Ուսումնասիրման օժանդակ նյութեր
Հաղորդություն


Հաղորդություն

Վերջին Օրերի Սրբերի համար հաղորդությունը վերաբերում է հացից և ջրից ճաշակելու արարողությանը՝ ի հիշատակ Քրիստոսի քավիչ զոհաբերության: Կտրտած հացը խորհրդանշում է նրա կոտրված մարմինը. ջուրը խորհրդանշում է արյունը, որ նա թափեց՝ մեր մեղքերը քավելու համար (Ա Կոր. ԺԱ.23–25; ՎևՈՒ 27.2): Երբ Եկեղեցու արժանի անդամները հաղորդություն են ընդունում, նրանք խոստանում են իրենց վրա վերցնել Քրիստոսի անունը, միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները: Այս արարողության միջոցով Եկեղեցու անդամները նորացնում են իրենց մկրտության ուխտերը:

Վերջին Ընթրիքին, Տասներկու Առաքյալների հետ ընթրելու ընթացքում, Հիսուսը բացատրեց հաղորդության արարողությունը (Մատ. ԻԶ.17–28; Ղուկ. ԻԲ.1–20):