Ուսումնական ծրագրի ուսուցում
Վարդապետության սերտում. Ուսուցում


«Վարդապետության սերտում. Ուսուցում», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում (2022)

«Վարդապետության սերտում. Ուսուցում», Սեմինարիայի ուսումնական ծրագիր. Ուսուցում

Նկար
ուսանողները սովորում են

Վարդապետության սերտում. Ուսուցում

Վարդապետության սերտման նախաբան

2016 թվականին Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը ներկայացրեց վարդապետության սերտման հիմնական նպատակը երիտասարդների կյանքում այսօր, նաև այն կարևոր դերը, որը դուք՝ որպես սեմինարիայի ուսուցիչ, ունեք դրա իրականացման գործում.

Նկար
Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդ

Ընդամենը մեկ սերունդ առաջ էր, որ մեր երիտասարդների հասանելիությունը մեր պատմության, վարդապետության և գործելակերպի մասին տեղեկատվությանը հիմնականում սահմանափակված էր Եկեղեցու կողմից տպագրված նյութերով: Քիչ ուսանողներ էին շփվում այլընտրանքային մեկնաբանությունների հետ: Հիմնականում մեր երիտասարդներն ապրում էին պաշտպանված կյանքով։

Մեր այն ժամանակվա ուսումնական ծրագիրը, թեև շատ օգտակար էր, սակայն ուսանողներին չէր նախապատրաստում այսօրվա համար, որտեղ ուսանողները ակնթարթորեն հասանելիություն ունեն Եկեղեցու մասին գրեթե ամեն ինչին՝ բոլոր հնարավոր տեսանկյուններից: Այսօր այն ամենը, ինչ նրանք տեսնում են իրենց շարժական սարքերի վրա, հավանաբար, ավելի շատ հավատքի փորձություն է, քան հավատքը խթանող գործոն:

Այս դժվարությունների լույսի ներքո Կրթական Խորհուրդը վերջերս մի նախաձեռնություն է հաստատել սեմինարիայի համար, որը կոչվում է Վարդապետության սերտում: … Այս նախաձեռնությունը կկենտրոնանա Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր ուսանողների հավատքի կառուցման և զորացման վրա, ինչպես նաև կամրապնդի իրենց կյանքում ավետարանով ապրելու և այն կիրառելու նրանց աճող ունակությունը: Կիրառելով սուրբ գրություններն ու մարգարեների խոսքերը՝ նրանք կսովորեն, թե ինչպես գործել Քրիստոսի հանդեպ հավատքով, որպեսզի ձեռք բերեն հոգևոր գիտելիքներ և հասկացողություն՝ Նրա ավետարանի մասին: Եվ նրանք հնարավորություն կունենան սովորելու, թե ինչպես կիրառել Քրիստոսի վարդապետությունն ու ավետարանի սկզբունքները այն հարցերի և մարտահրավերների դեպքում, որոնք նրանք լսում ու տեսնում են ամեն օր՝ իրենց հասակակիցների շրջանում և սոցիալական ցանցերում:

Այս նախաձեռնությունը ոգեշնչված է և ժամանակին: Այն հրաշալի ազդեցություն կունենա մեր երիտասարդների վրա: Այնուամենայնիվ, Վարդապետության սերտման և ԵԿՀ-ում ուսուցանվող մնացած բոլոր ծրագրերի հաջողությունը մեծապես կախված կլինի ձեզանից: (Մ. Ռասսել Բալլարդ, «ԵԿՀ ուսուցիչների հնարավորությունները և պարտականությունները 21-րդ դարում» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվար 26, 2016], broadcasts.ChurchofJesusChrist.orgChurchofJesusChrist.org):

  • Ի՞նչն է ձեզ համար առանձնահատուկ այն ամենից, ինչի մասին խոսեց նախագահ Բալլարդը:

  • Ձեր կարծիքով, այսօրվա երիտասարդությունը ինչո՞ւ պետք է այլ կերպ պատրաստվի, քան նախորդ սերունդները՝ իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս ամրապնդելու համար:

