2010–2019 թթ․
Մեր հավատի կրակը
Հոկտեմբեր 2018


Մեր հավատի կրակը

Նրանք ովքեր փնտրում են այն, ընդունում են և ապրում են դրա համար, հավատը, երբեմն դանդաղ, բայց կծագի նրանց մեջ կամ կվերադառնա։

Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր, արդյո՞ք հրաշալի չէ շարունակ հայտնություններ ստանալ երկնքից Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի և մեր Եկեղեցու ղեկավարների կողմից, ովքեր հրավիրում են մեզ ապրել նոր և սուրբ ձևով,1 տանը և եկեղեցում, մեր ողջ սրտով, մտքով և ուժով։

Երբևէ հնարավորություն ունեցե՞լ եք անել մի բան, որի համար անպատրաստ կամ անհամապատասխան եք զգացել, սակայն օրհնվել եք փորձելու համար։

Ես ունեցել եմ: Ահա մի օրինակ:

Տարիներ առաջ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներից Երեց Ռիչարդ Գ․ Սքոթը սիրով հրավիրեց ինձ․ «Ջերիթ, կցանկանա՞ք ջրաներկով նկարել ինձ հետ»։

Երեց Սքոթն ասաց, որ նկարելն օգնել է իրեն նկատել շատ բաներ և ստեղծագործել։ Նա գրել է. «Փորձեք ստեղծագործել, նույնիսկ եթե համեստ արդյունքներ ստացվեն։ … Ստեղծագործելը կարող է առաջ բերել երախտագիտության ոգի կյանքի և այն ամենի համար, որ Տերը դրել է ձեր մեջ։ … Եթե դուք իմաստուն ընտրություններ կատարեք, դա երկար ժամանակ չի պահանջի»։2

Նախագահ Հենրի Բ․ Այրինգը իր գեղարվեստական մտորումները նկարագրում է որպես «սիրո զգացումից» մղված, ներառյալ «Արարչի սիրով, ով ակնկալում է, որ Իր զավակները դառնան Իր նման՝ արարեն ու կառուցեն»։3 Նախագահ Այրինգի ստեղծագործական աշխատանքներն ապահովում են «յուրահատուկ, հոգևոր հեռանկար վկայության և հավատքի վերաբերյալ»։4

Նախագահ Բոյդ Ք․ Փաքերի արվեստի գործերը լուսաբանում են ավետարանի հիմնարար ուղերձը․ «Աստված Արարիչն է երկինքների և երկրի և բոլոր բաների, որ դրանցում են, որ ողջ բնությունը վկայում է Աստծո կողմից ղեկավարված արարման մասին և որ լիարժեք ներդաշնակություն կա բնության, գիտության և Հիսուս Քրիստոսի ավետարանի միջև»։5

Ալման վկայում է․ «Բոլոր բաները մատնանշում են, որ կա Աստված»։6 Երեխաների Միությունում երգում են․ «Երբ լսում եմ թռչնակի երգը կամ նայում կապուտակ երկնքին, … ուրախանում եմ, որ ապրում եմ այս գեղեցիկ աշխարհում, որը Երկնային Հայրն արարել է ինձ համար»։7 Վիկտոր Հյուգոն փառաբանում է «այս անսպառ տիեզերքում արարածների և իրերի միջև հրաշալի հարաբերությունները, արևից մինչև ամենափոքր միջատը։ … Բոլոր թռչունները, որոնք թռչում են, հավերժության մասնիկ ունեն իրենց թևերում։ … Մշուշը աստղակույտ է»։8

Այս մտքերը վերադարձնում են մեզ Երեց Սքոթի հրավերին։

«Երեց Սքոթ,- պատասխանեցի ես,- ես կցանկանայի դառնալ ավելի ուշադիր և ստեղծագործող։ Ես հրճվում եմ՝ պատկերացնելով, թե ինչպես է Երկնային Հայրը նկարում ամպերը և գունավորում երկինքն ու ջուրը։ Սակայն (այստեղ երկար դադար տիրեց), Երեց Սքոթ,- ասացի ես,- ես չունեմ նկարելու ոչ մի հմտություն։ Անհանգստանում եմ, որ ինձ սովորեցնելու փորձերը կարող են նյարդայնացնել ձեզ»։

Երեց Սքոթը ժպտաց և հանդիպում նշանակեց։ Պայմանավորված օրը նա նախապատրաստել էր թուղթը, ներկերը և վրձինները։ Նա մի քանի ուրվագծեր կատարեց և օգնեց ինձ խոնավացնել թուղթը։

Նկար
Կրակ մայրամուտին

Որպես օրինակ մենք օգտագործում էինք նրա Կրակ մայրամուտին ջրաներկով նկարը։ Մինչ նկարում էինք, խոսում էինք հավատի մասին, թե ինչպես ենք կրակի լույսի և ջերմության ներքո ազատվում խավարից և անորոշությունից, ինչպես երբեմն երկար, միայնակ գիշերներին հավատի մեր կրակը կարող է հույս և վստահություն ներշնչել։ Եվ գալիս է արևածագը։ Հավատի մեր կրակը՝ մեր հուշերը, փորձառությունները և հավատի ժառանգությունը, կապված մեր կյանքում Աստծո բարության և գորովագութ ողորմության հետ, ուժ է տալիս մեզ գիշերը։

Ես վկայում եմ, որ ովքեր փնտրում են այն, ընդունում են և ապրում են դրա համար, հավատը, երբեմն դանդաղ, բայց կծագի նրանց մեջ կամ կվերադառնա։ Լույսը կծագի, երբ մենք ցանկանանք և փնտրենք այն, երբ մենք համբերենք և հնազանդվենք Աստծո պատվիրաններին, երբ մենք տեղ տանք Աստծո ողորմությանը, բժշկմանը և ուխտերին։

Երբ սկսեցինք նկարել, Երեց Սքոթը խրախուսեց․ «Ջերիթ, նույնիսկ մի դասի ժամանակ դու կնկարես մի բան, ինչը կցանկանաս պահել և հիշել»։ Երեց Սքոթը ճիշտ էր։ Ես փայփայում եմ ջրաներկով նկարած մեր հավատի կրակը, որ Երեց Սքոթն օգնեց ինձ նկարել։ Նկարչի իմ հմտությունները սահմանափակ էին և մնում են այդպիսին, բայց մեր հավատի կրակի հիշողությունը կարող է խրախուսել մեզ հինգ եղանակներով։

Առաջինը, մեր հավատի կրակը կարող է խրախուսել մեզ ուրախություն գտնել օգտակար ստեղծագործական աշխատանքում։

Ուրախություն կարելի է գտնել արժանապատիվ նոր բաներ պատկերացնելու, սովորելու և անելու մեջ։ Սա հատկապես ճիշտ է, երբ մենք խորացնում ենք հավատը և վստահությունն առ Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Մենք չենք կարող բավականաչափ սիրել մեզ, որպեսզի փրկենք ինքներս մեզ։ Բայց Երկնային Հայրն ավելի շատ է սիրում մեզ և ավելի լավ է ճանաչում մեզ, քան մենք ենք սիրում ու ճանաչում ինքներս մեզ։ Մենք կարող ենք վստահել Տիրոջը, և չենք ապավինում մեր իսկ հասկացողությանը։9

Երբևէ եղե՞լ եք այն միակ մարդը, ով չի հրավիրվել ինչ-որ մեկի ծծնդյան տոնին։

Երբևէ եղե՞լ եք վերջին ընտրվածը կամ չեք ընտրվել, երբ թիմեր են կազմվել։

Պատրաստվե՞լ եք դպրոցի քննության, աշխատանքի հարցազրույցի, որևէ հնարավորության համար, որը շատ եք ցանկացել և զգացել, որ ձախողվել եք։

Աղոթե՞լ եք հարաբերության համար, որն ինչ-որ պատճառով չի ստացվել։

Ունեցե՞լ եք խրոնիկ հիվանդություն, լքվել ամուսնու կողմից, տառապել ընտանիքի համար։

Մեր Փրկիչը գիտի մեր իրավիճակները։ Մինչ մենք կիրառում ենք Աստծուց տրված ազատ ընտրությունը և մեր բոլոր հմտությունները խոնարհաբար և հավատքով, մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը, կարող է օգնել մեզ կյանքի դժվար և ուրախ պահերին։ Հավատը ներառում է հավատալու ցանկություն և ընտրություն։ Հավատը նաև բխում է Աստծո պատվիրաններին հնազանդվելուց, որոնք տրված են մեզ օրհնելու համար, մինչ մենք հետևում ենք Նրա ուխտի արահետին։

Եթե մենք զգացել ենք կամ զգում ենք անվստահություն, միայնակություն, զայրույթ, բարկություն, ընկճվածություն, հիասթափություն կամ օտարացած ենք Աստծուց կամ Նրա վերականգնված Եկեղեցուց, գուցե լրացուցիչ ջանքեր և հավատ պահանջվեն կրկին Նրա ուխտի ուղուն վերադառնալու համար։ Բայց արժե դա անել։ Խնդրում ենք, եկեք, կամ կրկին եկեք Տեր Հիսուս Քրիստոսի մոտ։ Աստծո սերն ավելի ուժեղ է, քան մահվան կապանքները՝ լինեն դրանք ֆիզիկական, թե հոգևոր։10 Մեր Փրկիչի Քավությունն անսահման է և հավերժական: Մեզանից յուրաքանչյուրն էլ ունենում է կասկածներ և սխալներ է գործում։ Գուցե մենք որոշ պահերի կորցնում ենք մեր ուղին։ Աստված սիրով վստահեցնում է մեզ, անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք կամ ինչ ենք արել, որ պատճառ չկա չվերադառնալու։ Նա միշտ գրկաբաց սպասում է մեզ։11

Երկրորդը, մեր հավատի կրակը կարող է խրախուսել մեզ ծառայել նոր, ավելի բարձր և ավելի սրբազան, Հոգով ոգեշնչված եղանակներով։

Նման ծառայությունը բերում է հրաշքներ և ուխտերի հետ կապված օրհնություններ, որոնց շնորհիվ մենք զգում ենք Աստծո սերը և ձգտում ծառայել ուրիշներին այդ հոգով։

Վերջերս ես և Քույր Գոնգը ծանոթացանք մի հոր և ընտանիքի հետ, օրհնված հավատարիմ քահանա եղբոր կողմից, ով եկել էր իրենց եպիսկոպոսի մոտ և հարցրել, թե կարող էր լինել տնային ուսուցման զուգընկեր այդ հոր հետ։ Այդ հայրն ակտիվ չէր և հետաքրքրված չէր տնային ուսուցմամբ։ Բայց երբ հոր սիրտը փոխվեց, նա և իր սիրելի քահանա եղբայրը սկսեցին այցելել «իրենց» ընտանիքներին։ Նման մի այցելությունից հետո, նրա կինը, ով այդ ժամանակ ինքն էլ չէր հաճախում եկեղեցի, հարցրեց իր ամուսնուն, թե ինչպես են անցնում այցելությունները։ Հայրը խոստովանեց․ «Ես գուցե ինչ-որ բան եմ զգացել»,- ապա գնաց խոհանոց գարեջուր վերցնելու։12

Սակայն մի փորձառությանը հաջորդեց մյուսը․ հոգևոր փորձառություններ, սպասավորման ծառայություն, սրտերի փոփոխություն, տաճարի նախապատրաստության դասեր, այցելություն եկեղեցի, սուրբ տաճարում կնքվելը որպես ընտանիք։ Պատկերացրեք, թե որքան շնորհակալ են երեխաներն ու թոռնիկները իրենց հայրիկից ու մայրիկից և սպասավորող եղբորից, ով եկավ որպես ընկեր և զուգընկեր իրենց հայրիկի հետ՝ ծառայելու և սիրելու ուրիշներին։

Հավատի երրորդ կրակը խրախուսանքն է․ ավետարանի ուրախությունը և օրհնությունները գալիս են, երբ մենք ձգտում ենք սիրել Տիրոջը և ուրիշներին մեր ողջ սրտով և հոգով։

Սուրբ գրությունները հրավիրում են մեզ դնել մեր բոլոր ջանքերը սիրո և ծառայության զոհասեղանի վրա։ Հին Կտակարանի Երկրորդ Օրինաց գրքում մեզ խորհուրդ է տրվում՝ «սիրիր քո Եհովայ Աստուծուն», մեր ողջ սրտով, հոգով և զորությամբ։13 Հեսուն հորդորում է․ «ձեր Տէր Աստուծուն սիրէք, … նորա ամեն ճանապարհներումը գնաք, … նորան յարիք, եւ … նորան պաշտէք ձեր բոլոր սրտովը եւ ձեր բոլոր հոգիովը»։14

Նոր Կտակարանում մեր Փրկիչը նշում է երկու մեծ պատվիրանները. «Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտիցը, և քո բոլոր անձիցը, քո բոլոր զորութիւնիցը … եւ քո ընկերին քո անձի պէս»։15

Մորմոնի Գրքում, որը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, Բենիամին թագավորը տքնում է «իր մարմնի ողջ զորությամբ և իր հոգու ողջ ունակությամբ» և խաղաղություն հաստատում երկրում։16 Վարդապետություն և Ուխտերում, ինչպես գիտի յուրաքանչյուր միսիոներ, Տերը խնդրել է մեզ ծառայել Իրեն մեր ողջ «սրտով, զորությամբ, մտքով և ուժով»։17 Երբ սրբերը մտան Ջեկսոն գավառ, Տերը պատվիրեց նրանց սուրբ պահել Հանգստության օրը, սիրելով «Տիրոջը՝ քո Աստծուն, քո ողջ սրտով, քո ողջ զորությամբ, մտքով և ուժով. և Հիսուս Քրիստոսի անունով ծառայիր նրան»։18

Մենք հրճվում ենք հրավերով, նվիրելու մեր ողջ հոգին ավելի բարձր և ավելի սուրբ եղանակներ փնտրելուն, որ սիրենք Աստծուն և մեր շրջապատի մարդկանց և ամրացնենք մեր հավատքն առ Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը մեր սրտերում, մեր տներում և եկեղեցում։

Չորրորդ, մեր հավատի կրակը խրախուսում է մեզ հաստատել կանոնավոր օրինաչափություններ կապված արդար ապրելակերպի հետ, որը խորացնում է հավատքը և հոգևորությունը։

Այդ սուրբ սովորությունները, արդար վարվելակերպը կամ աղոթքով հաստատված օրինաչափությունները կարող են ներառել աղոթք, սուրբ գրությունների ուսումնասիրություն, ծառայություն, հաղորդության արարողության միջոցով մեր Փրկչին և ուխտերը հիշելը, ավետարանի օրհնություններով կիսվելը միսիոներական, տաճարային և ընտանեկան պատմության և այլ ծառայությունների միջոցով, ջանասիրաբար անձնական օրագիր պահելը և այլն։

Երբ միանում են արդար ապրելակերպի օրինաչափությունները և հոգևոր ձգտումները, միավորվում են նաև ժամանակն ու հավերժությունը։ Հոգևոր լույսը և ապրելակերպը գալիս են, երբ կանոնավոր հոգևորությունը մեզ ավելի է մոտեցնում մեր Երկնային Հորը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Երբ մենք սիրենք օրենքի հոգին և տառը, հավերժության բաները կիջնեն մեր հոգիների վրա, ինչպես ցողը երկնքից։19 Ամենօրյա հնազանդության և թարմացնող կենդանի ջրի շնորհիվ մենք գտնում ենք պատասխաններ, հավատք և ուժ՝ կանգնելու ամենօրյա մարտահրավերների և հնարավորությունների առջև ավետարանական համբերությամբ, հեռանկարով և ուրախությամբ։

Հինգերորդը, երբ մենք լավագույնս պահում ենք ծանոթ օրինաչափությունները, մինչ փնտրում ենք նոր և ավելի սուրբ ուղիներ Աստծուն սիրելու, մեզ օգնելու, ուրիշներին նախապատրաստելու Նրա հետ հանդիպման համար, մեր հավատի կրակը կարող է խրախուսել մեզ հիշել, որ կատարելությունը Քրիստոսի մեջ է և ոչ թե մեր կամ աշխարհի կատարելության։

Աստծո հրավերները լի են սիրով և հնարավորություններով, քանի որ Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը»։20 Նրանք, ովքեր բեռնված են, Նա հրավիրում է․ «Ինձ մօտ եկէք», և նրանք, ովքեր գալիս են Իր մոտ, Նա խոստանում է․ «Ես հանգիստ կ’տամ ձեզ»։21 «Եկեք Քրիստոսի մոտ և կատարելագործվեք նրանում, … սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա նրա շնորհը բավական է ձեզ, որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում»։22

«Նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում» խոսքերը պարունակում են նաև մխիթարություն, խաղաղություն և խոստում, որ մենք կարող ենք շարունակել առաջ գնալ հավատքով և Տիրոջն ապավինելով նույնիսկ այն ժամանակ, երբ մեր հույսերը, սպասումները չեն արդարացվում հավանաբար և ոչ մեր մեղքով, նույնիսկ երբ մենք ներդնում ենք մեր լավագույն ջանքերը։

Տարբեր ժամանակներում և ձևերով մենք բոլորս անհամապատասխան, անորոշ, թերևս անարժան ենք զգում: Սակայն, Աստծուն սիրելու և մեր մերձավորին ծառայելու մեր հավատարիմ ջանքերում մենք կարող ենք զգալ Աստծո սերը և անհրաժեշտ ոգեշնչում՝ նրանց և մեր կյանքի համար նոր և ավելի սուրբ եղանակներով։

Մեր Փրկիչը կարեկցանքով խրախուսում և խոստանում է, որ մենք կարող ենք «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ, ունենալով հույսի կատարյալ պայծառություն, և սեր՝ Աստծո հանդեպ և բոլոր մարդկանց հանդեպ»։23 Քրիստոսի վարդապետությունը, մեր Փրկիչի Քավությունը և մեր ողջ հոգով Նրա ուխտի արահետին հետևելու ջանքերը կարող են օգնել մեզ իմանալ Նրա ճշմարտությունները և դարձնել մեզ ազատ։24

Ես վկայում եմ, որ Նրա ավետարանի ամբողջությունը և Նրա երջանկության ծրագիրը վերականգնվել են և ուսուցանվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, սուրբ գրություններում և մարգարեների կողմից՝ սկսած Ջոզեֆ Սմիթից մինչև Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն այսօր։ Ես վկայում եմ, որ Նրա ուխտի արահետը տանում է դեպի ամենամեծ պարգևը, որ խոստացել է մեր սիրելի Երկնային Հայրը․ «Դուք կունենաք հավերժական կյանք»։25

Թող Նրա օրհնությունները և տևական ուրախությունը մերը լինեն, մինչ մենք կջերմացնենք մեր սրտերը և հույսերն ու նվիրվածությունը մեր հավատի կրակով, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ ու նվիրական անունով, ամեն: