Համաշխարհային հոգևոր հավաքներ
Ես կհանձնեմ ինձ Նրան


Ես կհանձնեմ ինձ Նրան

ԵԿՀ հավաք երիտասարդ չափահասների համար • Նոյեմբեր 3, 2013 • Բրիգամ Յանգ Համալսարան

Ինձ համար մեծ պատիվ է այօր ձեզ հետ լինել, սիրելի եղբայրներ և քույրեր: Ես ուզում եմ, որ իմանաք, թե որքան օրհնված ենք կինս և ես այս երեկո ձեզ հետ լինելու համար։ Երբ մենք նայում ենք ձեզ, մենք տեսնում ենք անհամար հնարավորություններ։ Դուք անչափ լի եք ներուժով։ Անկախ նրանից, թե որքան մեծ են ձեր հույսերը, ես այստեղ եմ ձեզ ասելու, որ նրանք կարող են նույնիսկ ավելի մեծ լինել։ Այս կյանքում կարող եք իրագործել ավելին, քան կարող եք պատկերացնել։ Աստծուն ունենալով ձեր կողքին, դուք կարող եք տեսնել հրաշքներ։ Կարող եք անել այն, ինչն առաջին հերթին անհնարին էր թվում։ Կարող եք հաղթահարել ցանկացած խնդիր։ Կարող եք վեր կանգնել այն ամենից, ինչը ձեզ ցած է տանում։ Կարող եք մերժել չարը և պարուրել ձեզ ամեն բարի բանով։ Դուք երկիր եք եկել նպատակով, և Աստծո օգնությամբ դուք կհասնեք այդ նպատակին։

Կարծում եմ, հասկանում եք, թե որքան շատ են ձեզ համար աղոթողները։ Ամեն օր այս Եկեղեցում այնքան շատ աղոթքներ են ասվում Եկեղեցու երիտասարդների՝ չափահաս ամուրիների համար: Երբեմն, երբ հանգիստ պահ ունենաք, ես հրավիրում եմ ձեզ խորհելու այն բոլոր աղոթքների շուրջ, որոնք ամեն օր ասվում են հատուկ ձեր՝ աճող սերնդի համար։ Աղոթքները տաճարներում, աղոթքները գերագույն իշխանավորների և Եկեղեցու գլխավոր պաշտոնյաների կողմից, աղոթքները ցցերի և ծխերի ղեկավարների կողմից և աղոթքները ծնողների, ընտանիքի այլ անդամների և ընկերների կողմից։ Ես լսում եմ այդ աղոթքներից շատերը։ Դրանք սրտանց են։ Կարծում եմ, որ դուք կխորհեք այն զորության մասին, որը երկինքներից ցած է բերվում ձեր իսկ օգտի համար։

Եվ ես հույսով եմ, որ դուք զգում եք սիրված ոչ միայն նրանց կողմից ովքեր գիտեն ձեզ, այլ բոլոր նրանց կողմից, ովքեր հոգ են տանում ձեր մասին, նույնիսկ եթե նրանց հետ ծանոթ չեք։ Ես գիտեմ, որ եթե Նախագահ Մոնսոնը այսօր այստեղ լիներ, նա իր սերը կարտահայտեր ձեր հանդեպ։ Մենք ունենք կենդանի մարգարե, ով սիրում է այս Եկեղեցու երիտասարդներին։

Կինս և ես շատ շնորհակալ ենք երգչախմբին «Ես կհանձնեմ ինձ Նրան» երգը կատարելու համար։ Մենք երգը գրել ենք մեր միսիոներների համար, երբ ծառայում էինք Հարավային Դակոտայի Ռափիդ Սիթի միսիայում, սակայն բառերը կիրառելի են բոլորիս՝ մեր ողջ կյանքի ընթացքում։ Առաջին հատվածում ասվում է՝

Նա Իրեն տվեց ինձ համար, Նա մահացավ, որ ես ապրեմ։

Ի՞նչ կարող եմ անել Նրա համար։ Ի՞նչ կարող եմ տալ Նրան։1

Սրանք խոսքեր են մեկի, ով խորհում է Քավության օրհնությունների մասին, Երկնային Հոր և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի սիրո զգացումների օրհնությունների մասին։ Մենք բոլորս էլ այսպիսի պահեր ունենում ենք, պահեր, որոնց ժամանակ, կարծես, Տերը հոգ է տանում մեր մասին։

Ես հրավիրում եմ ձեզ հենց հիմա մտածել այն օրհնությունների մասին, որոնք դուք զգում եք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ, և եթե կա ներկաներից որևէ մեկը, ով ցանկանում է միանալ Եկեղեցուն, հրավիրում եմ մտածել ձեր փնտրած օրհնության մասին։ Ապա կցանկանայի, որ դուք կիսվեիք այդ օրհնությամբ ձեր կողքի նստած անձնավորության հետ։ Եթե դուք ծանոթ չեք այդ մարդու հետ, ավելի լավ, դուք կծանոթանաք կիսվելու ընթացքում։ Մոտակա մեկ կամ երկու րոպեների ընթացքում կիսվեք, որքան հնարավոր է, շատ օրհնություններով։

Վերջերս ես մի խումբ ուսանողների հրավիրել էի իմ տուն, որպեսզի քննարկեինք այսօրվա թեման։ Եկեք տեսնենք, թե ինչ նրանք պատասխանեցին, երբ ես խնդրեցի նրանց կիսվել իրենց կյանքի օրհնություններով։

Տղա 1. Գիտելիքը, որ ունեմ՝ փրկության ծրագրի մասին գիտելիքը, իմ Երկնային Հոր և այն մասին, թե ինչպիսին է Նա և թե ինչ է Նա ցանկանում ինձ համար, գիտելիքը, թե ես ինչ կարող եմ անել կյանքում, որպեսզի ապրեմ կյանքս համահունչ նրան, ինչ Նա է ցանկանում ինձ համար։ Օրհնություններ, որոնք բխում ենք կնքման զորությունից և Երկրի վրա եղած տաճարներից, իմանալը, որ ես կարող եմ լինել ընտանիքիս հետ հավերժ։

Աղջիկ 1. Քավության մասին գիտելիքը, իսկ հետո կարողությունը ստանալու այն զորությունը, որը գալիս է Քավության միջոցով։ Դրանց մեծ մասը գալիս է քահանայության արարողությունների միջոցով, և իմ Երկնային Հոր հետ եղած իրական կապի զգացումը՝ այդ արարողությունների և Նրա հետ կապած իմ ուխտերի միջոցով։ Զորություն ունենալը մեր կյանքում, ուժը և այն բոլոր բաները, որոնք մենք պետք է վերադարձնենք Նրան։

Աղջիկ 2. Հնարավորություն և արտոնություն մշտապես ունենալու Սուրբ Հոգին մեզ հետ, որպեսզի նա առաջնորդի մեր որոշումներում մեր կամքին համաձայն և մեզ տա մխիթարություն և ուժ և այն զորությունը, որը կօգնի մեզ դիմակայել այս կյանքին, իսկ հետո հավերժ լինել Նրա հետ։

Տղա 2. Ինձ թվում է, որ այս ամենը քահանայության օրհնություններն են, որոնք հասանելի են թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց։ Ես իսկապես շնորհակալ եմ քահանայության համար, որը վերականգնվել է, որպեսզի մենք կարողանանք ունենալ այս բոլոր օրհնությունները՝ տաճարը, Սուրբ Հոգին, հնարավորություն զգալու Քավությունը։

Աղջիկ 3. Որքան երախտապարտ եմ այն գիտության համար, որ կարող եմ աճել և որ այս կյանքը նրա համար չէ, որպեսզի անտարբեր լինենք և նստած մնանք։ Այն՝ կանգնելու և ինչ-որ տեղ գնալու համար է։ Ինձ համար աճը շատ կարևոր է, որպեսզի իմանամ, որ այն առկա է և կլինի նույնիսկ մահից հետո։

Տղա 3. Մորմոնի Գիրքը։ Որպես ուսանող ես շատ ժամանակ եմ ծախսում նյութեր կարդալու վրա և ես պետք է մշտապես հարցնեմ, թե արդյոք դա ճշմարիտ է։ Ի՞նչ են ներկայացնում իրենցից։ Ինչպե՞ս ես պետք է վերլուծեմ այդ ամբողջ նյութը։ Սակայն ես ինձ առավել հանգիստ եմ զգում Մորմոնի Գիրքը կարդալիս։ Որովհետև այն ուղղակի ճշմարիտ է, թարգմանվել է Աստծո շնորհի և զորության միջոցով։

Առանց Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի, մենք չեինք ունենա օրհնություններից և ոչ մեկը, որոնք իմ ընկերները թվեցին։ Մեր օրհնությունների մասին մտածելը տալիս է մեզ ուժ առաջ գնալու այս կյանքում, սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ առաջ գնալը դժվար է։ Սա մահկանացու կյանքն է և մահկանացու կյանքը հեշտ չէ։ Երկրորդ երկու հատվածներում երգչախումբը երգեց․

Երբ մյուսները շրջվում են, երբ ոչ ոք մտահոգ չէ,

Ինչպե՞ս կարող եմ զգալ Նրա սերը։ Ինչպե՞ս կիմանամ, որ Նա այստեղ է։

… … … … … … … … … … … … … … . .

Երբ ցավն ու տխրությունն այցելում են նրանց, ովքեր հարցնում են, թե՝ Ինչո՞ւ,

Ինչպե՞ս կարող եմ նրանց խաղաղություն պարգևել։ Ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց փորձել, չվհատվել։2

Այժմ ես ձեզ հրավիրում եմ գրի առնել կամ ուղղակի մտապահել այն դժվարությունները, որոնց դուք այժմ բախվում եք ձեր կյանքում, մտահոգությունները, որոնք երբեմն գիշերը ձեզ չեն թողնում քնել։

Ես հարցրեցի իմ ընկերներին, ովքեր եկան իմ տուն, թե որոնք են նրանց դժվարությունները, և ահա՛, թե ինչ նրանք պատասխանեցին․

Աղջիկ 2. Շատ մտքեր հանկարծակի են։ Մի բան, որի մասին մտածում եմ, այն է, որ հեշտ է կապել քո արժանիությունը և ինքնությունը ձեռքբերումների հետ․ ես դեռևս չեմ ամուսնացել, կամ դեռևս չեմ ստացել բակալավրի կամ մագիստրոսի աստիճան, կամ այնպիսի բաներ, որոնց դուք հասել կամ չեք հասել։

Տղա 2. Հոգևորը պահպանելը, որն ունեցել ենք, երբ մենք լիաժամկետ միսիայի ծառայության մեջ էինք Տիրոջ մոտ։ Դա մի բան է, որ ես պետք է ընտրեի ամեն օր, տեսնելով, թե արդյոք կկարողանայի շարունակել կիրառել այդ նույն սովորույթները, որոնք ձեռք էի բերել միսիայում։

Տղա 1. Մեր միսիայում ամենամեծ բաներից մեկը, որը Հոգին հրավիրել է մեր կյանք, դա մեր հնարավորությունն էր ծառայելու և վկայություն բերելու, որը շարունակվում է տնային այցելությունների և այցելող քույրերի միջոցով, որը մեծ հնարավորություններ է տալիս անելու իմաստալից շատ բաներ։ Եվ այդ նույն հոգին կարող է լինել մեզ հետ, եթե մենք ծառայենք ուրիշներին։

Տղա 3. Գտնել ճշգրիտ հավասարակշռություն ղեկավարվելու Հոգու և ոգեշնչման կողմից ձեր կյանքում որոշում կայացնելու ժամանակ և այդ որոշումներն իրականացնելիս: Որոշ մարդկանց թվում է, որ նրանք շատ են առաջնորդվում Տիրոջ կողմից: Իսկ ոմանք պետք է աշխատեն և գործեն, մինչև որ կիմանան, թե որն է ճիշտը կամ սխալը:

Աղջիկ 1. Գերիշխող մտածելակերպ, ինչպես օրինակ՝ ուշացած օրհնություններ և հասկացողություն, որ դրանք կգան մի օր: Սակայն ուղղակի պետք է ունենալ այդ հավատքը և վստահությունը և մեր կամքը հնազանդեցնել Երկնային Հոր կամքին:

Աղջիկ 3. Ինչո՞ւ են վատ բաները պատահում լավ մարդկանց հետ: Կամ դժվարին բաները, իսկապես դժվարին բաները, պատահում լավ մարդկանց հետ: Դա մի բան է, որ անընդհատ մտքիս մեջ է: Օրինակ, ես վերջերս պարզեցի, որ իմ հայրը քաղցկեղով հիվանդ է: Եվ մտածեցի. «Ինչպե՞ս կարող էր դա պատահել մի մարդու հետ, ով այդքան երկար ժամանակ ծառայել էր»:

Ինչպիսին էլ լինեն ձեր դժվարությունները, ես վկայում եմ, որ թեման, որը մենք կքննարկենք այս երեկո, կօգնի ձեզ հաղթահարել դրանք:

Նախքան սկսելը եկեք մեկ րոպե հետ վերադառնանք մեր նախորդ ԵԿՀ հոգևոր երեկոյին: Այդ ժամանակ իր առաքելական օրհնության մեջ Երեց Ռասսել Մ. Նելսոնն ասաց. «Ես օրհնում եմ ձեզ…, որ [Աստծո] կամքը կատարվի ձեր կողմից և ձեր միջոցով»: 3Մտածեք այս խոսքերի զորության մասին: Եթե Աստծո կամքը կատարվի ձեր կողմից և ձեր միջոցով, ապա մեր կամքը պետք է լինի նույնը, ինչ-որ Աստծո կամքը: Մենք պետք է ցանկանանք այն, ինչ Նա է ցանկանում:

Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի առիթով ասել է. «Եթե դուք ձեր կամքը հնազանդեցնում եք Աստծո կամքին, դուք Նրան եք տալիս միակ բանը, որն իրականում կարող էիք տալ Նրան, որն իսկապես ձեզ է պատկանում: Երկար մի սպասեք զոհասեղան գտնելու համար կամ ձեր կամքը դրանից կախվածության մեջ դնելու համար»: 4

Այս երեկո ես հրավիրում եմ ձեզ ինձ հետ միասին խորհել երեք հարցերի շուրջ. (1) Ո՞րն է կամք բառի իմաստը; (2) Ինչպե՞ս ենք մեր կամքը տալիս Աստծուն; (3) Ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ դա մեզ հաջողվում է:

Առաջինը, ո՞րն է կամք բառի իմաստը: Մենք հաճախ չենք խոսում կամքի մասին, առավել ևս օգտագործում բառը: Երբեմն մենք ասում ենք «կամքի ուժ»: Օրինակ՝ «Ես ուղղակի չունեմ կամքի ուժ դիմակայելու այդ կարկանդակի գայթակղությանը»: Այսպես, կամքը դա «հակում է անելու մի բան, բավարարելու մի ցանկություն, որը ստիպում է մեզ գործել»:5

Եթե դուք Միացյալ Նահանգներում մարդկանց խնդրեք թվարկել երկու բան ֆիզիկական առողջության մասին, ապա շուրջ 95 տոկոսը կասի. «Դիետան և մարզանքը», ինչպեսև մենք կմտածեինք: Ապա, եթե այդ նույն մարդկանց հարցնեք. «Արդյո՞ք դուք ճիշտ եք սնվում և բավականաչափ մարզվում», ի՞նչ, ձեր կարծիքով, նրանք կպատասխանեն: 5-ից մինչև 10 տոկոսը պատասխանում են այո: Ակնհայտորեն կա մի մեծ անդունդ որևէ բան իմանալու և դա անելու միջև: Մարդկանց մեծ մասը գիտի, թե ինչ պետք է անի, սակայն քչերն են անում դա:

Մեր միսիայի օրինակից ակնհատ է, որ եթե մենք օգնություն ենք ստանում, մենք կարող ենք զարգացնել կամք՝ անելու այն, ինչը մենք գիտենք, պետք է անենք:

Միսիայի ժամանակ մեր օգնականներից մեկը մի օր ասաց իր զուգընկերոջը. «Ես մոտ 13 կգ գիրացել եմ իմ միսիա գալու օրվանից: Ես այսպես չեմ կարող տուն գնալ: Կարո՞ղ ես ինձ օգնել մի քիչ նիհարել»: (Նա բասկետբոլի թիմում էր, և նա չէր ցանկանում վերադառնալ այդպես:)

Նրա զուգընկերը համաձայնեց:

Շատ ցանցած ես ճաշարանում հերթի մեջ կանգնած էի այդ երկու միսիոներների հետո: Այն միսիոները, որը ցանկանում էր նիհարել, մոտեցավ, որ շոկոլադե թխվածք վերցներ: Նրա զուգընկերը նրա ականջին շշնջաց. «Դու չես ուզում դա»:

Քաղցած միասիոները մի փոքր շփոթված ասաց. «Օ~, այո, ես ուզում եմ դա»:

«Ոչ, դու չես ցանկանում դա, դու իսկապես չես ցանկանում դա», - խորհուրդ տվեց զուգընկերը:

Այդ միսիոները չվերցրեց թխվածքը:

Այս միսիոները ցանկանում էր նիհարել, սակայն նա օգնության կարիք ուներ հաղթահարելու համար թխվածքն ուտելու իր ցանկությունը: Հիշեքի երգի այն տողը, որում ասվում է. «Ինչպե՞ս կարող եմ օգնել նրանց փորձել»: Զուգընկերն օգնում էր իր ընկերոջը փորձելու անել այն, ինչ նա ցանկանում էր անել, բայց չէր կարողանում առանց որևէ մեկի արտաքին միջամտության: Նա փորձում էր օգնել միսիոներին տեսնել, որ առողջ լինելու իր ցանկությունը կարող էր հաղթահարել շոկոլադե թխվածք ուտելու ցանկությանը: Նա փորձում էր օգնել նրան ուժեղացնել իր կամքը:

Հակառակորդը ցանկանում է մեզ համոզել, որ չկա այնպիսի բան, ինչպիսին կամքն է, որ մենք ընտրություն չունենք, այլ պետք է հետևենք մեր բնական ազդակներին՝ ուտելով այնքան շատ կարկանդակ, որքան կարող ենք: Ոմանք սխալմամբ հավատում են, որ մեր կամքը նախորոշված է մեր գեներով և որ մենք վերահսկողություն չունենք դրա վրա:

Ցույց տալու համար, թե որքան առանցքային է այս հարցը, թույլ տվեք կիսվել վերջին լուրերից մի հոդվածով: Հեղինակը կենսաբանության հայտնի պրոֆեսոր է: Ահա, թե ինչպես է նա սկսում «Թե ինչո՞ւ դուք իսկապես չունեք ազատ կամք» վերնագրով իր հոդվածը: Այս վերնագիրը գրավեց իմ ուշադրությունը, քանի որ որպես Եկեղեցու անդամ ես գիտեմ, որ մենք ունենք կամք:

Նա բացատրում է, որ մեր կարծիքով մեր կատարած որոշումները իրականում մենք չենք կատարում: Խոսելով առավոտյան մեր նախաճաշ անելու որոշման մասին, նա ասում է. «Ձեր կարծիքով, դուք որոշում եք կայացրել, սակայն իրականում ձեր որոշումը . . . [այս առավոտյան] նախաճաշին ձու կամ բլիթներ ուտելը կանխորոշված էր շատ վաղուց՝ նախքան դուք տեղյակ կլինեիք դրա մասին՝ հավանաբար, նույնիսկ, մինչև ձեր արթնանալը: Եվ ձեր կամքը ոչ մի դեր չուներ այդ որոշմոն մեջ»:6

Այսպիսով, նա ասում էր, որ մենք կամք չունենք, չունենք վերահսկողություն մեր ցանկությունների նկատմամբ: Մենք պարզապես ենթակա ենք նրան, ինչ մեր գեներն են թելադրում: Երբ ես կարդացի այս հոդվածը, ես ցանկացա նրան պատմել մեր միսիոների մասին: Նա իսկապես որոշում կայացրեց: Նա նիհարեց 13 կգ-ով: Նրա կամքը հաղթահարեց նրա մարմնական ցանկությունները:

Մենք սովորում ենք հայտնության միջոցով, թե՛ հին, թե՛ ժամանակակից, որ մենք ունենք ազատ ընտրություն, որ մենք ունենք կամք, որ մենք ունենք ցանկություններ և որ այդ ցանկությունները կարող են փոխվել: Երեց Ռասսել Մՙ Նելսոնը վերջին գերագույն համաժողովի ժամանակ ասել է. «Մենք կարող ենք փոխել մեր վարքը: Մեր բուն ցանկությունները կարող են փոխվել: Ինչպե՞ս: … Մշտական փոփոխությունը … կարող է գալ միայն Հիսուս Քրիստոսի Քավության բժշկող, մաքրագործող և օժանդակող զորությունից»:7

Երբ Երեց Մաքսվելն ասաց, որ մեր կամքը միակ բանն է, որը մենք իրականում կարող ենք տալ Աստծուն, նա ուսուցանում էր, որ մնացած այլ բաները, որ մենք տալիս ենք Նրան, Աստված արդեն տվել է մեզ: Երբ մենք տալիս ենք տասանորդը կամ նվիրատվությունները, մենք պարզապես հետ ենք տալիս Ատսծուն այն, ինչը սկզբում Նա էր տվել մեզ: Օրինակ, ցանկացած գումար, որ մենք աշխատում ենք այս կյանքում, մեզ է հասնում Աստծո ստեղծածի շնորհիվ: Եթե մենք տալիս ենք մեր ժամանակը, մենք տալիս ենք այն, ինչ Աստված արդեն տվել է մեզ՝ երկրի վրա մեր օրերը: Սակայն, երբ մենք Նրան ենք տալիս մեր կամքը, դա մի պարգև է, որը միանշանակ մերն է և որը մենք հանձնում ենք Նրան: Երբ մենք մեր կամքն ենք տալիս, մենք տալիս ենք մեզ ամբողջովին, առանց որևէ բան պահելու մեզ:

Ահա՛ թե ինչ ասացին իմ ընկերները, երբ ես խնդրեցի նրանց ուսումնասիրել սուրբ գրությունները և հետո իրենց մտքերն արտահայտել կամք բառի վերաբերյալ.

Տղա 3. Լինել «հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել նրա վրա, ճիշտ ինչպես երեխան է ենթարկվում իր հորը»:8Այսպիսով, դա խոսում է զիջելու, ենթարկվելու և ցանկություն ունենալու մասին: Այնուհետև, դրա մասին խոսելը մեզ բերեց Հելաման 3-ում մեկ այլ սուրբ գրության հատվածի:

Տղա 1.Հելաման 3.35. «Այո, նույնիսկ մինչև իսկ մաքրում ու սրբագործում էր նրանց սրտերը, սրբագործում, որը գալիս էր իրենց սրտերն Աստծուն ենթարկելուց»:

Աղջիկ 3. Իմ կարծիքով, այդ ամենը միանգամից տեղի չի ունենում, այլ դա մի գործըթաց է, որը պահանջում է ժամանակ և ջանք:

Տղա 2. Ես զգում եմ, կարծես, արագություն եմ հավաքում: Երբ դուք ճիշտ որոշումներ եք կայացնում, հաջորդ անգամ ավելի հեշտ է դառնում ճիշտ որոշումներ կայացնելը: Աղոթքը, ամենօրյա սուրբ գրությունների ուսումնասիրությունը, խորհելը և օրագիր լրացնելը:

Աղջիկ 2.Մոսիա 5.2-ում խոսվում է այն մասին, թե ինչպես են նրանք նկարագրում այն զորեղ փոփոխությունը մեր մեջ և մեր սրտերում, այնպես որ մենք «մենք այլևս հակված չենք գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»:

Աղջիկ 1.Հետաքրքիր է, որ մենք կարդում էինք սուրբ գրությունների նույն հատվածները, բայց ունենում էինք լիովին տարբեր խոսակցություններ: Ես մտածում եմ, որ Հելաման 3.35-ում իսկապես զորեղ էր մեր սրտերը Աստծուն ենթարկելու հատվածը և թե ինչպես է այդ սրբագործումը տեղի ունենում: Իմ կարծիքով, մեծ վստահություն է պահանջվում ենթարկվելու համար Նրան և ասելու. «Ոչ, ես պատրաստվում եմ վստահել անմիջապես, որ Քո ծրագիրը կատարյալ է, ես պատրաստվում եմ քեզ տալ իմ կամքը և թույլ տալ այնուհետև կազմավորել ինձ և դառնալ այնպիսին- որպիսին դու ցանկանում ես, որ դառնամ»:

Տղա 2. Մենք խոսում էին երկնքի պատերազմի մասին, ինչպես ենք մենք պայքարել ազատ կամքի համար և թե ինչպես ենք մենք որոշել հետևել Քրիստոսին և անել այն ինչ, Նա կցանկանա, որ մենք անենք: Մենք խոսեցինք, որ այս կյանքը կամքի կռիվ է. Արդյո՞ք մենք կորոշենք ցանկանալ, այն ինչ Քրիստոսը կցանկանար, դառնալ Նրա նման, քան թե ասել, որ մենք կանենք այն բաները, որոնք Նա խնդրել է մեզ անել՝ կցանկանայի՞նք անել դրանք:

Այսպիսով, ենթարկելը մեր կամքը Տիրոջը չի նշանակում որ մենք հրաժարվում ենք մեր ազատ կամքի իրավունքից: Իրականում ճիշտ հակառակն է: Ավելի շատ ենթարկելով մեր կամքը Տիրոջը, մեր ունակությունը՝ կիրառելու մեր բարոյական ազատ կամքը աճում է: Գիտենալը, թե Աստված ինչ է ցանկանում, որ մենք իմանանք, ասելն այն, ինչ Նա է ցանկանում ասել, անել այն, ինչ Նա է ցանկանում, որ անենք, այդ բոլորը դարձնում է մեզ այնպիսին, ինչպիսին Նա է ցանկանում, որ դառնանք: Աստված տվել է մեզ ազատ կամք, որպեսզի մենք կարողանանք ենթարկեցնել ինքներս մեզ Իրեն, ոչ թե որ տեղիք տանք գայթակղությանը:

Երբ դուք նայեք ձեր ներսը և ավելի խորը գնաք, դուք կգտնեք ցանկություններ, որոնք հանգեցրել են ձեր ամենաթանկագին արարքներին: Դուք նկատեցիք, որ ես չասացի՝ «որոնք հանգեցրել են ցանկացած արարքի», քանի որ մեր արարքներից ոմանք պայմանավորված չեն մեր խորին, ամենաուժեղ ցանկություններով: Որոշ արարքներ կատարվում են մի փոքր մտքից: Որոշ արարքներ, կարծես, թե լրիվ հակառակ ընթացք են ունենում նրանից, ինչ մենք խորապես ցանկացել ենք:

Մի անգամ քավության գործընթացում գտնվող մի երիտասարդ դիմեց իմ օգնությանը: Նկարագրելով իր կատարածի զգջումը, նա ասաց. «Հետ նայելով դրան, ես չեմ հավատում, որ ես իսկապես արել եմ դա: Դա, կարծես, ինչ-որ մեկ ուրիշն է արել, այլ ոչ թե ես»: Իր սրտի խորքում նա չէր ցանկանում անել այն, ինչ արել էր, սակայն ինչ-որ կերպ բնական մարդը հաղթեց և նա ենթարկվեց չարի գայթակղությանը, փոխանակ ենթարկվեր Սուրբ Հոգու ներշնչմանը, ով կօգներ նրան դիմակայելու գայթակղությունը:9Նա խոսում էր կամքի մասին: Նա ցանկանում էր լինել լավը, սակայն նրա մի մասնիկը, նրա անձնական կամքի մի հատվածը նա դեռ չեր ենթարկեցրել: Նա դեռ պահում էր այդ փոքրիկ հատվածը, և դա այն էր, ինչ հանգեցրեց նրան անելու մի բան, որի համար նա զղջաց: Սակայն նա մոտեցավ քահանայության ղեկավարին շտկելու արարքները՝ լինելու նա, ով իրականում կար՝ իր Երկնային Հոր հավատարիմ որդին: Նա եկավ, որպեսզի փորձեր ենթարկեցնել ողջ իր կամքը Տիրոջը, այս անգամ չպահելով ոչինչ:

Այդ երիտասրդ տղան ունեցավ սրտի փոփոխություն: Նա այլևս չուներ «[ցանկություն] գործելու չարիք, այլ շարունակ գործելու բարիք»:10 Նրա ցանկությունները փոխվեցին, եվ քանի որ նրա ցանկությունները փոխվեցին, նրա վարքը նույնպես փոխվեց: Նա մի կողմ դրեց բնական մարդուն և ենթարկվեց Սուրբ Հոգու ներշնչանքին: Սրտի փոփոխությունը շարժառիթի փոփոխություն է, ոչ թե միայն փոփոխություն արարքներում: Մենք պետք է անենք բարի գործեր, նույնիսկ ավելին՝ մենք պետք է անենք դրանք ճիշտ նկատառումներով:

Նկար
Motives and Actions Diagram

Գծապատկեր

Այս գծապատկերն օգնում է ինձ հասկանալ մեր շարժառիթների, ցանկությունների և արարքների միջև կապը; Երբ մենք աշակերտ լինելու ուխտյալ ճանապարհին ենք, մեր շարժառիթները մաքուր են և մեր արարքները արդար: Մենք անում ենք բարի գործեր, քանի որ մենք սիրում ենք Տիրոջը և Նրա զավակներին: Սակայն նաև հնարավոր է անել լավ բան՝ ունենալով ոչ արդար շարժառիթ: Այնուհետև մենք գործում ենք որպես կեղծավորներ, մենք անում ենք բարին, քանի որ մենք ցանկանում ենք երևալ լավը, կամ մենք ցանկանում ենք լինել ավելի լավը, քան որևէ մեկը:

Եթե մենք անարդար արարք ենք գործում, ունենալով անարդար շարժառիթ, մենք, ըստ սուրբ գրությունների, «հոժարակամ ապստամբում ենք Աստծո դեմ»:11Այդպիսիք որպես կանոն հպարտ են իրենց կատարած վատ արարքներով: Սակայն, երբ մենք իրականում ցանկանում ենք լինել լավը, բայց սայթաքում կամ ընկնում ենք, մենք մեր մեջ ենթարկեցնում ենք բնական մարդուն: Երբ մենք գտնվում ենք հեռու աշակերտ լինելու ճանապարհից, մենք պետք է օգտագործենք քավության զորությունը՝ ապաշխարհելով, և մենք կրկին անգամ կլինենք ճիշտ ճանապարհի վրա:

Ապաշխարհության այս գործընթացը ցանկությունների փոփոխման հստակ գործընթաց է: Այն գործընթաց է, որը տեղ է բացում Հոգու համար: Եվ երբ մենք տեղ ենք ստեղծում Հոգու համար, այնտեղ տեղ չի մնում մեղքի համար:

Այսպիսով, մեր կամքը կազմված է մեր ցանկությունների կամ շարժառիթների հավաքական ուժից: Մեր կամքը ընկած է մեր արարքների հիմքում: Ինչպե՞ս ենք մենք ամրապնդում մեր կամքը: Ինչպե՞ս կարող ենք մեր կամքը տալ Տիրոջը: Ես հրավիրում եմ երգչախմբին կրկին անգամ երգել այն երգի կրկներգը, որը նրանք այսօր երգեցին մեր հոգևոր երեկոյի բացման ժամանակ: Ուշադիր լսեք բառերը:

Ես կասեմ այն, ինչ Նա է ցանկանում ասել: Ես կանեմ այն, ինչ Նա է ցանկանում անել:

Ես աշխարհի համար կլինեմ Աստծո սիրելի Որդու վկան:

Ես ինձ կհանձնեմ Նրան, իմ սիրտը, իմ կամքը, իմ հոգին:

Ես մշտապես կերգեմ քավող սեր, երգ, որն ինձ ամբողջական է դարձնում:12

Մենք բոլորս կարող ենք ասել այն, ինչ Նա է ցանկանում ասել:

Երբ ծառայում էի որպես ցցի նախագահ, ես հարցազրույց ունեցա մի քրոջ հետ, ով վերջերս էր ամուսնացել: Ես հարցրեցի. «Ինչպե՞ս է ամուսնությունդ»:

Նա պատասխանեց. «Դե, իմ կարծիքով, վատ չէ: Մենք այդքան շատ չենք կռվում»:

Ես հարցրեցի. «Ի՞նչ նկատի ունես այդքան շատ ասելով»:

Նա ասաց. «Դե գիտեք, բոլոր ամուսնացած զույգերն են կռվում»:

Ես պատասխանեցի. «Ոչ բոլոր ամուսնացած զույգերը: Իմ կինը և ես չենք վիճում: Իմ ծնողներս չեն կռվել»:

Այնուհետև մենք հիանալի զրույց ունեցանք այն մասին, թե ինչպես նա և նրա ամուսինը կարող են իրար հետ սիրով խոսել, ոչ թե հիասթափությամբ կամ կոպտությամբ:

Մենք կարող ենք ասել այն, ինչ Տերը կցանկանար որ մենք ասեինք: Մենք կարող ենք վերացնել կոպտությունը մեր բառերի և խոսքի երանգի միջից: Մենք կարող ենք բարձրացնել և խրախուսել ուրիշներին նրանց վհատեցնելու փոխարեն:

Մի անգամ ես ուղեկցում էի Երեց Ջեֆրի Ռՙ Հոլլանդին մի ցցի նախագահություն վերակառուցելիս: Երբ մենք ներս մտանք այն հյուրանոցը, որտեղ կանգ էինք առել, նա ճանաչեց հյուրանոցի գործավարուհուն և հարցրեց նրան. «Դե, ինչպե՞ս է քո հաճելի ընկերը»:

Նա պատասխանեց. «Մենք բաժանվեցինք մի քանի շաբաթ առաջ»:

Նա ասաց. «Դե, դու մեկ ուրիշին կգտնես և նա կլինի ավելի լավը»:

Նա ժպտաց և մենք ներս մտանք: Հաջորդ օրը ես դիտում էի, թե ինչպես էր Երեց Հոլլանդը գովում անդամներին և ղեկավարներին: Նա դա այնքան հեշտությամբ և բնական ձևով էր անում, որ բոլորը, ում հետ հանդիպում էինք, իրենց լավ էին զգում, որովհետև նա պարզապես խրախուսում էր նրանց:

Մենք բոլորս էլ կարող ենք դա անել: Եթե Փրկիչն այստեղ լիներ, Նա կբարձրացներ բոլորին, ում Նա կհանդիպեր, այնպես, ինչպես այստեղ Երկրի վրա Նա արեց: Մենք բոլորս էլ կարող ենք ասել այն ամենը, ինչ Նա կցանկանար ասել:

Երբ ինչ-որ մեկը հարցնում է, թե ինչ է Գերագույն Իշխանավորի հետ ծառայելը, առաջին բանը, որ իմ միտքն է գալիս, այն սերն է, որ ես զգում եմ նրանց միջավայրում: Ինչ-որ մեկը կարող է մտածել, որ համաժողովների կենտրոնում բեմի վրա կանգնելը ահավոր վախենալու է, քանի որ ելույթի ժամանակ Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը նստած են քո ետևում: Սակայն իրականում նրանք քեզ ներշնչում են այն զգացումը, որ դու իրոք կարող ես անել դա:

Երբ վերջացնում ես ելույթը, քո տեղը զբաղեցնելիս Տասներկուսը ընդլայնում են իրենց ձեռքը և շնորհակալություն հայտնում քո ներդրումի համար: Երբ առաջին անգամ դա պատահեց, ես մի քիչ անակնկալի եկա: Ես նրանցից չէի սպասում, որ այդպես կարտահայտվեին, բայց դա այդպես չէր: Նրանք իրենց ճանապարհին բոլորին խրախուսում էին, այնպես, ինչպես Փրկիչն արեց: Սա իսկապես Նախագահ Մոնսոնի առանձնահատկությունն է:

Նախագահ Մոնսոնը սեր է ցուցաբերում բոլորի նկատմամբ: Հոկտեմբերի գերագույն համաժողովին Նախագահ Մոնսոնը տեսավ մի տղայի, ով ձեռքով էր անում իրեն: Նա ցած կռացավ բազրիքի վրայով և տղային նշան արեց մոտենալ: Իսկ հետո նա սեղմեց նրա ձեռքը: Տղան, հասկանալիորեն, շատ ոգևորված էր:

Մեկ այլ առիթով Համաժողովների Կենտրոնում ներկայացումից հետո Նախագահ Մոնսոնը մնաց ժողովի վերջում, որպեսզի սեղմեր որքան հնարավոր էր շատ երիտասարդների ձեռքեր: Նա քայլեց բեմից և մոտեցավ հաշմանդամ երեխաների մի խմբի: Չնայած որ այդ երեխաները խոսքով չէին կարող պատասխանել Նախագահ Մոնսոնին, նրանց դեմքերի ժպիտները ցույց էին տալիս, թե որքան էին նրանք շնորհակալ նրա ձեռքսեղմումների և սրտանց ողջույնների համար:

Եթե մենք հասնում ենք օգնելու ուրիշներին, ապա մեր օգնելու ունակությունը ավելի է մեծանում: Դա ամենապարզ ցուցանիշներից մեկն է, որ մենք մեր կամքը հանձնում ենք Աստծուն:

Այնպես որ մենք կարող ենք ասել այն, ինչ Տերն է ցանկանում որ մենք ասենք: Մենք նաև կարող ենք անել այն, ինչ Նա է ցանկանում անել: Երբեմն արարքներն ավելի կարևոր են, քան խոսքերը:

Երբ մենք մեծացնում էինք մեր երեխաներին, կինս լուրջ բորբոքում ունեցավ և կարիք ունեցավ հիվանդանոց պառկելու: Ես ձգտում էի կերակուր դնել սեղանին և հոգ տանել մեր փոքր հինգ երեխաների համար, մինչ նա ապաքինվում էր: Սակայն ես շատ չէի չարչարվում սեղանին ուտելիք մատակարարելու համար: Ուտելիքը առաքվում էր մեզ մեկը մյուսի հետևից այնքան շատ, որ մենք չէինք կարողանում այդ բոլորը ուտել: Եվ ես սկսեցի այդ ուտելիքը տեղադրել սառնարանի մեջ մինչև որ այն լցվեց:

Այս գործողությունները կարող են փոքր թվալ կարեկցող ծառայությունների գործողությունների համեմատ, բայց ես ուզում եմ ասել, որ այդ ուտելիքը շատ կարևոր էր: Նրանք փրկեցին ինձ: Կինս թույլ էր և ես հուսահատված էի: Սակայն ես պարզապես կարող էի մոտենալ սառնարանին և տեսնել, թե այդ երեկո ինչ ունենք ընթրիքի համար: Ամեն ուտելիքի հետ ծխի այդ բարի անդամները, որոնք բերում էին ուտելիքը մեր դռան մոտ, իրենց կամքն էին տալիս Աստծուն: Նրանք անում էին այն, ինչ Նա կցանկանար, որ անեին:

Այդ ծխի անդամները ունեին մաքուր շարժառիթներ օգնելու մի ընտանիքի, որը կարիքի մեջ էր, սակայն հնարավոր է անել բարի գործեր, ունենալով ոչ ճիշտ շարժառիթ: Ապա, ինչպես սուրբ գրություններն են ոսւուցանում, այդ բարի գործերն, իրականում, հաշվի են առնվում որպես չար, քանի որ մեր սրտերը արդար չէին:13Մենք արեցինք բարի բաներ, բայց մենք արեցինք դա դժկամությամբ; Այսպիսով, ցանկությունները ամեն ինչ են: Մենք պետք է ցանկանանք այն, ինչ Աստված ցանկանում է: Մենք պետք է ասենք այն, ինչ Նա է ցանկանում, որ ասենք, որովհետև մենք ցանկանում ենք ասել այն, ինչ Նա ցանկանում է, որ ասենք: Մենք պետք է անենք այն, ինչ Նա ցանկանում է, որովհետև մենք ցանկանում ենք անել դա: Եվ մենք պետք է լինենք Աստծո Սիրելի Որդու վկան, որովհետև մենք ցանկանում ենք լինել վկա: Ապա մենք գիտենք, որ մենք ողջ հոգին ենք նվիրում Նրան: Ոչ մի փոքրիկ մասնիկ մեզանից չի ցանկանում անել մի բան, որը հակասում է Նրա կամքին:

Ճիշտ բաներ ասել և անելը ավելի հեշտ են դառնում, երբ մենք խոստումներ ենք կապում Տիրոջ հետ:

Ուխտերը կարևոր դեր են խաղում կամքի զարգացման գործընթացում: Երբ մենք մկրտվեցինք, մենք ուխտ կապեցինք՝ վերցնելու Տիրոջ անունը մեզ վրա՝ անելու այն, ինչ Նա մեզ կասեր: Ապա ամեն կիրակի մենք թարմացնում ենք այդ ուխտը: Մենք կրկին անգամ վկայում ենք մեր Երկնային Հորը, որ դեռևս հոժար ենք վերցնելու Տիրոջ անունը մեզ վրա և հիշելու Նրան և պահելու Նրա պատվիրանները: Ամեն անգամ, երբ մենք արժանիորեն ենք վերցնում այդ մի կտոր հացը կամ հպում այդ ջրի բաժակը մեր շուրթերին, մենք տալիս ենք մեր կամքը Նրան: Մենք ասում ենք. «Ես աշխարհի համար կլինեմ Աստծո Սիրելի Որդու վկան»:14

Երբ մենք տաճարում ամուսնանում ենք մեր հավերժական կեսի հետ, մենք կրկին անգամ ուխտ ենք կապում ամրապնդելու մեր կամքը: Մենք քավության զորեղ ուժն ենք զգում ամեն անգամ, երբ ներս ենք մտնում Աստծո սուրբ տուն: Այնտեղ է, որ մենք ուխտ ենք կապում նվիրագործելու մեզ Տիրոջը: Այդ մասին Երեց Մաքսվելն ասել է. «Երկար մի սպասեք զոհասեղան գտնելու կամ ձեր կամքը դրանից կախվածության մեջ դնելու համար»15: Նա, միգուցե, փոխաբերական իմաստով է խոսում, բայց, իմ կարծիքով, նա նույնպես պարզորեն խոսում է այն մասին, թե ինչպես կարող ենք մեր կամքը տալ Տիրոջը՝ կապելով և պահելով ուխտեր Նրա հետ:

Այսպիսով, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեզ ամբողջովին տանք Նրան՝ մեր սիրտը, մեր կամքը, մեր հոգին: Որքան երկար հետևենք այդ ուղուն, այնքան շատ Տերը կօրհնի մեզ Իր սիրով: Եվ որքան շատ մենք զգանք Նրա սերը, այնքան շատ մենք կիմանանք, որ հաջող ել ենք մեր կամքը Նրան հանձնելուց:

Հույսով եմ, որ այս երեկո սովորում ենք մի բան, որը կօգնի իրականացնել Երեց Նելսոնի օրհնությունը՝ որ Աստծո կամքը կատարվի մեր կողմից և մեր միջոցով: Երբ ընկերներիս հարցրեցի, թե ինչ են նրանք սովորել, ահա՛ թե ինչ պատասխանեցին.

Տղա 2. Կարծում եմ ես հաճախ զուգորդել եմ իմ ազատ կամքը Աստծուն իմ կամքը տալու հետ, և սա օգնել է ինձ տեսնել այդ երկու բաները որպես առանձին բաներ: Կարծում եմ, ես անում եմ շատ ճիշտ բաներ, սակայն այժմ ես ցանկանում եմ գնալ և մաքրագործել շարժառիթը, որպեսզի դառնամ այն, ինչ Նա ցանկանում է, որ ես դառնամ:

Աղջիկ 2. Ես սիրում եմ զուգահեռներ տանել: Մտածում եմ, որ ահա թե ինչ է իմ կյանում տեղի ունենում, և ահա թե ինչ եմ ես ուսումնասիրում, և ահա այս մարդը ասաց այն: Եվ այսպիսով, իմ կարծիքով, ես շատ զուգահեռներ էի տանում:

Տղա 1. Անկախ մեր դժվարություններից, մենք պարզապես պետք է ավելի շատ ինքներս մեզ նվիրենք Աստծուն: Դա, ինչպես Նախագահ Այրինգն է ասում, «որքան դժվար են բաները այսօր թվում, դրանք հեշտ կլինեն հաջորդ օրը, եթե [մենք] այսօր ընտրենք ծառայել [Աստծուն]»:16

Տղա 3. Երբ ձեր սիրտը և կամքը տալիս եք Աստծուն, … առաջին բանը, որ Նա անում է դրա հետ, Նա սրբագործում է այն: Այնպես չէ, որ մենք տալիս ենք մեր սիրտը Աստծուն և Նա դնում է այն մի մեծ պահոցի մեջ և ասում. «Այո, ևս մեկ սիրտ իմ հաճույքի համար»: Նա վերցնում է այն և սրբագործում և հաստատում ու հետ տալիս մեզ, ասելով. «Այժմ գնա, օգտագործիր այն և արա մեծ գործեր»: Ես իսկապես երբեք չէի մտածել, թե ինչ է պատահում այն բանից հետո, երբ դու տալիս ես այն Նրան: Ես կարծում էի, որ դա, կարծես, թե վերջն է, սակայն այն դեռ սկիզբն է:

Աղջիկ 3. Ես գիտեմ, որ ամեն ինչ չգիտեմ, և որքան շատ եմ ես իմանում, այնքան շատ եմ հասկանում, թե որքան շատ ես չգիտեմ: Սակայն ես գիտեմ, որ Աստված ապրում է: Եվ կարծում եմ, այս օրը պարզապես հաստատումն էր դրա, որ Նա տեղյակ է և մտահոգված է և սպասում ու ցանկանում է օրհնել Իր զավակներին, և դա մենք ենք:

Աղջիկ 1. Շուրջ երեք տարի առաջ ես քահանայության օրհնություն ստացա իմ կյանում մի սպասվելիք բանի մասին: Եվ օրհնության մեջ ասվում էր, որ ես պետք է ավելի շատ վստահություն ունենայի Աստծո նկատմամբ և ենթարկեի իմ կամքը Նրան: Բայց ինչ-ինչ պատճառներով այդ օրհնության ընթացքում ես զգացի, որ ես պետք է գնամ ու ուսումնասիրեմ դա և այն, թե ի՞նչ է դա խորապես նշանակում: Թե ինչպես են իմ ամենօրյա արարքները փոփոխություն կատարում և թե ինչպես ինքս ինձ լիովին ենթարկեցնեմ Նրան:

Այսպիսով, մեր կամքը Աստծուն հանձնելը մի բան է, որ մենք անում ենք ամեն օր: Այն առանձին գործողություն չէ: Այն վերջը չէ, այլ սկիզբն է: Մենք կարող ենք ասել այն, ինչ Նա ցանկանում է ասել: Մենք կարող ենք անել բաներ, որ Նա ցանկանում է անել: Մենք աշխարհի համար կարող ենք լինել Աստծո Սիրելի Որդու վկաները, քանի որ մենք ցանկանում ենք անել այդ ամենը: Երբ մեր սրտերում այս փոփոխությունը տեղի է ունենում, քավության հանդեպ մեր երախտագիտությունը այնքան է աճում, որ մենք շարունակաբար ամրապնդվում ենք դրանով:

Ալման ասել է. «Եթե դուք տրամադրված եք եղել երգելու քավիչ սիրո երգը, ես կկամենայի հարցնել, այժմ դուք ունե՞ք այդպիսի զգացում»:17

Քավիչ սիրո երգը դա Հիսուս Քրիստոսի Քավության ուրախության երգ է։ Անպայման չէ, որ դա լինի խոսքերով և երաժշտությամբ երգ։ Դա զգացմունքների երգ է։ Բառերը, որոնք մենք օգտագործում ենք մեր երախտագիտությունը արտահայտելու համար, երբ մենք ցանկանում ենք երգել քավիչ սիրո երգը, անընդհատ փոփոխվում են՝ կախված մեր ստացած հատուկ օրհնություններից։ Սակայն Փրկչի հանդեպ երախտագիտության այդ զգացումը, կարծես, թե երգ է, և այն կրկին ու կրկին անգամ մեր սրտում կարող է ինքնուրույն նվագել, երբ մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես Քավիչը փրկեց մեզ այն ամենից, ինչը կարող էր մեզ ներքև գլորեր։

Ահա, թե ինչու է Ալման հարցրել, թե արդյոք զգում ենք այդ երգը հիմա։ Այժմ է կարևոր պահը։ Եթե մենք այժմ զգում ենք երջանիկ Հիսուս Քրիստոսի քավության համար, ապա մեր սիրտն արդար է։ Մենք հանձնում ենք մեր կամքը Նրան և Նա ամրապնդում է մեր կամքը։ Եթե մենք տարված ենք աշխարհիկ բաներով, մեր սիրտը արդար չէ և մեր կամքը չի ամրապնդվում։

Մորմոնի Գրքի վերջին մասում Նեփիացիները, ովքեր մի անգամ եղել էին արդար ժողովուրդ, հեռացան Տիրոջից։ Նրանք սկսեցին պարծենալ իրենց սեփական ուժով, փոխանակ ուրախանային Տիրոջ ուժով։ Նրանք կամովին ապստամբեցին Տիրոջ դեմ։ Եվ ի՞նչ պատահեց նրանց հետ։ Նրանք թողնվեցին իրենց սեփական ուժին մինչև որ կորցրեցին ամեն ինչ։18

Մենք չենք ցանկանում անել դա։ Մենք գիտենք, որ մենք ինքներս չենք կարող դա անել այս կյանքում։ Մենք պարզապես չենք կարող անել դա։ Մենք Տիրոջ օգնության կարիքն ունենք։ Մենք միմյանց օգնության կարիքն ունենք։ Մենք պարզապես չենք կարող ապավինել միայն մեր սեփական ուժին։ Տիրոջ մեկնած ձեռքերը հրավիրում են մեզ ամրապնդվել Նրա կողմից, որպեսզի մենք երբեք կախված չլինենք մեր անձնական ուժից։19

Ես գիտեմ, որ մենք կարող ենք ընդունել Նրա հրավերը՝ գալ և ամրապնդվել, գալ և ներվել, գալ և զգալ Նրա անսահման սերը։ Այնուհետև ժպտերես սրտով մենք կցանկանանք երգել քավիչ սիրո երգը: Ոչ միայն ժամանակ առ ժամանակ։ Մենք կցանկանանք անընդհատ երգել այդ երգը։ Երբ մենք ուժ ենք զգում ինչ-որ դժվարին բան անելու համար, մենք մեր սրտերում կերգենք այդ երգը։ Երբ մենք թույլ ենք տալիս ճշմարտությանը գտնելու մեզ և հարստացնելու մեր հոգին, մենք կերգենք այդ երգը։ Երբ մենք ներված զգանք, մենք կերգենք այդ երգը։ Եվ երբ մենք զգանք Նրա սերը, մենք կերգենք այդ երգը։

Ամեն անգամ այն երգելով, մենք մեր կամքը կտանք Նրան, միակ նվերը, որ մենք ունենք նվիրելու Նրան։ Նա ոչ միայն կընդունի այդ նվերը, Նա կընդլայնի և կուժեղացնի այն։ Նա մեզ կստիպի ավելի ունակ զգալու։ Նա կմեծացնի սիրելու և սիրվելու մեր ունակությունը։ Նա մեզ կուղեկցի խավարից դեպի լույսը։ Նա կբուժի և կօգնի մեզ այնպես, որ թույլ կտա մեզ ներել և ներվել։

Ես վկայում եմ, որ Նա մեր Փրկիչն ու Քավիչն է։ Ես վկայում եմ, որ Նրա Հայրը սիրեց մեզ բավականաչափ, որպեսզի ուղարկեր Նրան Երկիր՝ ապրելու և մեռնելու մեզ համար։ Ես գիտեմ, որ սա Նրա Եկեղեցին է։ Ես գիտեմ, որ Նրա կենդանի մարգարեն՝ նախագահ Թոմաս Ս․Մոնսոնը, հասկանում է Եկեղեցու անդամների կարիքները և գիտի, թե ինչպես օգնի մեզ գտնելու տունդարձի ճանապարհը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Russell T. Osguthorpe and Lola Osguthorpe, arr. Steve Schank, “I Will Give Myself to Him” (2009).

  2. Russell T. Osguthorpe and Lola Osguthorpe, “I Will Give Myself to Him.”

  3. Russell M. Nelson, “Youth of the Noble Birthright: What Will You Choose?” (Church Educational System devotional, Sept. 6, 2013); LDS.org.

  4. Neal A. Maxwell, “Remember How Merciful the Lord Hath Been,” Ensign or Liahona, May 2004, 46.

  5. Oxford English Dictionary, “will”; oed.com.

  6. Jerry A. Coyne, “Why You Don’t Really Have Free Will, USA Today, Jan. 1, 2012; usatoday30.usatoday.com/news/opinion/forum/story/2012–01–01/free-will-science-religion/52317624/1.

  7. Russell M. Nelson, “Decisions for Eternity,” Ensign or Liahona, Nov. 2013, 108.

  8. Մոսիա 3.19:

  9. Sես Մոսիա 3.19:

  10. Մոսիա 5.2:

  11. Մոսիա 15.26:

  12. Russell T. Osguthorpe and Lola Osguthorpe, “I Will Give Myself to Him.”

  13. Sես Մորոնի 7.9:

  14. Sես Մորոնի 4.3; 5.2:

  15. Neal A. Maxwell, “Remember How Merciful the Lord Hath Been,” 46.

  16. Henry B. Eyring, “This Day,” Ensign or Liahona, May 2007, 91.

  17. Ալմա 5.26:

  18. Sես Հելաման 4.13:

  19. Sես Մատթոս 11.28: