանությունը։ Ամեն անգամ աստղ ստանալիս ես ինձ լավ էի զգում։ Եվ ինչքան շատ աստղեր էի ստանում, այնքան ավելի էի ոգեշնչվում կարդալ՝ ընդմիջումների ժամանակ, դպրոցից հետո, յուրաքանչյուր ազատ պահի։

Լավ պատմություն կլիներ, եթե ասեի, որ դասարանում ես առաջինը վերջացրեցի, բայց դա այդպես չէ։ (Բայց և այնպես վերջինն էլ չէի։) Բայց գիտե՞ք արդյոք, թե ես ինչ ստացա Մորմոնի Գիրքը կարդալուց հետո։ Ես գիտեմ, որ դուք մտածում եք «վկայության» մասին, այդպե՞ս չէ։ Բայց ես այն չստացա։ Ես աստղեր ստացա, քանի որ դա էր պատճառը, թե ինչու էի ես կարդում։ Դա իմ անկեղծ միտումն-եր։

Մորոնին պարզ էր խոսում, երբ նկարագրում էր, թե ինչպես պարզել, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է․ «Եվ երբ դուք ստանաք այս բաները, ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չեն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ» (Մորոնի 10․4; շեշտադրումն ավելացված է)։

Ետ նայելով, ես տեսնում եմ, որ Տերը լիարժեք ձևով արդար է եղել ինձ հետ։ Ինչո՞ւ էի ես ակնկալում գտնել մեկ ուրիշ բան, քան այն ինչ ես փնտրում էի։ Ես իսկապես երբեք կանգ չեմ առել և ինքս ինձ հարց տվել, թե ինչու եմ ես կարդում Մորմոնի Գիրքը։ Ես քշվում էի հոսանքի ուղղությամբ, թույլ տալով աշխարհիկ շարժառիթներին առաջնորդել ինձ, միայն պարզելու համար, որ ես կարդացել եմ ճիշտ գիրքը սխալ նկատառումներով։ Անկեղծ միտումը ճիշտ բաները ճիշտ նկատառումներով անելն է։

Տարիներ անց, երբ ես պայքարում էի միսիա գնալու իմ որոշման մեջ, ես Մորմոնի Գիրքը կարդացի անկեղծ միտումով։ Եթե ես պետք է երկու տարի ծախսեի այդ գրքի մասին վկայություն բերելով, սկզբում ես պետք է վկայություն ձեռք բերեի։

Ես գիտեմ, որ Մորմոնի Գիրքը համապատասխանում է Հիսուս Քրիստոսի կյանքի ու առաքելության մասին վկայելու իր աստվածային նպատակին, քանի որ ես այն կարդացել եմ անկեղծ միտումով։

Նարինջների առակը

Կցանկանայի կիսվել ժամանակակից մի առակով, որը ես կկոչեի «Նարինջների առակը»։ Լսլեուց հետո, մտածեք, թե ինչ է այդ պատմությունն ուսուցանում անկեղծ միտումի զորության մասին։

Կար մի երիտասարդ տղամարդ, ով հավակնություններ ուներ աշխատել մի ընկերությունում, քանի որ այնտեղ լավ էին վարձատրում և այն շատ հայտնի էր։ Նա պատրաստեց իր ռեզյումեն և մի քանի հարցազրույցներ ունեցավ։ Ի վերջո, նրան տրվեց սկսնակի պաշտոն։ Ապա նա իր հավակնություններն ուղղեց իր հաջորդ նպատակին՝ ղեկավարի մի պաշտոնի, որը նրան ավելի մեծ հեղինակություն կտար և կապահովեր ավելի բարձր վարձատրություն։ Այնպես որ նա ավարտեց իրեն տրված հանձնարարությունները։ Նա վաղ առավոտյան գալիս էր և մնում մինչև ուշ երեկո, որպեսզի իր ղեկավարը տեսներ, որ նա ավել ժամեր եր աշխատում։

Հինգ տարի անց ղեկավարի հաստիքն ազատվեց։ Սակայն, ի հիասթափություն երիտասարդի, բարձրաձրեցին մեկ այլ աշխատակցի պաշտոնը, ով ընկերությունում միայն վեց ամիս էր աշխատել։ Երիտասարդ տղամարդը շատ բարկացավ և նա գնաց իր ղեկավարի մոտ, որպեսզի բացատրություն պահանջեր։

Իմաստուն ղեկավարն ասաց․ «Նախքան ես կպատասխանեմ քո հարցին, կարո՞ղ եմ մի բան խնդրել քեզ»։

«Այո, իհարկե», - ասաց աշխատողը։

«Կարող ես արդյո՞ք գնալ խանութ և գնել մի քանի նարինջ։ Իմ կինն է ուզում դրանք»։

Երիտասարդ տղամարդը համաձայնեց և գնաց խանութ։ Երբ նա վերադարձավ, ղեկավարը հարցրեց, «Ի՞նչ տեսակի նարինջներ ես դու գնել»։

«Ես չգիտեմ», - պատասխանեց երիտասարդ տղամարդը։ «Դուք միայն ասացիք գնել նարինջ, և, ահա, սրանք նարինջներ են։ Ահա՛»։

«Որքա՞ն արժեին դրանք», - հարցրեց ղեկավարը։

«Դե, ես այդքան էլ վստահ չեմ», - եղավ պատասխանը։ «Դուք ինձ 30 դոլաև տվեցիք։ Ահա ձեր կտրոնը և ահա ձեր մանրը»։

«Շնորհակալություն», - ասաց ղեկավարը։ «Այժմ, խնդրում եմ նստի և ուշադիր նայիր»։

Այնուհետև ղեկավարը կանչեց այն աշխատակցին, ով պաշտոնի բարձացում էր ունեցել, և խնդրեց նրան նույն բանն անել։ Նա պատրաստակամորեն համաձայնեց և գնաց խանութ։

Երբ նա վերադարձավ, ղեկավարը հարցրեց, «Ի՞նչ տեսակի նարինջներ ես դու գնել»։

Նա պատասխանեց․ «Դե, խանութում շատ տեսակի նարինջներ կային, կային սրտանման նարինջներ, Վալենսիա նարինջներ, կարմիր նարինջներ, մանդարիններ և շատ այլ տեսակներ, և ես չէի իմանում, թե որ տեսակից գնեմ։ Բայց հիշեցի, որ դուք ասացիք, որ ձեր կինն է ուզում դրանք, և ես զանգահարեցի նրան։ Նա ասաց, որ խնջույք ուներ և ցանկանում էր պատրաստել նարնջի հյութ։ Եվ ես հարցրեցի խանութի վաճառողին, թե այդ բոլոր նարինջների տեսակներից որով կարելի էր ամենալավ նարնջի հյութը պատրաստել։ Նա ասաց, որ Վալենսիա տեսակի նարինջը լի է շատ քաղցր հյութով, եվ ես գնեցի այն։ Գրասենյակ գալուց ես ճանապարհին դրանք ձեր տուն տարա։ Ձեր կինը շատ գոհ էր»։

«Որքա՞ն արժեին դրանք», - հարցրեց ղեկավարը։

«Դե, դա մեկ այլ խնդիր էր։ Ես չգիտեի, թե որքան գնեի, այնպես որ ես մեկ անգամ ևս զանգահարեցի ձեր կնոջը և հարցրեցի նրան սպասվելիք հյուրերի քանակը։ Նա ասաց 20։ Եվ ես հարցրեցի վաճառողին, թե որքան նարինջ է հարկավոր 20 հոգու համար հյութ պատրաստելու համար, և դա բավականին շատ էր։ Ես խնդրեցի վաճառողին զեղջ տրամադրել մեծ քանակության համար, և նա տվեց։ Այդ նարինջները սովորաբար արժեն 75 ցենտ յուրաքանչյուրը, բայց ես վճարեցի միայն 50 ցենտ։ Ահա ձեր մանրը և կտրոնը»։

Ղեկավարը ժպտաց և ասաց. «Շնորհակալություն, դու կարող ես գնալ»։

Նա նայեց երիտասարդ տղամարդուն, ով հետևում էր այդ ամենին։ Երիտասարդը կանգնեց, ուսերը շարժեց և ասաց. «Հասկանում եմ ինչ նկատի ունեք»: Եվ հիասթափված դուրս եկավ գրասենյակից։

Ո՞րն էր այդ երկու երիտասարդների տարբերությունը։ Նրանց երկուսին էլ խնդրել էին նարինջ գնել, և երկուսն էլ գնեցին։ Կարո՞ղ եք ասել, որ նրանցից մեկն արեց ավելին քան սպասվում էր, կամ նրանցից մեկն ավելի արդյունավետ գործեց, կամ նրանցից մեկը մանրուքներին ավելի շատ ուշադրություն դարձրեց։ Բայց ամենակարևոր տարբերությունը անկեղծ միտումով անելն էր, այլ ոչ թե ավարտել առանց մտածելու առաջադրանքի նպատակի մասին։ Առաջին երիտասարդի շարժառիթը փողը, պաշտոնը և հռչակն էր։ Երկրորդ երիտասարդի շարժառիթը պայմանավորված էր՝ իր գործատուին գոհացնելու ինտենսիվ ցանկությամբ և հնարավոր լավագույն աշխատակիցը լինելու ներքին նվիրվածությամբ, և արդյունքն ակնհայտ էր։

Ինչպե՞ս կարող եք այդ առակը կիրառել ձեր կյանքում։ Ինչպե՞ս կարող է ձեր ընտանիքում, դպրոցում, աշխատավայրում և Եկեղեցում կատարած ձեր ջանքերը տարբեր լինել, եթե միշտ ձգտեք գոհացնել Աստծուն և կատարել Նրա կամքը, որի շարժառիթը պայմանավորված կլինի Նրա հանդեպ ձեր սիրով։

III.  Կիրառություններ

Խուսափել ցրվածությունից. կենտրոնանալու կարևորությունը

Քանի՞ անգամ եք նստել համակարգչի առջև, որպեսզի կատարեք տնային աշխատանք կամ աշխատանքի որևէ հանձնարարություն, երբ հանկարծ մի իրի գովազդ է հայտնվում, որը դուք վերջերս էիք ցանականում գնել։ Ապա, առցանց խանութները թերթելիս, դուք նկատում եք, որ ձեր ընկերներից մի քանիսը կապի մեջ են, և դուք սկսում եք գրվել նրանց հետ։ Այնուհետև, դուք ծանուցում եք ստանում, որ մի ընկեր ինչ-որ բան է տեղադրել Ֆեյսբուկում և դուք պետք է պարզապես տեսնեք այն։ Նախքան գիտակցելը, դուք կորցնում եք թանկարժեք ժամանակը և մոռանում եք, թե ինչի համար էիք ամենասկզբում նստել համակարգչի առաջ։ Շատ դեպքերում մենք շեղվում ենք, երբ պետք է գործեինք։ Ցրվածությունը գողանում է ձեզանից այն ժամանակը, որը դուք պետք է ներդնեիք բարի գործի մեջ։ Կենտրոնանալու ունակությունն օգնում է մեզ խուսափել ցրվածությունից։

Ես գիտեմ, որ բոլորդ էլ սիրում եք քննություն հանձնել։ Այնպես որ, այս երեկո ես պատրաստվում եմ կենտրոնանալու ձեր ունակությունը ստուգելու համար մի կարճ քննություն հանձնարարել։ Դուք կտեսնեք երկու թիմերի՝ նրանցից մեկը սպիտակ է հագնված, իսկ մյուսը՝ սև։ Նրանք միմյանց կփոխանցեն բասկետբոլի գնդակը և ես ուզում եմ, որ դուք պարզապես հաշվեք այն փոխանցումները, որ սպիտակ թիմը կատարում է։

[Ոուշադրության ստուգման քննություն, տեսանյութը ցուցադրված է։]

Քանի՞ փոխանցումներ հաշվեցիք։

Բարձրացրեք ձեր ձեռքերը, եթե դուք հաշվել եք 19 փոխանցումներ։ Քանի՞ հոգի են հաշվել 20 ։ Քանի՞ հոգի են հաշվել 21։ Քանի՞ հոգի են հաշվել 22։

Ճիշտ պատասխանն է՝ 21։

Բոլոր նրանք, ովքեր ճիշտ գուշակել են 21 թիվը, բարձրացրեք ձեր ձեռքերը։ Թող պահեն ձեռքերն օդում նաև նրանք, ովքեր տեսել են տարեց կնոջը բեմի վրա քայլելիս, այնուհետև, լուսնաքայլ անելիս։ Այժմ, թող ձեռքերը բարձր պահեն նրանք, ովքեր տեսել են, թե ինչպես է նինջա ռազմիկը փոխարինում սև շոր հագած խաղացողին։ Տեսե՞լ եք արդյոք թիմի խաղացողներին սև գլխարկներ դրած։

Այժմ, ևս մեկ հայացք գցեք և նկատեք մի բան, որն առաջին անգամ չեք նկատել։

[Ուշադրության ստուգման քննության տեսանյութի տեքստը կրկկին ցուցադրվում է։]

Ավելի ուշ մենք այս տեսանյութով կկսիվենք ձեզ հետ սոցիալական մեդիայում։

Կյանքում մեր կենտրոնացումը շատ կարևոր է։ Ինչպես այս քննությունն է ցույց տալիս, որպես կանոն մենք գտնում ենք այն, ինչ փնտրում ենք։ Կամ, ինչպես սուրբ գրության մեջ է ասվում. «Խնդրեցէք՝ եւ կտրուի ձեզ» (Ղուկաս 11․9

Եթե մենք ամբողջությամբ կենտրոնանանք աշխարհի բաների վրա, մենք կարող ենք բաց թողնել ողջ հոգևոր աշխարհը, որը շրջապատում է մեզ։ Միգուցե մենք չկարողանանք ճանաչել այն հոգևոր հուշումները, որոնք Սուրբ Հոգին ցանկանում է մեզ տալ, որպեսզի առաջնորդի մեր կյանքը և օրհնի ուրիշներին։ Եվ հակառակը, եթե մենք կենտրոնանանք Հոգու բաների և նրա վրա, ինչը «առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի» (Հավատո Հանգանակ 1․13), ապա քիչ հավանական է, որ մենք կշեղվենք աշխարհիկ գայթակղությունների և ցրվածությունների կողմից։ Ցրվածությունից խուսափելու լավագույն տարբերակն այն է, որ մենք ամուր կերպով մեր ուշադրությունը սևեռենք մեր նպատակի վրա և ջերմեռանդ կերպով ներգրավված լինենք բարի գործում։ Զգույշ եղեք ձեր ուշադրության հարցում, ժամանակ մի ծախսեք, կենտրոնանալով սարը բարձրանալու վրա, և միայն նրա համար, որ պարզեք, որ սխալ սար եք բարձրացել։

Փոքր բաների զորությունը

Երեսուն հինգ տարի անց այն բանից հետո, երբ ես «կարգավորեցի իմ կենտրոնացումը» և որոշեցի ծառայել միսիայում, տղաս ինձ հորդորեց իր հետ այցելել Մեքսիկա այն հույսով, որ կգտնեինք այն մարդկանց, որոնց ես ուսուցանել էի։ Մենք մասնակցեցինք մի փոքրիկ քաղաքի հաղորդության ժողովին, որտեղ ես սկսել էի իմ միսիան, մտածելով, որ ես կճանաչեմ ինչ-որ մեկին։ Բայց ոչ մեկին չճանաչեցի։ Ժողովից հետո, մենք եպիսկոպոսին հարցրեցինք, թե արդյոք նա ճանաչում էր իմ ցուցակի այն մարդկանց, որոնց մենք ուսուցանել ու մկրտել էինք։ Ոչ մեկին չճանաչեց։ Նա բացատրեց, որ միայն հինգ տարի էր, ինչ նա անդամ էր։ Նա խորհուրդ տվեց, որպեսզի մենք խոսենք մի մարդու հետ, ով 27 տարվա անդամ էր, քիչ հավանական էր, բայց արժեր փորձել։ Ես նրա հետ անցա իմ ցուցակի վրայով առանց հաջողության, մինչև որ մենք կանգ առանք վերջին անվան վրա՝ Լեոնոր Լոպեզ դե Էնրիկե։

«Օ, այո», - ասաց նա։ - «Այս ընտանիքը մեկ այլ ծխում է, սակայն նրանք Եկեղեցի են հաճախում այս շենքում։ Նրանց հաղորդության ժողովը հաջորդն է, նրանք շուտով այստեղ կլինեն»։

Մենք սպասեցինք 10 րոպե մինչ Լեոնորը մուտք գործեց շենք։ Չնայած նրան, որ նա այժմ իր 70-ականների կեսերում էր, ես նրան անմիջապես ճանաչեցի և նա էլ ինձ ճանաչեց։ Մենք երկար արցունքախառը գրկախառնվեցինք։

Նա ասաց․ «Մենք 35 տարի աղոթել ենք, որ դու վերադառնաս և մենք մեր շնորհակալությունը հայտնենք քեզ ավետարանը մեր ընտանիք բերելու համար»։

Երբ ընտանիքի այլ անդամները ներս եկան, մենք նույնպես գրկախառնվեցինք ու լաց եղանք։ Աչքիս ծայրով ես տեսնում էի, թե ինչպես էին որդիս կանգնած երկու լիաժամկետ միսիոներներների հետ սրբում արցունքներն իրենց փոխկապների վրայից։

Երբ մենք մասնակցեցինք հաղորդության ժողովին, զարմանալի էր տեսնել, որ եպիսկոպոսը Լեոնորի որդիներից մեկն էր, դաշնակահարը՝ թոռը, խմբերգիչը՝ թոռնուհին, և Ահարոնյան քահանայության մեջ կային մի քանի տղաներ, ովքեր նրա թոռներն էին։ Աղջիկներից մեկը ամուսնացած էր ցցի նախագահության խորհրդականներից մեկի հետ։ Մեկ այլ դուստրն ամուսնացած էր հարևան ծխի եպիսկոպոսի հետ։ Լեոնորի երեխաներից շատերը ծառայել են միսիայում և այժմ թոռները նույնպես ծառայում էին միսիայում։

Մենք իմացանք, որ Լեոնորն ավելի լավ միսիոներ է եղել, քան մենք։ Այսօր նրա զավակներն ուրախությամբ են հիշում ավետարանն ուսուցանելու նրա տքնաջան ջանքերը՝ տասանորդի, տաճարների, սուրբ գրությունների ուսումնասիրության և աղոթքի կարևորության և դրանց ապավինելու ուղղությամբ։ Նա նրանց ուսուցանել էր, որ փոքրիկ որոշումները ժամանակի ընթացքում արդյունք են հանդիսանում լիարժեք, արդարակյաց և երջանիկ կյանքի, և նրանք այդ բաներն ուսուցանել են մյուսներին։ Ընդհանուր առմամբ ավելի քան 500 հոգի էր եկել դեպի Քրիստոսը այդ մեկ հրաշալի ընտանիքի շնորհիվ։ Դա պատճառներից մեկն էր, թե ինչու էր Տերը ցանկանում, որ ես գնայի միսիա։ Այն ինձ ուսուցանեց Տիրոջ կամքը կատարելու հավերժական հետևանքների մասին։

Այդ բոլորը սկսվել էր ճաշի շուրջ մի փոքրիկ զրույցից։ Հաճախ եմ մտածում, որ եթե Դր․ Պինգրին ավելի կենտրոնացած լիներ իր կարիերայի կամ աշխարհիկ այլ գործերի վրա, միգուցե նա չհարցներ, թե ինչու չեմ ծառայում միսիայում։ Բայց նրա ուշադրությունը կենտրոցած էր ուրիշների և Տիրոջ գործն առաջ տանելու վրա։ Նա տնկեց սերմը, որն աճեց և պտուղ առաջ բերեց և շարունակում է մեծանալ, կամ բազմապատկվել երկրաչափական պրոգրեսիայով։ Ոգեշնչված մտքերը բարի գործեր են առաջ բերում, բարի գործերն այլ բարի գործեր են առաջ բերում և այսպես շարունակ, մինչև հավերժություն։

Մարկոս 4․20 հատվածում ասվում է․ «Բայց այն բարի երկրի վերայ սերմուածները նորանք են, որ խօսքը լսում են, եւ ընդունում են, եւ պտուղ են տալիս՝ մէկը երեսուն, եւ մէկը վաթսուն՝ եւ մէկը հարիւր»։

Այն գաղափարը, որ փոքր, հասարակ, բայց նպատակային արարքները կարող են բեկումնային հետևանքներ ունենալ, շատ լավ պարզաբանված է սուրբ գրություններում։ Ալման ուսուցանել է իր որդի Հելամանին․

«Փոքր և հասարակ բաներով են իրականցվում մեծ բաները։ …

… խիստ փոքր միջոցներով Տերը շփոթեցնում է իմաստուններին և իրականցնում բազում հոգիների փրկությունը» (Ալմա 37․6–7

Կյանքի վաղ դասերից մեկը պետք է լինի այն, որ փոքր բաների միացյալ ազդեցության մեջ գոյություն ունի մեծ զորություն, որոնք մենք անում ենք ամեն օր։ Փոքր և հասարակ բաներն այժմ ազդում են ձեր կյանքի վրա՝ աշխատելով կամ ձեր օգտին, կամ՝ ձեր դեմ։ Ինչպես Տերն է այդպիսի բաների օգնությամբ ցանկանում ամրացնել ձեզ, Սատանան օգտագործում է դրանք ձեզ շեղելու և դանդաղ, գրեթե աննկատ, ձեզ ուղուց հանելու համար։

Մեր խնդիրն այն է, որ երբ մենք տեսնում ենք մի հրաշալի ընտանիք կամ ֆինանսապես հաջողակ մեկին կամ հոգևոր ամուր մի մարդու, մենք չենք տեսնում այն փոքր ու հասարակ բաները, որոնք ստեղծել են նրանց։ Մենք հետևում ենք Օլիմպիական մարզիկներին, բայց մենք չենք տեսնում տարիներ տևած ամենօրյա վերապատրաստումները, որոնք նրանց հաղթող են դարձրել։ Մենք գնում ենք խանութ և թարմ միրգ ենք գնում, բայց մենք չենք տեսնում, թե ինչպես է սերմը տնկվում, զգուշորեն մշակվում և բերքը հավաքվում։ Մենք նայում ենք Նախագահ Մոնսոնին և այլ Բարձրագույն Իշխանավորներին և զգում նրանց հոգևոր ուժն ու բարությունը, բայց այն, ինչը մենք չենք տեսնում, ամենօրյա հասարակ կարգապահությունն է, որոնք անընդհատ կրկնվում են։ Այդ բաները հեշտ է անել, բայց նաև հեշտ է չանել, հատկապես, երբ արդյունքներն ակնթարթային չեն։

Մենք ապրում ենք ակնթարթային աշխարհում։ Մենք ուզում ենք տնկելուց անմիջապես հետո բերքահավաք ունենանք։ Մենք այնքան ենք սովորել ակնթարթային արդյուքնների, որ ամեն անգամ Google-ում հարցի պատասխանի համար մի քանի վայրկյանից ավել սպասելով նյարդայնանում ենք, բայց մենք մոռանում ենք, որ դա սերունդների աշխատանքի ու զոհաբերության միացյալ արդյունքն է։

Ալման Հելամանին խորհուրդ է տալիս, որն արդիական է մեզ համար։ Խոսելով Լիահոնայի և «շատ այլ հրաշքների» մասին, որոնք «օրեցոր» առաջնորդում էին Լեքիի ընտանիքին․

«Չնայած այդ հրաշքները գործվում էին փոքր միջոցներով՝ այն նրանց ցույց էր տալիս զարմանալի գործեր։ Նրանք ալարկոտ էին, և մոռանում էին գործադրել իրենց հավատքը և ջանասիրությունը, և դրա հետևանքով այն զարմանալի գործերը դադարում էին, և նրանք չէին առաջադիմում իրենց ճամփորդության մեջ։ …

Օ՜, որդիս, ե՛կ ալարկոտ չլինենք՝ ճանապարհի հեշտության պատճառով. քանզի դա այդպես էր մեր հայրերի հետ. քանզի այնպես էր դա պատրաստված նրանց համար, որ եթե նրանք նայեին, կկարողանային ապրել, դա ճիշտ այդպես է մեզ հետ։ Ճանապարհը պատրաստված է, և եթե մենք կամենանք նայել, մենք կարող ենք ապրել հավիտյան։

Եվ արդ, որդի՛ս, տես որ հոգ տանես այս սրբազան բաների համար, այո, տես որ նայես առ Աստված և ապրես» (Ալմա 37․40–41, 46–47

Երեք փոքր և հասարակ բաները

Ուզում եմ ընդգծել «առ Աստված նայելու» երեք փոքր և հասարակ եղանակ, որոնք կօգնեն մեզ մեր ուշադրությունը կենտրոնացնել մեր հավերժական նպատակի վրա։ Դրանցից և ոչ մեկը չի զարմացնի ձեզ, դուք դրանք նախկինում շատ անգամներ եք լսել։ Բայց ես վկայում եմ, որ այդ բաներն անելով հետևողականորեն և անկեղծ միտում-ով դուք ոչ միայն կզգաք տարբերությունը, այլ կզգաք մեծ տարբերություն։ Եթե դուք հասկանաք, նկատի ունեմ իրոք հասկանաք այդ հասարակ կարգապահության հետևում կանգնած ինչու-ուն, դուք դրանք ձեր կյանքում կդարձնեք ամենաառաջնահերթ բաները։

Առաջինը, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, շատ հաճախ մենք անում ենք դա ինքնաբերաբար։ Այս տեսանյութը դիտելիս, ուշադրություն դարձրեք, որ այն կենտրոնացած է հիշելու վրա, և մտածեք, թե ինչու է դա այդքան կարևոր։

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդ․ «Վերջին և հատուկ պատրաստված Զատկի ընթրիքին, որը մոտենում էր իր ավարտին, Հիսուսը վերցրեց հացը, օրհնեց և կտրեց այն և տվեց Իր Առաքյալներին, ասելով.

Հիսուս Քրիստոս․ «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արէք իմ յիշատակի համար»։

Երեց Հոլլանդ․ «Գեթսեմանիի և Գողգոթայի նախօրեին վերնատանը տեղի ունեցած այս իրադարձությունից հետո խոստումի զավակները գտնվում են ուխտի ներքո` հիշելու Քրիստոսի զոհաբերությունը այս ավելի նոր, բարձր, ավելի սուրբ և անձնական ձևով։ Ջրի փոքր բաժակով մենք հիշում ենք Քրիստոսի արյունը, որը թափվել է, և Նրա հոգևոր տառապանքի խորությունը։

Միշտ կտրած, օրհնված և առաջարկած հացի կտորով մենք հիշում ենք Նրա չարչարված մարմինը և փշրված հոգին։

Հաղորդության աղոթքների պարզ և գեղեցիկ լեզվով երիտասարդ քահանաներից սկզբունքային բառը, որը մենք լսում ենք, կարծես, հիշենքբառն է։

Եթե հիշելը մեր սկզբունքային գործողությունն է, ապա ի՞նչ պետք է անմիջապես հիշենք, երբ մեզ են առաջարկվում այդ պարզ և արժեքավոր խորհրդանիշները»։

Հիսուս Քրիստոս․ «Եվ այս պիտի դուք անեք, և դա կլինի մի վկայություն Հորը, որ դուք միշտ հիշում եք ինձ։ Եվ եթե դուք միշտ հիշում եք ինձ, դուք իմ Հոգին կունենաք ձեզ հետ»:

Էկրանի տեքստը․ Ինչպե՞ս կարող եք «միշտ հիշել» Նրան։ 5

Երբ մենք միշտ հիշում ենք Նրան և պահում Նրա պատվիրանները, մտածեք, թե ինչպես է Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալու միացյալ ազդեցությունը ներգործում մեր կյանքի յուրաքանչյուր փուլում։ Պատկերացրեք, թե ինչպես այն կներգործեր մեր ամենօրյա որոշումների և ուրիշների կարիքների հանդեպ մեր իրազեկության վրա։

Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով մենք կարող ենք պահել Փրկչին միշտ հիշելու մեր խոստումն օրվա ընթացքում։ Ինչպե՞ս դուք միշտ կհիշեք Նրան։

Շատերը կասեն. «Աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները»։ Եվ դուք ճիշտ կլինեք, եթե, և դա մի մեծ եթե-է, դրանք արվեն անկեղծ միտումով։

Աղոթելը և սուրբ գրություններն ուսումնասիրելը հաջորդ երկու փոքր և հասարակ բաներն են, որոնք ես կցանկանայի շեշտել։

Տերը հստակ է այն հարցում, թե որքան են անարդյունավետ մեր աղոթքները, երբ մենք դրանք սովորության համաձայն ենք ասում․ «Չար է համարվում նաև մարդու համար, եթե նա աղոթի, բայց ոչ սրտի անկեղծ միտումով. այո, և դա նրան ոչ մի օգուտ չի տա, քանզի Աստված այդպիսի ոչ մեկին չի ընդունում» (Մորոնի 7․9

Անկեղծ միտումով աղոթքը դա Երկնային Հոր հետ երկկողմանի կապը բացելն է՝ Նրա տված ցանկացած խորհրդին հետևելու մտադրությամբ: «Խորհուրդ արա Տիրոջ հետ քո բոլոր գործերում, և նա ուղղություն ցույց կտա քեզ բարու համար. այո, երբ դու պառկես գիշերը, պառկիր ի Տերը, որ նա կարողանա հսկել քեզ, քնիդ մեջ. և երբ դու վեր կենաս առավոտյան, թող քո սիրտը լի լինի գոհությամբ առ Աստված. և եթե դու անես այս բաները, դու պիտի բարձրացվես վերջին օրը» (Ալմա 37․37

Աղոթքն ու սուրբ գրությունների ուսումնասիրությունը, բնականաբար, իրար հետ են քայլում։ Երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեների խոսքերը, դա պատրաստում է մեզ ստանալու մեր անձնական հայտնությունը։ Սուրբ գրություններում տեղ գտած օրինակներն ու նախազգուշացումները ազդում են մեր ցանկությունների վրա։ Այդպես ենք մենք աճյում, որպեսզի իմանանք Տիրոջ միտքն ու կամքը։

Անցյալի և ներկայիս մարգարեները աղերսել են մեզ անել փոքր ու հասարակ բաներ, ինչպիսին են աղոթելն ու սուրբ գրությունները կարդալը։ Ապա, ինչո՞ւ չեն բոլորն անում դա։ Գուցե պատճառներից մեկն այն է, որ մենք մեկ կամ երկու օր բաց թողնելով չենք տեսնում մեծ բացասական հետևանքները, այնպես ինչպես ձեր ատամներն անմիջապես չեն քայքայվում և վայր ընկնում առաջին անգամ այն չմաքրելու պատճառով։ Հետևանքների մեծ մասը, թե՛ դրական, թե՛ բացասական, ժամանակի ընթացքում կգան ավելի ուշ։ Բայց դրանք կ գան։

Տարիներ առաջ ես իմ տան ետնամասի այգում տնկեցի երկու հավասար և նույն տեսակի ծառեր։ Դրանցից մեկը ես տնկեցի այնտեղ, որտեղ օրվա ընթացքում քիչ արև էր ընկնում, իսկ մյուսը տնկեցի այնտեղ, որտեղ լիարժեք արև կար։ Հաջորդ տարվա ընթացքում ես ծառերի աճի մեծ փոփոխություն չէի զգացել, ապա ես և կինս երեք տարով մեկնեցինք միսիայի։ Երբ մենք վերադարձանք, ես զարմացած էի մնացել մեծ տարբերությունից։ Ամեն օր մի փոքր արևի միացյալ ազդեցությունը ժամանակի ընթացքում մեծ տարբերություն մտցրեց ծառերի աճի մեջ։ Նույն բանը պատահում է մեր կյանքում, երբ մենք ամեն օր ենթարկվում ենք բոլոր լույսի աղբյուրի ազդեցությանը։ Միգուցե մենք չնկատենք անհապաղ փոփոխությունը, բայց համոզված եղեք, որ փոփոխությունը կատարվում է ձեր ներսում և որ արդյունքներն ակնհայտ կլինեն ժամանակի ընթացքում։

Ամենօրյա կարգապահության այս միացյալ ազդեցության պարզ գաղափարը նպատակի և անկեղծ միտումի հետ մեկտեղ կարող է մեծ տարբերություն մտցնել ձեր կյանքի բոլոր փուլերում։ Տարբերությունը կարող է լինել սովորական կյանքում տառապողների կամ չափազանց հաջողակների ու ստեղծման իր չափը լցնողների միջև։

Ես հաճախ եմ հետադարձ հայացք նետում իմ կյանքի վրա և զարմանում, թե ինչու էր ինձ համար դժվար միսիա գնալու որոշում կայացնելը։ Դժվար էր, քանի որ ես շեղվել էի, ես տեսադաշտից կորցրել էի իմ հավերժական նպատակը։ Իմ ցանկություններն ու կամքը համահունչ չէին Տիրոջ կամքին, հակառակ դեպքում, այն հեշտ կլիներ։ Իսկ ինչո՞ւ չէին դրանք համահունչ։ Ես կիրակի օրերը հաճախում է Եկեղեցի և ճաշակում հաղորդությունից, բայց ես չէի կենտրոնանում դրա նշանակության վրա։ Ես աղոթում էի, բայց ես հոսանքով տարված էի։ Ես կարդում էի սուրբ գրությունները, բայց միայն հատուկենտ գլուխներ և առանց անկեղծ միտումի։

Լսելով այսօր, ես հույսով եմ, որ Հոգու հուշումների միջոցով դուք գիտեք, թե ինչ պետք է անեք, որպեսզի ապրեք կանխամտածված ու կենտրոնացած կյանքով։ Ես ձեզ հորդորում եմ հետևել այդ հուշումներին։ Մի հուսահատվեք այն մտքից, թե ինչ եք արդեն արել, կամ ինչ դեռ չեք արել։ Թող Փրկիչը նոր սկիզբ տա ձեզ։ Հիշեք, թե ինչ է ասել Տերը․ «Որքան հաճախ որ նրանք ապաշխարում էին ու ներում փնտրում, անկեղծ միտումով, նրանք ներվում էին» (Մորոնի 6․8; շեշտադրումն ավելացված է)։

Սկսեք հիմա։ Ապրեք նպատակային կյանքով։ Ձեր կյանքի կարևորագույն տեղում դրեք ամենօրյա կարգապահության միացյալ զորությունը։ Ես ձեզ խոստանում եմ, որ այսօրվանից սկսած մեկ տարի անց դուք ուրախ կլինեք, որ սկսել եք այսօր կամ կզղջաք, որ չեք սկսկել։

Ես կցանկանայի, որպեսզի դուք խորհեք այս երեք հարցերի շուրջ։ Հորդորում եմ ձեզ կիսվել ձեր պատասխաններով սոցիալական մեդիայում, օգտվելով #ldsdevo։

Առաջինը․ Կարո՞ղ եք անել դա։ Հնարավոր է արդյո՞ք ձեզ համար կատարել այդ երեք փոքր ու հասարակ բաները։ Կարող եք արդյո՞ք ձգտել պահել «միշտ հիշել նրան» (ՎևՈւ 20․77, 79) պատվիրանը։ Կարող եք արդյո՞ք ժամանակ գտնել անկեղծ միտումով աղոթելու և ամեն օր սուրբ գրություններն ուսումնասիրելու համար։

Երկրորդ․ Կաշխատի արդյո՞ք դա։Արդյո՞ք դուք իսկապես հավատում եք Տիրոջ խոստմանը։ Արդյո՞ք դուք հավատում եք, որ Նրա Հոգին միշտ իրենց հետ ունենալու միացյալ ազդեցությունը կարևոր ներգործություն կունենա ձեր կյանքի բոլոր փուլերի վրա։

Ի վերջո․ Արդյո՞ք այն արժե դրան։

Ես վկայում եմ, որ այն արժե դրան և այն կկատարի բոլոր փոփոխությունները։ Եթե անեք այդ բաները, դուք կբացահայտեք, որ ձեր բոլոր արարքների հետևում կանգնած ամենակարևոր «ինչու»-ն այն է, որ դուք սիրում եք Տիրոջը և հասկանում եք ձեր հանդեպ Նրա մեծ սերը։ Թող որ ձեզանից յուրաքանչյուրը մեծ ուրախություն ապրի կատարելության և Նրա կամքը հասկանալու և կատարելու իր որոնումների մեջ։ Հիսուս Քրիսոտսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Leo Tolstoy, in Peter T. White, “The World of Tolstoy,” National Geographic, June 1986, 767, 790.

  2. Atributed to Mark Twain.

  3. Tad R. Callister, “Our Identity and Our Destiny” (Brigham Young University Campus Education Week devotional, Aug. 14, 2012), 9; speeches.byu.edu.

  4. “Apology,” The Dialogues of Plato, trans. Benjamin Jowett, 38a.

  5. Վերցված է «Միշտ հիշեք նրան» տեսահոլովակից։ lds.org/media-library; տես նաև Ջեֆրի Ռ․ Հոլլանդ «Արեք դա ի հիշատակ ինձ» }Ensign, Nov. 1995, 67–68։