Վարդապետության սերտումը ուսումնական ծրագրում

Ուսուցչի ձեռնարկում վարդապետության սերտման ուսուցման փորձառությունները ներառվել են ամեն շաբաթ, որպեսզի օգնեն ուսանողներին իրականացնել վարդապետության սերտման արդյունքները: Այդ արդյունքներն օգնում են ուսանողներին՝

  • սովորել և կիրառել աստվածային սկզբունքները՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համար, նաև

  • յուրացնել սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը, որոնք դրանք ուսուցանում են:

Յուրացնելով ընտրված հատվածները և Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը, որոնք դրանք ուսուցանում են, ուսանողները՝

  • կիմանան և կհասկանան վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներում ուսուցանվող վարդապետությունը,

  • հստակ կբացատրեն վարդապետությունը՝ օգտագործելով համապատասխան վարդապետության սերտման սուրբ գրության հատվածները,

  • կկիրառեն Հիսուս Քրիստոսի ավետարանի վարդապետությունը և «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնի սկզբունքները իրենց ամենօրյա ընտրություններում և վարդապետական, հանրային և պատմական խնդիրներին ու հարցերին պատասխանելիս, նաև

  • կհիշեն և կգտնեն սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածները և անգիր կսովորեն սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները:

«Ձեռք բերել հոգևոր գիտելիք». Դասեր

Դուք կարող եք ուսանողներին ծանոթացնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին՝ ուսուցանելով «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնի մասեր 1, 2 և 3-ը: Անպայման ուսուցանեք այս դասերից յուրաքանչյուրը, երբ սեմինարիայի դասերը անցկացվում են ուսումնական տարվա սկզբին մոտ: Այս դասերը տալիս են հիմնարար սկզբունքներ, որոնց վրա հիմնվելու են վարդապետության սերտման մյուս դասերը: Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու դասերը պետք է ուսուցանվեն սեմինարիայի յուրաքամչյուր տարում: Յուրաքանչյուր մասը ուսանողներին ծանոթացնում է հոգևոր գիտելիքների ձեռքբերման սկզբունքներից մեկին:

  • Մաս 1․ Գործեք հավատքով

  • Մաս 2. Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով:

  • Մաս 3․ Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:

Վարդապետության սերտման հատվածներ. Դասեր

Վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի հետ կապված կա երկու դաս՝ համատեքստային դաս և վարդապետության սերտման դաս: Վարդապետության սերտման արդյունքները միասին քննարկվում են այս երկու դասերում:

Համատեքստային դասում վարդապետական սերտման հատվածը ներկայացվում է սուրբգրային հատվածի համատեքստում: Ուսանողները պետք է բավարար ժամանակ հատկացնեն՝ ուսումնասիրելու այն վարդապետությունը, որն ուսուցանում է հատվածը, որպեսզի նրանք իմանան և հասկանան այն: Սա պատրաստում է ուսանողներին բացատրելու և օգտագործելու վարդապետությունը վարդապետության սերտման հատվածի հետևյալ դասում:

Նկար
chart of contextual lesson and doctrinal mastery passage lesson

Վարդապետության սերտման հատվածի դասում ուսանողները հնարավորություն կունենան բացատրել վարդապետությունը՝ օգտագործելով վարդապետության սերտման հատվածը և սկսել անգիր անել սուրբ գրությունների հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Դուք կարող եք նաև խրախուսել ուսանողներին անգիր անել ամբողջ հատվածը: Օգնել ուսանողներին բացատրել վարդապետությունը և անգիր անել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը. սրանք վարդապետության սերտման կարևոր արդյունքներ են: Այս ուսումնական վարժությունները շատ ժամանակ չեն պահանջում, սակայն կարևոր է, որ դրանք լինեն առաջնահերթություն:

«Գործնական կիրառում» բաժինը պետք է զբաղեցնի վարդապետության սերտման հատվածի դասի ժամանակի մեծ մասը: Գործնական կիրառման յուրաքանչյուր բաժին սկսվում է ուսանողների համար հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու հնարավորությամբ: Ուսանողները պետք է կանոնավոր կերպով կրկնեն այս սկզբունքները, որպեսզի վստահ լինեն դրանք օգտագործելիս: Զգույշ եղեք այն ենթադրության հետ, որ քանի որ մեկ կամ երկու ուսանող լավ գիտեն սկզբունքները, նշանակում է, որ ձեր բոլոր ուսանողները գիտեն դրանք:

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելուց հետո ուսանողներին այնուհետև կներկայացվի մի սցենար, որը լուսաբանում է մի հարց կամ իրավիճակ, որտեղ ճշմարիտ վարդապետության ճիշտ ըմբռնումը կարող է օգնել: Ուսանողները կարող են կիրառել վարդապետության սերտման հատվածում ուսուցանված վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ հարցին կամ իրավիճակին արձագանքելու համար:

Ըստ անհրաժեշտության, կարող եք հարմարեցնել սցենարները և առաջարկվող հարցերը կամ ուսումնական այլ վարժությունները, որպեսզի ավելի լավ բավարարեք ուսանողների կարիքները: Համոզված եղեք, որ ցանկացած հարմարեցում դեռևս հնարավորություն է տալիս ուսանողներին կիրառել վարդապետությունը և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրատեսական իրավիճակում:

Դուք նաև կնկատեք, որ վարդապետության սերտման յուրաքանչյուր դասի վերջում առաջարկվում է կրկնություն, որը պետք է կատարվի դասարանում՝ մի քանի օր անց: Այս կրկնության վարժությունները նախատեսված են օգնելու ուսանողներին անգիր անել սուրբ գրությունների հղումը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը վարդապետության սերտման յուրաքանչյուր հատվածի համար:

Վարդապետության սերտման կրկնություն

Սուրբ գրությունների որոշ շաբաթական հատվածներ Եկ, հետևիր ինձ ձեռնարկի ժամանակացույցում չեն ներառում վարդապետության սերտման հատված: Ուսանողներին վարդապետության սերտման շաբաթական փորձառություն ապահովելու համար ուսուցչի ձեռնարկը, ուսանողի ձեռնարկը և սեմինարիայի առցանց ուսումնական ծրագիրը ներառում են վարդապետության սերտման կրկնություն՝ որպես այս շաբաթների հինգ դասերից մեկը: Այդ դասերը նախատեսված են օգնելու ուսանողներին անգիր սովորել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները, հասկանալ վարդապետությունը և կիրառել վարդապետությունը:

Եթե կա վարդապետության սերտման հատվածի դաս, որը ուսանողները բաց են թողել կամ բաց կթողնեն իրենց դպրոցի ժամանակացույցի ընդմիջման պատճառով, դուք պետք է ուսուցանեք այդ վարդապետության սերտման հատվածի դասերը վարդապետության սերտման հատվածի կրկնության փոխարեն: Վարդապետության սերտման դասի հետ կապված համատեքստային դասը նույնպես պետք է տեղափոխվի՝ շաբաթվա ընթացքում փոխարինելով մեկ այլ դասի: Վերանայեք ձեր համակարգողի կամ ծրագրի ղեկավարի կողմից տրամադրված ժամանակացույցի ուղեցույցը, որպեսզի տեսնեք, թե երբ պետք է ուսուցանեք վարդապետության սերտման դասերը, որոնք ուսանողները բաց են թողնում իրենց դպրոցի ժամանակացույցի պատճառով:

Վարդապետության սերտումն արդյունավետորեն ուսուցանելու հմտություններ

Հետևյալ ուսուցումների շարքը սովորեցնում է հմտություններ, որոնք կարող են օգնել ուսանողներին յուրացնել վարդապետության սերտումը: Յուրաքանչյուր ուսուցում՝ (1) բացահայտում և սահմանում է հմտությունը, (2) տրամադրում է օրինակ և գործնական աշխատանք, թե ինչպես օգտագործել այդ հմտությունը, (3) ներառում է հմտությունը վերլուծելու միջոցով խորհելու հնարավորություն, նաև (4) տրամադրում է հմտությունը ձեր ուսուցման մեջ ներառելու հրավեր:

Բացատրեք վարդապետության սերտման վարժության կատարման պատճառը

Սահմանեք

Վարդապետության սերտման վարժություն կատարելու պատճառներով կիսվելը կարող է նպաստել, որ ուսանողները ներգրավվեն այդ վարժության մեջ: Այն կարող է նաև թույլ տալ, որ Սուրբ Հոգին ուսուցանի նրանց վարժության կարևորության մասին: Երբ դուք նշեք, թե ինչ է անելու դասարանը, կիսվեք մեկ կամ երկու պատճառներով, թե ինչու եք կատարում այդ վարժությունը, որպեսզի ուսանողները կարողանան հասկանալ դրա կատարման արժեքը:

Օրինակ

«Դասարան, հաջորդ մի քանի րոպեների ընթացքում մենք պատրաստվում ենք բացատրել այն վարդապետությունը, որը սովորում ենք Ղուկաս 2.10–12 հատվածներից, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է: Պատճառներից մեկը, որ մենք դա անում ենք, այն է, որ այն օգնում է մեզ վստահ պատասխանել, եթե մեզ ծանոթ մեկը հարցնի, թե ինչու է Հիսուս Քրիստոսը մեզ համար կարևոր»:

Գործնական աշխատանք.

Լրացրեք հետևյալ հուշումները.

  1. «Այժմ, դասարան: Եկեք կատարենք մի վարժություն, որը կօգնի մեզ անգիր անել վարդապետության սերտման հղումը՝ հիմնական արտահայտության հետ: Պատճառներից մեկը, որ մենք աշխատում ենք սա անգիր անելու համար, …»

  2. «Առաջիկա մի քանի րոպեների ընթացքում մենք պատրաստվում ենք վերանայել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Այս սկզբունքների իմացությունը կարող է օգնել մեզ…»

  3. «Պատրաստվում ենք զբաղվել հոգևոր գիտելիքների ձեռքբերման երեք սկզբունքներով։ Այդ սկզբունքների կիրառումը կարող է…»

Վերլուծեք

Ի՞նչ եք սովորում, երբ բացատրում եք վարդապետության սերտման վարժություն կատարելու պատճառները:

Ներառեք

Երբ պատրաստում եք վարդապետության սերտման յուրաքանչյուր վարժություն, գրեք առնվազն մեկ պատճառ, թե ինչու դա արժեքավոր կլինի ուսանողների համար:

Ուսանողներին հանձնարարեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Սահմանեք

Երբ դուք կանոնավոր կերպով վերանայում եք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները ձեր դասարանի հետ, Սուրբ Հոգին կարող է օգնել ուսանողներին հիշել և օգտագործել դրանք կարիքի ժամանակ: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին վերանայել այս սկզբունքները՝ նախքան սցենարով կիսվելը կամ մինչ նրանք աշխատում են սցենարների վրա: Այս հրավերները ներառում են՝ հնարավորություն ուսանողների համար վերանայելու առնվազն մեկ սկզբունք և հրահանգներ, թե որքան ժամանակ նրանք պետք է վերանայեն սկզբունքը և հնարավորություն տալ, որ նրանք կիսվեն իրենց սովորածով: Դրանով ուսանողները ավելի լավ կկարողանան օգտագործել սկզբունքները՝ որպես գործնական կիրառման մաս:

Օրինակ

Այսօր, քանի որ Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2018) մենք վերանայում ենք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, ապա կբաժանվենք երեք խմբի: Յուրաքանչյուր խումբ կվերանայի տարբեր սկզբունք:

Երեք-չորս րոպե տրամադրեք կարդալու համար և պատրաստվեք կիսվել ձեր խմբի հետ, թե ձեր սկզբունքն ինչպես կարող է օգնել մեկին, որը բախվում է որևէ բարդ հարցի կամ հանգամանքի:

Գործնական աշխատանք.

  1. Յուրաքանչյուր ուսանողի համար գրեք հրավեր՝ վերանայելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու մեկ սկզբունք:

  2. Ձեր հրավերը ուղղեք գործընկերոջը, ընտանիքի անդամին կամ ընկերոջը:

Վերլուծեք

Երբ գործնական աշխատանք եք կատարում, ի՞նչ եք սովորում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները վերանայելու հստակ և կանխամտածված հրավեր տալու կարևորության մասին:

Ներառեք

Գրեք ծրագիր, որը հետևողականորեն հրավիրում է ուսանողներին վերանայել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

Հարցեր տվեք, որոնք օգնում են ուսանողներին բանավոր ասել, թե ինչպես կարող են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները օգնել մեկին, որը բախվում է դժվար հարցի կամ հանգամանքի

Սահմանեք

Երբ ուսանողները վերանայեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և կարդան սցենարը, նրանց հարցեր տվեք, որոնք հրավիրում են նրանց բանավոր արտահայտել, թե ինչ սկզբունքներ կարող են օգնել այդ սցենարի դեպքում: Ձեր հարցերը պետք է.

  1. Լինեն փոփոխության ենթակա։

  2. Օգնեն ուսանողներին անդրադառնալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու բոլոր երեք սկզբունքներին:

  3. Թույլ տալ ուսանողներին արտահայտել այն, ինչ մտածում և զգում են:

Երբ ուսանողները ձգտում են պատասխանել այդ հարցերին, նրանք ավելի լավ պատրաստ կլինեն հավատքով դիմակայելու իրենց կյանքի հարցերին և հանգամանքներին:

Օրինակ

Հիշեք, որ ուսանողներն արդեն վերանայել են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և ուսումնասիրել են սցենարը:

  • Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու ո՞ր սկզբունքը կօգնի ձեզ այս սցենարում և ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս կարող է այդ սկզբունքը օգնել ձեզ, երբ բախվում եք այնպիսի հարցի, ինչպիսին այս սցենարում է:

  • Ձեր կարծիքով, այլ կերպ ինչպե՞ս կարող է օգտակար լինել այս սկզբունքը:

  • Ինչպե՞ս կարող է հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու մեկ այլ սկզբունք օգտակար լինել այս սցենարում:

Գործնական աշխատանք.

Հիշեք, որ ուսանողներն արդեն վերանայել են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և ուսումնասիրել են սցենարը:

  1. Կատարեք հետևյալ վարժությունը մեկ ուրիշի հետ: Դուք ուսուցիչն եք, իսկ դիմացինը ձեր ուսանողն է։ Ձեր ուսանողը հենց նոր ավարտեց կարդալ և խորհել հետևյալ սցենարի շուրջ: Ուսանողին ուղղեք օրինակում տրված հարցերը և թույլ տվեք, որ նա պատասխանի:

    Ձեր ընկերներից մեկը, որը հավատացյալ չէ, վերջերս տեսել է միսիոներական մի զույգի՝ մարդկանց հետ այգում զրուցելիս: Ձեր ընկերը հարցնում է ձեզ. «Ինչո՞ւ են ձեր եկեղեցու միսիոներները Հիսուսի մասին քարոզում եկեղեցուց դուրս: Դուք կարծես փորձում եք ձեր համոզմունքները պարտադրել ուրիշներին: Ինչո՞ւ մարդկանց չեք թողնում ուղղակի երջանիկ լինել այնպես, ինչպես հիմա կան»:

  2. Հինգ րոպե հատկացրեք և գրի առեք հնարավորինս շատ հարցեր, որպեսզի օգնեք ուսանողներին բանավոր արտահայտել, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները ինչպես կարող են օգնել իրենց և ուրիշներին դժվար հարցերում կամ հանգամանքներում:

Վերլուծեք

Ի՞նչ կարող է պատահել ուսանողների կյանքում, երբ նրանք բառերով արտահայտում են, թե ինչպես կարող են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները օգնել իրենց և մյուսներին՝ դժվար հարցի կամ հանգամանքների բախվելիս:

Ներառեք

Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ուսանողներին բանավոր արտահայտել, թե ինչպես կարող են հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները օգնել իրենց և մյուսներին, երբ բախվում են դժվար հարցի կամ հանգամանքների:

Եզրափակում

Պատկերացրեք, թե ձեր ուսանողները ինչպես կկարողանան անդրադառնալ հարցերին կամ մտահոգություններին չորս տարի վարդապետության սերտումը կիրառելուց հետո: Սկզբում ուսանողները ավելի շատ օգնության և աջակցության կարիք կունենան ձեզանից՝ որպես ուսուցիչ, որպեսզի կիրառեն հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և վարդապետությունը՝ իրական կյանքի իրավիճակներում: Այնուամենայնիվ, երբ դուք շարունակեք կիրառել վարդապետության սերտումը ձեր դասարանում և ուսանողներին կանոնավոր կերպով կիրառելու հնարավորություններ տաք, հոգևոր գիտելիքների ձեռքբերման սկզբունքների և վարդապետության կիրառումը կդառնա մի բան, որը ուսանողներն ինքնաբերաբար կկատարեն։ Սա ուղիներից մեկն է, որով կարող եք օգնել ձեր ուսանողներին ամուր կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության վեմի վրա: Խնդրում ենք անել ամեն ինչ, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին իրականացնել վարդապետության սերտման արդյունքները:

Իրավիճակի ուսումնասիրություն

Հաննայի փորձառությունը վարդապետության սերտման հետ, և ինչպես այն օրհնեց նրա կյանքը

Հաննան սեմինարիայի առաջին կուրսի ուսանողուհի է: Տարվա առաջին դասերից մեկի ժամանակ նրան ներկայացվեց վարդապետության սերտումը և հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները: Այդ երեկո Հաննայի մայրը հարցրեց նրան. «Այսօր ի՞նչ սովորեցիր սեմինարիայում»: Հաննան պատասխանեց. «Մենք խոսեցինք վարդապետության սերտման մասին»: Այնուհետև նրա մայրը հարցրեց. «Ի՞նչ է վարդապետության սերտումը»:

«Ես հստակ համոզված չեմ: Մենք կսովորենք որոշակի սուրբ գրություններ: Մենք խոսեցինք հոգևոր ճշմարտություն սովորելու ուղիների մասին, բայց ես չեմ կարող բացատրել, թե ինչպես»։

Վարդապետության սերտման հատվածների առաջին դասի ժամանակ Հաննայի դասարանի համար որոշ ժամանակ պահանջվեց հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու համար: Երբ նրա ուսուցիչը դասարանին խնդրեց ամփոփել այդ սկզբունքները, Հաննան վստահ չէր, թե կարող է անել դա: Նա երախտապարտ էր, երբ իր դասընկերներից մեկը կամավոր ներկայացավ և լավ ամփոփեց հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները։ Հաննան զգաց, որ իր դասընկերոջ ամփոփումը մեծացրեց իր հասկացողությունը:

Կիսամյակի վերջում Հաննան կատարեց վարդապետության սերտման գնահատումը: Նրան խնդրեցին ամփոփել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և վերհիշել մի դեպք, երբ նա կիրառել էր դրանք իր կյանքում: Նա հաջողությամբ ներկայացրեց ամփոփումը, սակայն չկարողացավ հիշել որևէ իրավիճակ, երբ կիրառել էր դրանք: Իրականում, նա գիտեր, թե ինչ են դրանք, բայց զգում էր, որ ավելի շատ կիրառման կարիք ունի, որպեսզի կարողանա օգտագործել դրանք իր կյանքում:

Ամեն շաբաթ Հաննան շարունակում էր վարդապետության սերտումն ուսումնասիրել սեմինարիայում: Նա հաճույքով էր մասնակցում դասերին և սիրում էր աշխատել տարբեր սցենարների միջոցով, որոնք օգնում էին նրան կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Նրա վստահությունը սուրբ գրություններն իմանալու և բացատրելու իր կարողության հանդեպ մեծացավ, երբ նա անգիր սովորեց վարդապետության սերտման սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Բացի այդ, նա մի մեղմ հավաստիացում զգաց, որ իր Երկնային Հայրը գոհ է վարդապետության սերտման իր ջանքերից: Նա ցանկացավ շարունակել այն և նույնիսկ որոշ ժամանակ էր անցկացնում սեմինարիայից դուրս՝ հատվածներ անգիր անելով Վարդապետության սերտման հավելվածի միջոցով:

Սեմինարիայի երկրորդ տարում Հաննան սկսեց ավելի լավ հասկանալ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Նա իրեն ավելի հանգիստ էր զգում՝ աշխատելով գործնական կիրառման սցենարների միջոցով, բայց դեռևս լիովին վստահ չէր, որ կարող է ինքնուրույն մշակել դրանք: Նա երախտապարտ էր իր ուսուցչի և դասընկերների օգնության համար։ Նա շարունակեց անգիր սովորել սուրբ գրությունների հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները: Նա սկսեց ավելի վստահ զգալ՝ բացատրելով հատվածներում ուսուցանվող վարդապետությունը: Երբ այդ հատվածները քննարկվում էին ավետարանի ընտանեկան ուսումնասիրության ժամանակ կամ եկեղեցում, Հաննան վստահությամբ էր մասնակցում քննարկմանը և զգում էր Տիրոջ սերը:

Երբ սեմինարիայի երրորդ տարում Հաննան ուսումնասիրում էր վարդապետության սերտումը, նա տեսավ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների կիրառման կարողության զգալի աճ: Երբ ծանոթներից մեկը հարց բարձրացրեց Եկեղեցու մասին, Հաննան գործեց հավատքով՝ ապավինելով իր սովորածին, և լրացուցիչ տեղեկություններ փնտրեց՝ օգտագործելով աստվածայնորեն նշանակված աղբյուրները: Նա դեռևս լիովին վարժ չէր վերաշարադրում տարբեր հարցեր և մտահոգություններ՝ դրանք հավերժական հեռանկարով տեսնելու համար: Նրա համար պարզ էր, որ այս ոլորտում ավելի շատ գործնական կիրառման կարիք ունի:

Սեմինարիայի ավարտական տարում Հաննան իսկապես բավականություն էր ստանում վարդապետության սերտման դասերից: Նա զգում էր, որ կարող է օգնել իր դասընկերներին գործնականում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Նա հիշում էր, թե որքան դժվար էր իր համար սկզբում, և ցանկանում էր օգնել իր դասընկերներին կիրառել և աճել։ Նա նաև ավելի վստահ էր զգում վարդապետությունը բացատրելիս և ուրախ էր, որ կարող է հիշել սուրբ գրությունների շատ տարբեր հատվածներ: Բարելավվել էր նաև հարցերը վերաշարադրելու և դրանք հավերժության հեռանկարով տեսնելու նրա կարողությունը:

Ավարտելուց հետո Հաննան բախվեց հավատքի անկեղծ փորձության: Ինչ-որ մեկը, ում նա սիրում և վստահում էր, վիճարկեց նրա հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա վերականգնված Եկեղեցին: Սկզբում Հաննան ցնցված էր իրեն ներկայացված տեղեկությունից։ Այնուամենայնիվ, երբ նա աղոթքով դիտարկում էր հարցը, զգաց, որ Հոգին մխիթարում է իրեն, երբ հիշում էր այն, ինչ սովորել էր սեմինարիայում վարդապետության սերտումից: Նա կարողացավ գործել հավատքով, տեսնել հարցերը հավերժության հեռանկարով և փնտրել լրացուցիչ հասկացողություն՝ օգտագործելով աստվածայնորեն նշանակված աղբյուրները: Նրա մտքում հայտնվեցին սուրբ գրությունների շատ հատվածներ, որոնք նա անգիր էր սովորել: Շատ ուսումնասիրելուց և աղոթքից հետո նա իրեն հանգիստ ու հարմարավետ էր զգում իր ստացած գիտելիքներից, պատասխաններից և աճող վկայությունից:

Հաննան երախտապարտ էր սեմինարիայում վարդապետության սերտման իր փորձառության համար: Դա օգնեց նրան վստահություն ձեռք բերել, որ ինքը կարող է ընդունել, հասկանալ և հաղթահարել ապագա հարձակումները իր հավատքի վրա:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս են ձեր ուսանողների փորձառությունները նման Հաննայի փորձառություններին:

  • Ի՞նչ կարող եք սովորել այս օրինակից, որը կարող է օգնել ձեզ, երբ ձեր ուսանողներին ուսուցանեք վարդապետության սերտումը: