2010–2019 թթ․
Մի՞թե հրաշքների օրը դադարել է
Հոկտեմբեր 2017


Մի՞թե հրաշքների օրը դադարել է

Մեր ուշադրությունը մեծապես պետք է կենտրոնացած լինի հոգևոր հրաշքների վրա, որոնք հասանելի են Աստծո բոլոր զավակների համար։

Մի տարի առաջ, մինչ որոշակի հանձնարարությամբ գտնվում էի Կալիֆորնիա նահանգում, ցցի նախագահի հետ եսայցելեցիՔլարկ և Հոլլի Ֆեյլսներիընտանիքին իրենց տանը։ Ինձ ասացին, որ վերջերս նրանց կյանքում հրաշք էր տեղի ունեցել։ Երբ ներս մտանք, Քլարկը դժվարացավ կանգնել և ողջունել մեզ, քանի որ նա կրում էր մեջքի, պարանոցի և ձեռքերի երկաթակապեր։

Ընդամենը երկու շաբաթ առաջ Քլարկը, նրա որդի Թայը և մոտ30 այլերիտասարդ տղամարդիկ և ղեկավարներ մասնակցում էին ցցի միջոցառմանը, մագլցելով 14180 ոտնաչափ (4,322 մ)բարձրություն ունեցող Շաստա սարը, որն ուներ ամենաբարձր գագաթներից մեկը։ Դժվարին արշավի երկրորդ օրը մագլցողների մեծ մասը հասավ գագաթին․ հուզիչ ձեռքբերում, որը հնարավոր դարձավ ամիսների նախապատրաստությունների արդյունքում։

Այդ օրը գագաթին հասած մարդկանցից էր Քլարկը։ Գագաթի ծայրին կարճատև հանգիստ առնելուց հետո նա կանգնեց ու սկսեց քայլել։ Այդ պահին նա սայթաքեց և ժայռի գագաթից ցած ընկավ մոտ 40 ոտնաչափ (12 մ) բարձրությունից, իսկ հետո գլորվելով սահեց մոտ 300 ոտնաչափ (91 մ)։ Քլարկը հրաշքով կենդանի մնաց, սակայն լուրջ վնասվածքներ ստացավ և չէր կարողանում տեղից շարժվել։

Հրաշքները, որոնք պիտի պատահեին Քլարկի հետվնասվածքներով լի այսիրադարձությունների ընթացքում, դեռ նոր էին սկսվում։ Առաջինը նրան օգնության հասածների մեջ «պատահաբար» գտնվեցին արշավի մի քանի մասնակիցներ, որոնց մեջ կային լեռնային փրկարարական ուղեկցողներ և արտակարգ իրավիճակներում գործող մասնագետ բժիշկներ։ Նրանք անմիջապես միջոցներ ձեռնարկեցին Քլարկին ցնցումներից հանելու և արտահագուստներով նրան տաքացնելու համար։ Այս խումբը նաև «պատահաբար» փորձարկում էր կապի նոր սարքավորումներ և արտակարգ պատահարի կանչ ուղարկեցին օգնության համար մի տարածքից, որտեղ բջջային հեռախոսներն անջատվում էին։ Անմիջապես ուղղաթիռ ուղարկվեց Շաստա լեռ, որը գտնվում էր մեկ ժամվա հեռավորության վրա:Վայրէջք կատարելու երկու վտանգավոր, սակայն անհաջող փորձերից հետո, հողմային քամու դեմ մաքառելով, օդաչուն սկսեց երրորդ և վերջին փորձը։ Երբ ուղղաթիռը մոտեցավ մեկ այլ անկյունից, «պատահաբար» փոխվեց քամու ուղղությունը, և ուղղաթիռը կարողացավ վայրէջք կատարել լոկ այնքան ժամանակ, որ բավական եղավ խմբի համար արագ տեղավորել Քլարկին օդաչուի խցիկի հետնամասում։

Երբ Քլարկին զննում էին վնասվածքաբանական կենտրոնում, պարզվեց, որ նա ուներ բազմաթիվ կոտրվածքներպարանոցի, մեջքի, կողոսկրերի և դաստակների վրա, վնասված էր թոքը և ուներ բազմաթիվ վերքեր ու քերծվածքներ։ Այդ օրը «պատահաբար» այնտեղ էր գտնվում լավագույն վիրաբույժը, նա այդ հիվանդանոցում լինում էր ընդամենը տարին մի քանի անգամ։ Ավելի ուշ այդ բժիշկը նշել է, որ երբեք չէր տեսել մեկին, ով ունենար ողնաշարի և զարկերակների հետ կապված այդքան խնդիրներ և ապրեր։ Քլարկըակնկալում էր ոչ միայն ապրել, այլև վերադառնալ լիարժեք գործունեության։ Իրեն որպես ագնոստիկ ներկայացնելով, վիրաբույժն ասաց, որ Քլարկի դեպքը հակասում էր նյարդաբանական վնասվածքների վերաբերյալ մինչ այդ իր բոլոր ուսումնասիրություններին և կարող է նկարագրվել միայն որպես հրաշք։

Երբ Քլարկը և Հոլլին ավարտեցին իրենց հուզիչ պատմությունը, ես զգացի, որ դժվարանում եմ խոսել։ Դրա պատճառը ոչ թե պարզապես ակնհայտ հրաշքներն էին, այլ ավելին։ Ես մեծ ոգեշնչում զգացի՝ հոգևոր վկայություն, որ Հոլլին և հինգ գեղեցիկ երեխաներից յուրաքանչյուրը, ովքեր նստած էին հյուրասենյակում իրենց ծնողների կողքին, այնպիսի հավատ ունեին, որ կարող էին ընդունել այն, ինչ էլ որ լիներ արդյունքում այդ օրը, և նրանք միևնույնն է, կունենային հոգևոր մեծ աճ։ Քլարկը, Հոլլին և նրանց երկու ավագ զավակները՝ Թայը և Պորտերը, այսօր մեզ հետ են համաժողովների կենտրոնում։

Ֆեյլերի ընտանիքի փորձառության մասին խորհելիս ես հիմնականում մտածում էի բազմաթիվ այլ մարդկանց իրավիճակների մասին։ Ի՞նչ կասեք հավատով լցված, քահանայության օրհնություն ստացող, անվերջ աղոթող, ուխտեր պահող, հույսով լի անթիվ Վերջին Օրերի Սրբերի մասին, ովքեր երբեք հրաշք չեն տեսել։ Առնվազն այնպես, ինչպես նրանք են հասկանում հրաշքը։ Առնվազն այնպես, ինչպես ուրիշները կարծես տեսնում են հրաշքներ։

Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր տուժել են մեծ տառապանքների արդյունքում՝ ֆիզիկապես, մտավոր, հուզական, տարիներ շարունակ, կամ տասնյակ տարիներ, կամ իրենց ողջ մահկանացու կյանքի ընթացքում։ Ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր մահանում են շատ երիտասարդ։

Ընդամենը երկու ամիս առաջ երկու տաճարային երաշխավորագիր ունեցող ամուսնացած զույգեր, ովքեր ունեին երեք լիաժամկետ միսիա ծառայող երեխաներ և հինգ ուրիշ երեխաներ, մի կարճ թռիչք պիտի ունենային մի փոքր ինքնաթիռով։ Ես վստահ եմ, որ թռիչքից առաջ նրանք աղոթել են ապահովության համար և վթարից առաջ ջերմեռանդորեն աղոթել են, երբ իրենց ինքնաթիռում ի հայտ եկան մեխանիկական լուրջ խնդիրներ։ Ոչ ոք չփրկվեց։ Ի՞նչ կասեք նրանց մասին:

Արդյո՞ք լավ մարդիկ և նրանց սիրելիները պատճառ ունեն տալու հարցը, որը տվեց Մորոնին․ «Մի՞թե հրաշքների օրը դադարել է»։1

Իմ սահմանափակ գիտելիքները չեն կարող բացատրել, թե ինչու է երբեմն տեղի ունենում աստվածային միջամտություն, իսկ երբեմն էլ՝ ոչ։ Բայց հավանաբար մենք լավ չենք հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում հրաշքը։

Հաճախ մենք նկարագրում ենք հրաշքը՝ որպես առանց լիարժեք բժշկական բացատրության տեղի ունեցած բժշկում կամ որպես խուսափում ողբերգական վտանգից, երբ ականջ ենք դնում պարզ ոգեշնչմանը։ Ինչևէ, սահմանելով հրաշքը որպես «օգտակար իրադարձություն, որն ի հայտ է գալիս աստվածային զորությամբ, որն անհասկանալի է մահկանացուներին»,2 ձեռք ենք բերում ավելի լայն հասկացողություն այն երևույթների վերաբերյալ, որոնք հավերժական են իրենց էությամբ։ Այս սահմանումըմեզ թույլ է տալիս նաև հասկանալ հավատի կարևոր դերը հրաշքում։

Մորոնին ուսուցանել է․ «Եվ ոչ էլ երբևէ որևէ մեկը հրաշքներ է գործել, նախքան իր հավատքը»։3 Ամոնը հայտարարել է․ «Աստված ապահովել է մի միջոց, որ մարդ հավատքի միջոցով կարողանա հզոր հրաշքներ գործել»։4: Տերը հայտնել է Ջոզեֆ Սմիթին․ «Քանզի ես Աստված եմ, … և հրաշքներ … ես պիտի ցույց տամ նրանց, ովքեր հավատում են իմ անվանը»:5

Նաբուգոդոնոսոր թագավորը պահանջում էր, որ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը երկրպագեին ոսկյա արձանին, որը նա կանգնեցրել էր որպես աստված, սպառնալով՝ «Բայց եթէ երկրպագութիւն չանէք, իսկոյն պիտի գցուիք կրակով բորբոքուած հնոցի մէջը»: Այնուհետև նա ծաղրելով ասում է. «Եվ ո՞ր աստուածն է որ ձեզ ազատէ իմ ձեռքից»:6

Այս երեք նվիրյալ աշակերտներն ասացին․ «Ահա մեր Աստուածը, որին մենք պաշտում ենք, կարող է մեզ ազատել կրակով բորբոքուած հնոցիցը։ … Եւ եթէ ոչ, թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում»։7

Նրանք ունեին ամեն վստահություն, որ Աստված կարող էր փրկել իրենց, «եւ եթէ ոչ», նրանք կատարյալ հավատ ունեին Նրա ծրագրի հանդեպ։

Նմանապես, Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը մի անգամ հարցրեց մի երիտասարդ տղամարդու, ով խնդրել էր քահանայության օրհնություն․ «Եթե դա մեր Երկնային Հոր կամքն է, որ դու քո երիտասարդության տարիներին հեռանաս այս կյանքից ու գնաս հոգիների աշխարհ՝ շարունակելով քո ծառայությունները, արդյո՞ք դու հավատ ունես ենթարկվելու Նրա կամքին և չբժշկվելու»։8 Արդյո՞ք մենք հավատ ունենք «չբժշկվելու» մեր աշխարհիկ չարչարանքներից, որպեսզի կարողանանք բժշկվել հավերժ։

Ահա քննադատական մի հարց, որի շուրջ արժե խորհել․ «Ինչո՞ւմ պիտի հավատ ունենանք»։ Արդյո՞ք մեր հավատը կենտրոնացած է պարզապես մեր ցանկության վրա՝ ազատվելու ցավից ու չարչարանքից, թե՞ այն ամուր կերպով կենտրոնացած է Աստծո և Նրա Քավության վրա։ Հավատն առ Հայրը և Որդին մեզ թույլ է տալիս հասկանալ և ընդունել Նրանց կամքը, մինչ մենք նախապատրաստվում ենք հավերժության համար։

Այսօր ես վկայում եմ հրաշքների մասին: Աստծո զավակ լինելը հրաշք է։9 Նրա պատկերով և նմանությամբ մարմին ստանալըհրաշք է։10 Փրկիչի պարգևը հրաշք է։11 Հիսուս Քրիստոսի Քավությունը հրաշք է։12 Հավերժական կյանքի ներուժը հրաշք է։13

Թեև լավ է ֆիզիկական պաշտպանության և բժշկության համար աղոթելը մեր մահկանացու գոյության ընթացքում, մեր ուշադրությունը մեծապես պետք է կենտրոնացած լինի հոգևոր հրաշքների վրա, որոնք հասանելի են Աստծո բոլոր զավակների համար։ Անկախ մեր ռասայից, անկախ մեր ազգությունից, անկախ այն բանից, թե ինչ ենք արել ապաշխարելու համար, անկախ այն բանից, թե ինչ է պատահել մեզ հետ, բոլորս ունենք հավասար իրավունք այս հրաշքների համար։ Մենք ապրում ենք հրաշքով, և հետագա հրաշքները սպասում են մեզ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: