2010–2019 թթ․
Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար
2018թ․ ապրիլ


Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար

Գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման, մխիթարող և մշտական ազդեցության:

Ինչպիսի փառահեղ արտոնություն է տոնել Զատիկը ձեզ հետ գերագույն համաժողովի այս կիրակի օրը: Ոչ մի բան չի կարող լինել ավելի պատշաճ, քան երբևէ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձության տարեդարձի նշումը այս երկրագնդի վրա՝ երկրպագելով ամենակարևոր էակին, ով երբևէ քայլել է այս երկրի վրա:Այսպիսով, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մենք երկրպագում ենք Նրան, ով սկսեց Իր անսահման Քավությունը Գեթսեմանի պարտեզում: Նա պատրաստակամ տառապեց մեզանից յուրաքանչյուրի մեղքերի և թուլությունների համար, մի տառապանք, որը ստիպեց Նրան «արյունահոսել ամեն մի ծակոտիից»:1 Նա խաչվեց Գողգոթայի խաչի վրա2 և բարձրացավ երրորդ օրը՝ որպես մեր Երկնային Հոր զավակներից առաջին հարություն առած էակ:Ես սիրում եմ Նրան և վկայում եմ, որ Նա ապրում է։ Այդ Նա է, ով առաջնորդում է և ղեկավարում Իր Եկեղեցին:

Առանց մեր Քավիչի անսահաման Քավության, մեզանից ոչ ոք հույս չէր ունենա երբևէ վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ: Առանց Նրա Հարության, մահը կլիներ ավարտը: Մեր Փրկիչի Քավությունը հավերժական կյանքը դարձրեց հնարավորություն, իսկ անմահությունը՝ իրականություն բոլորի համար:

Իր հետևորդներին պարգևած արտասովոր առաքելության ևխաղաղության շնորհիվ է, որես և կինս՝ Ուենդին, սփոփանք զգացինք 2018թ. հունվարի 2-ի ուշ ժամին, երբ հեռախոսազանգով մեզ հայտնեցին, որ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը անցել էր վարագույրի միջով:

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Ինչպե՜ս ենք կարոտում Նախագահ Մոնսոնին: Մենք հարգում ենք նրա կյանքն ու ժառանգությունը: Հոգևոր մի հսկա, ով անջնջելի հետք թողեց բոլոր նրանց վրա, ովքեր գիտեին նրան և Եկեղեցու վրա, որին նա սիրում էր:

2018 թվականի հունվարի 14-ին, կիրակի օրը, Սոլթ Լեյքի Տաճարի վերնասենյակում, Առաջին Նախագահությունը վերակազմավորվեց Տիրոջ կողմից հաստատված պարզ, սակայն սրբազան կարգաձևով: Ապա երեկվա առավոտյան հանդիսավոր հավաքի ժամանակ Եկեղեցու անդամները ողջ աշխարհով մեկ բարձրացրին իրենց ձեռքերը՝ հաստատելու ավելի վաղ գործողությունը, որը կատարվել էր Առաքյալների կողմից:Ես խոնարհաբար երախտապարտ եմ հաստատող աջակցության համար։

Ես երախտապարտ եմ նաև նրանց համար, ում ուսերին ես կանգնած եմ:Ես արտոնություն եմ ունեցել ծառայել Տասներկու Առաքյալների Քվորումում 34 տարի և անձնապես ճանաչել եմ Եկեղեցու նախկին 16 Նախագահներից 10-ին:Ես շատ բան եմ սովորել նրանցից յուրաքանչյուրից:

Ես նաև շատ պարտական եմ իմ նախնիներին: Բոլոր իմ ութ մեծ պապերը Եկեղեցու նորադարձներ էին Եվրոպայում: Այդ քաջարի հոգիներից յուրաքանչյուրը զոհաբերեց ամեն ինչ Սիոն գալու համար: Սակայն հաջորդ սերունդների իմոչ բոլոր նախնիները մնացին այդպես նվիրված: Դրա արդյունքում ես չմեծացա ավետարանակենտրոն տանը:

Նկար
Նախագահ Նելսոնի ծնողները
Նկար
Երիտասարդ Նախագահ Նելսոնի ընտանիքը։

Ես պաշտում էի ծնողներիս: Նրանք ինձ համար աշխարհ արժեին և ուսուցանում էին ինձ կարևոր դասեր: Ոչ մի շնորհակալություն չի կարող բավարար լինել այն երջանիկ ընտանեկան կյանքի համար, որ նրանք ստեղծեցին իմ, եղբայրներս և քույրերս համար: Բայց և այնպես, նույնիսկ, երբ փոքր տղա էի, ես գիտեի որ ինձ մոտ ինչ-որ բան պակասում էր:Մի անգամ ես ցատկեցի տրամվայ և գնացի ՎՕՍ գրախանութ՝ Եկեղեցու մասին մի գիրք գտնելու:Ես սիրում եմ սովորել ավետարանի մասին:

Երբ ես սկսեցի հասկանալ Իմաստության Խոսքը, ցանկանում էի, որ ծնողներս ապրեին այդ օրենքով: Այսպիսով, մի օր, երբ շատ երիտասարդ էի, գնացի մեր նկուղը և բետոնե հատակի վրա ջարդեցի լիկյորի բոլոր շշերը:Սպասում էի, որ հայրս կպատժեր ինձ, բայց նա երբևէ մի խոսք իսկ չասաց:

Երբ հասունացա և սկսեցի հասկանալ Երկնային Հոր ծրագրի հփառահեղությունը, ես հաճախ էի ասում ինքս ինձ. «Ես չեմ ուզում Սուրբ Ծննդյան ևս մեկ նվեր: Ես պարզապես ուզում եմ կնքվել ծնողներիս հետ»:Այդ ցանկալի իրադարձությունը տեղիունեցավ, երբ ծնողներիս80 տարին լրացավ: Ես չեմ կարող լիովին արտահայտել այն ուրախությունը, որ ես զգացի այդ օրը,3 և յուրաքանչյուր օր ես զգում եմ նրանց կնքման ևնրանց հետ իմ կնքման այդ ուրախությունը:

Նկար
Ռասսել և Դանզել Նելսոն

1945 թվականին, երբ ես բժշկական համալսարանում էի, ամուսնացա Դանզել Ուայթի հետ Սոլթ Լեյքի Տաճարում: Աստված մեզ օրհնեց ինը սքանչելի դուստրերով և մեկ թանկագին որդով: Այսօր մեր անընդհատ աճող ընտանիքը իմ կյանքի մեծագույն ուրախություններից է:

Նկար
Նախագահ և Քույր Նելսոնը և նրանց դուստրերը
Նկար
Նախագահ Նելսոնը և նրա որդին։

2005 թվականին մոտ 60 տարվա ամուսնությունից հետո, իմ սիրելի Դանզելը անսպասելիորեն տուն կանչվեց:Որոշ ժամանակ իմ վիշտը կաշկանդել էր ինձ: Բայց Զատիկի ուղերձը և հարության խոստումը ինձ պահպանում էին:

Նկար
Ուենդին և Նախագահ Ռասսել Նելսոնը

Ապա Տերը ինձ մոտ բերեց Ուենդի Ուոթսոնին:Մենք ամուսնացանք Սոլթ Լեյքի տաճարում 2006թ. ապրիլի 6-ին: Ինչպե՜ս եմ սիրում նրան: Նա արտասովոր կին է՝ մեծ օրհնություն ինձ համար, մեր ընտանիքի և ողջ եկեղեցու համար:

Այս օրհնություններից յուրաքանչյուրը եկել է որպես Սուրբ Հոգու հուշումներին ձգտելու և ուշադրություն դարձնելու արդյունք: Նախագահ Լորենզո Սնոուն ասել է. «Սա յուրաքանչյուր Վերջին Օրերի Սրբի սքանչելի արտոնությունն է … որը մեր իրավունքն է՝ ամեն օր ունենալ Հոգու դրսևորումները մեր կյանքում»:4

Եկեղեցու նոր Նախագահի կոչումում կանչվելուց ի վեր,Հոգին անընդհատ տպավորել է իմ մտքում այն, թե Տերը որքան է կամենում հայտնել Իր միտքը և կամքը: Հայտնություն ստանալու արտոնությունը Իր զավակներին Աստծո տված մեծագույն պարգևներից մեկն է:

Սուրբ Հոգու դրսևորումների միջոցով Տերը կօգնի մեզ մեր բոլոր արդար ձգտումներում: Վիրահատարանում ես կանգնել էի մի հիվանդի մոտ, չիմանալով, թե ինչպես կատարել մի աննախադեպ վիրահատություն, երբ զգացի, թե Սուրբ Հոգին ինչպես էր բացատրում այդ մեթոդը իմ մտքում:5

Որպեսզի ամրացնեի իմ առաջարկությունը Ուենդիին, ես ասացի նրան. «Եսգիտեմ հայտնության մասին և գիտեմ՝ ինչպես ստանալ»: Ի պատիվ իրեն և իրեն բնորոշ ձևով, նա արդեն փնտրել էր և ստացել անձնական հայտնություն մեր մասին, որը նրան խիզախություն տվեց ասելու՝ այո:

Որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, ես ամեն օր աղոթում էի հայտնության համար և շնորհակալություն հայտնում Տիրոջն ամեն անգամ, երբ Նա խոսում էր սրտումս և մտքումս:

Պատկերացրեք այդ հրաշքը: Ինչպիսին էլ որ լինի մեր Եկեղեցական կոչումը, մենք կարող ենք աղոթել մեր Երկնային Հորը և ստանալ առաջնորդություն և հրահանգ, նախազգուշացում վտանգներից ու շեղումներից, և հնարավորություն ունենալ իրականացնել այնպիսի բաներ, որոնք մենք պարզապես չէինք կարող անել ինքնուրույն: Եթե մենք իսկապես ստանանք Սուրբ Հոգին և սովորենք զանազանել ու հասկանալ Նրա հուշումները, մենք կառաջնորդվենք մեծ ու փոքր հարցերում:

Երբ վերջերս բախվեցի երկու խորհրդականներ ընտրելու երկյուղալի խնդրին, ես զարմացա, թե ինչպես էր հնարավոր ընդամենը երկուսին ընտրել տասներկու տղամարդկանցից, որոնց ես սիրում եմ և հարգում:

Քանի որ գիտեմ, որ լավ ոգեշնչումը հիմնված է լավ տեղեկացված լինելու վրա, ես աղոթքով հանդիպեցի յուրաքանչյուր Առաքյալի հետ մեկ առ մեկ:6 Ապա մեկուսացա տաճարի մի առանձին սենյակում և որոնեցի Տիրոջ կամքը: Ես վկայում եմ, որ Տերը հրահանգեց ինձ ընտրել Նախագահ Դալլին Հ. Օուքսին և Նախագահ Հենրի Բ. Այրինգին՝ ծառայելու որպես իմ խորհրդականներ Առաջին Նախագահությունում:

Նույն ձևով ես վկայում եմ, որ Տերը ոգեշնչեցԵրեց_Գերիթ Վ.Գոնգի և Երեց Ուլիսես Սոարեսի կանչը՝ կարգվելու որպես Իր Առաքյալներ:Մենք ողջունում ենք նրանց այս յուրահատուկ ծառայության եղբայրության մեջ:

Երբ մենք հավաքվում ենք որպես Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի Խորհուրդ, մեր ժողովի սենյակները դառնում են հայտնության սենյակներ: Հոգին շոշափելիորեն ներկա է լինում:Երբ մենք գոտեմարտում ենք բարդ խնդիրների հետ, հուզիչ գործընթաց է բացվում, քանի որ յուրաքանչյուր Առաքյալ ազատ արտահայտում է իր մտքերն ու տեսակետը:Չնայած մենք կարող ենք տարբեր լինենլ մեր սկզբնական հեռանկարներում, սերը, որ մենք զգում ենք միմյանց հանդեպ, մնայուն է: Մեր միասնությունն օգնում է մեզ տարբերել Տիրոջ կամքը Իր Եկեղեցու համար:

Մեր ժողովներում մեծամասնությունը երբեք չի ղեկավարում: Մենք աղոթքով լսում ենք մեկս մյուսին և խոսում միմյանց հետ, մինչև միավորվում ենք: Այն ժամանակ, երբ լիակատար համաձայնության ենք գալիս, Սուրբ Հոգու միավորող ազդեցությունը ցնցող է:Մենք զգում ենք այն, ինչ Մարգարե Ջոզեֆ Սմիթը գիտեր, երբ ուսուցանում էր. «Զգացումների միավորմամբ մենքզորություն ենք ձեռք բերում Աստծո հետ»:7 Առաջին Նախագահության կամ Տասներկուսի Քվորումի ոչ մի անդամՏիրոջ Եկեղեցու համար որոշումները երբևէ չի թողնի իր սեփական լավագույն դատողությանը:

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ինչպես կարող ենք դառնալ այն տղամարդիկ և կանայք՝ այն Քրիստոսանման ծառաները, որոնցկարիքը Տերն ունի: Ինչպե՞ս կարող ենք պատասխաններ գտնել այն հարցերին, որոնք շփոթեցնում են մեզ: Եթե Ջոզեֆ Սմիթի աննախադեպ փորձառությունը Սրբազան Պուրակում ուսուցանում է մեզ որևէ բան, ապա դա այն է, որ երկինքները բաց են, ևԱստված խոսում է Իր զավակների հետ:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը մեզ համար օրինակ սահմանեց, որպեսզի հետևենքմեր հարցերին լուծումներ տալիս:Ելնելով Հակոբոսի խոստումից, որ եթե իմաստության պակաս ունենք, մենք կարող ենք հարցնել Աստծուց,8 պատանի Ջոզեֆը իր հարցն անմիջապես ներկայացրեց Երկնային Հորը: Նա ձգտեց անձնական հայտնության և նրա ձգտումը բացեց այս վերջին տնտեսությունը:

Նմանապես, ի՞նչ կբացի ձեզ համար ձեր ձգտումը:Ի՞նչ իմաստություն է պակասում ձեզ: Իմանալու կամ հասկանալու ի՞նչ հրատապ կարիք եք զգում դուք: Հետևեք Մարգարե Ջոզեֆի օրինակին: Գտեք մի խաղաղ տեղ, որտեղ կարող եք կանոնավոր գնալ: Խոնարհվեք Աստծո առաջ: Ձեր սիրտը բացեք ձեր Երկնային Հոր առաջ: Դիմեք Նրան պատասխանների և սփոփանքի համար:

Աղոթեք Հիսուս Քրիստոսի անունով ձեր մտահոգությունների, ձեր երկյուղների, ձեր թուլությունների մասին, այո, ձեր սրտի բուն ձգտումների մասին:Իսկ հետո լսեք: Գրեք մտքերը, որոնք ձեր միտքն են գալիս: Գրի առեք ձեր զգացմունքները և հետևեք, որ կատարեք ձեզ հուշված գործողությունները: Երբ կրկնեք այս գործընթացը օրեցօր, ամիս առ ամիս, տարեց տարի, դուք «կաճեք հայտնության սկզբունքի մեջ»:9

Միթե՞ Աստված իսկապես կամենում է խոսել ձեզ հետ: Այո՜: «Ինչպես մարդը չի կարող պարզել իր չնչին ձեռքը և կանգնեցնել Միսսուրի գետի կայուն ընթացքը կամ շրջել այն դեպի վեր, այնպես էլ հնարավոր չէ խանգարել Ամենազորին՝ երկնքից Վերջին Օրերի Սրբերի գլխին գիտելիքներ հեղել»:10

Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է:11 Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և սա Տիրոջ Եկեղեցին է: Անկախ նրանից, թե ինչ կարող են ասել կամ անել մյուսները, ոչ ոք չի կարող երբևէ վերացնել վկայությունը, որը բերվել է ձեր սրտին և մտքին այն մասին, ինչը ճշմարիտ է:

Ես հորդորում եմ ձեզ վեր բարձրանալ ձեր ներկա հոգևոր ունակությունից անձնական հայտնություն ստանալու համար, քանի որ Տերը խոստացել է, որ «եթե [ձգտես], դու կստանաս հայտնություն հայտնության վրա, գիտություն գիտության վրա, որ կարողանաս իմանալ խորհուրդներն ու խաղաղարար բաները,– որոնք բերում են ուրախություն, որոնք բերում են կյանք հավերժական»:12

Օ՜, այնքան ավելի շատ բաներ կան, որ Երկնային Հայրը կամենում է, որ դուք իմանաք: Ինչպես Նիլ Ա. Մաքսվելն է ուսուցանել. «Նրանց, ովքեր աչքեր ունեն տեսնելու և ականջներ լսելու, պարզ է, որ Հայրը և Որդին տալիս են տիեզերքի գաղտնիքները»:13

Ոչ մի բան այնպես չի բացում երկինքները, ինչպես աճող մաքրության համակցությունը՝ ճշգրիտ հնազանդությունը, անկեղծ որոնումը, Մորմոնի Գրքում Քրիստոսի խոսքերով ամենօրյա սնուցումը,14 և տաճարային ու ընտանեկան պատմության աշխատանքին կանոնավոր ժամանակ տրամադրելը:

Իհարկե, կարող են լինել ժամանակներ, երբ զգում եք, կարծես, երկինքները փակ են: Բայց ես խոստանում եմ, որ երբ դուք շարունակեք հնազանդ լինել, արտահայտելով երախտագիտություն Տիրոջ տված ամեն օրհնության համար և երբ համբերությամբ հարգեք Տիրոջ ժամանակացույցը, ձեզ կտրվի գիտելիք և հասկացողություն, որին դուք ձգտում եք:Յուրաքանչյուր օրհնությանը, որ Տերն ունի ձեզ համար, նույնիսկ հրաշքներ պիտի հետևեն: Ահա թե ինչ կանի անձնական հայտնությունը ձեզ համար:

Ապագայի հանդեպ ես լավատեսորեն եմ տրամադրված։ Այն մեզանից յուրաքանչյուրի համար լցված կլինի առաջընթացով, ներդրում կատարելու և ավետարանը երկրագնդի ամեն անկյուն տանելու հնարավորություններով:Բայց ես նաև պարզամիտ չեմ առաջիկա օրերի վերաբերյալ:Մենք ապրում ենք մի աշխարհում, որը բարդ է և գնալով ավելի հակասական է դառնում: Սոցիալական լրատվամիջոցների առկայությունը և 24-ժամյա շուրջօրյա նորությունները ռմբակոծում են մեզ անողոք հաղորդագրություններով: Եթե պիտիորևէ հույսունենանք անհամար ձայների և մարդկանց փիլիսոփայությունների միջից մաղելճշմարտությունը, մենք պետք է սովորենք հայտնություն ստանալ:

Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, կկատարի Իր հզորագույն գործերից մի քանիսը ներկայիս ևԻր գալուստի միջև: Մենք կտեսնենք հրաշագործ նշաններ, որ Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը նախագահում են այս Եկեղեցու վրա վեհությամբ և փառքով: Բայց գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես մխիթարող ազդեցության:

Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր, աղերսում եմ ձեզ մեծացնել հայտնություն ստանալու ձեր հոգևոր կարողությունը: Թող այս Զատիկի կիրակինվճռորոշ պահ լինի ձեր կյանքում: Ընտրեք կատարել պահանջվող հոգևոր աշխատանքը՝ վայելելով Սուրբ Հոգու պարգևը ևավելի հաճախակի և ավելի հստակ լսելով Հոգու ձայնը:

Մորոնիի հետ ես հորդորում եմ ձեզ այս Զատիկի հանգստության օրը, որ դուք «գաք Քրիստոսի մոտ, և կառչած մնաք ամեն բարի պարգևից»,15 սկսած Սուրբ Հոգու պարգևից, որը կարող է և կփոխի ձեր կյանքը:

Մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք: Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է, Կենդանի Աստծո Որդին: Նա ապրում է: Նա մեր Բարեխոսն է Հոր մոտ, մեր Օրինակը և մեր Քավիչը: Զատիկի այս կիրակի օրը, մենք նշում ենք Նրա քավիչ զոհաբերության, Նրա իրական Հարության և Նրա աստվածայնության տարեդարձը:

Սա Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված Նրա Եկեղեցին է: Ես այսպես եմ վկայում, ձեզանից յուրաքանչյուրի հանդեպ իմ սիրո արտահայտությամբ, Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: