2010–2019 թթ․
Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը
Ապրիլ 2016


Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը

Ունենալով Սուրբ Հոգու սրբագործող զորությունը որպես մեր մշտական ուղեկից, մենք կարող ենք միշտ պահպանել մեր մեղքերի թողությունը:

Բենյամին թագավորի կողմից օգտագործված մի խորիմաստ արտահայտություն Փրկիչի ուսմունքների և Նրա Քավության մասին շատ տարիների ընթացքում իմ ուսումնասիրության և խորհրդածության համար կրկնվող մի թեմա է եղել:

Իր հոգեպես հուզիչ հրաժեշտի քարոզում այն ժողովրդին, որին նա ծառայել էր և սիրել, Թագավոր Բենյամինը նկարագրել է Աստծո փառքի և Նրա սիրուց ճաշակելու վերաբերյալ գիտենալու կարևորության, մեղքերին թողություն ստանալու, Աստծո մեծության մասին միշտ հիշելու և ամեն օր աղոթելու և հավատքում անսասան կանգնելու մասին:1 Նա նաև խոստացել է, որ այդ բաներն անելով «դուք միշտ կհրճվեք և լցված կլինեք Աստծո սիրով և միշտ կպահպանեք ձեր մեղքերի թողությունը»:2

Իմ ուղերձը կենտրոնացած է մեր մեղքերի թողությունը պահպանելու սկզբունքի վրա: Ճշմարտությունը, որն արտահայտված է այս բառակապակցության մեջ, կարող է ուժեղացնել մեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ և խորացնել մեր աշակերտությունը: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ոգեշնչի և դաստաիարակի մեզ, մինչ մենք միասին քննարկում ենք կարևոր հոգևոր ճշմարտություններ:

Հոգևոր վերածնունդ

Մահկանացու կյանքում մենք ֆիզիկական ծննդի փորձառություն ենք ունենում և հնարավորություն՝ հոգևոր վերածննդի համար:3 Մենք հորդորվում ենք մարգարեների և առաքյալների կողմից «զարթնել առ Աստված»4 «վերստին ծնվել»,5 և դառնալ «նոր արարածներ Քրիստոսում»,6 ստանալով մեր կյանքում օրհնությունները, որոնք հնարավոր են դարձվում Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: «Սուրբ Մեսիայի արժանիքները, և ողորմությունը, և շնորհը»7 կարող են օգնել մեզ հաղթահարել բնական մարդու եսակենտրոն և եսասիրական միտումները և դառնալ ավելի անեսասեր, բարյացակամ և սուրբ: Մեզ հորդորվում է այնպես ապրել, որպեսզի կարողանանք «կանգնել անբիծ [Տիրոջ] առջև վերջին օրը»:8

Սուրբ Հոգին և քահանայության արարողությունները

Մարգարե Ջոզեֆ Սմիթը համառոտ ամփոփել է քահանայության արարողությունների հիմնական դերը Հիսուս Քրիստոսի ավետարանում.«Վերստին ծնված լինելը, գալիս է Աստծո Հոգու կողմից արարողությունների միջոցով»:9 Այս խորաթափանց հայտարարությունը շեշտադրում է, ինչպես Սուրբ Հոգու, այնպես էլ սրբազան արարողությունների դերը հոգևոր վերածննդի գործընթացում:

Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է: Նա ոգեղեն անձնավորություն է և վկայություն է բերում բոլոր ճշմարտության մասին: Սուրբ գրություններում Սուրբ Հոգին ակնարկվում է որպես Մխիթարիչ,10 ուսուցիչ,11 և հայտնող:12 Բացի այդ, Սուրբ Հոգին սրբագործող է,13 ով մաքրում է և այրում՝ կարծես կրակի միջոցով նստվածքը և չարը մարդկանց հոգիների միջից:

Սուրբ արարողությունները կենտրոնական տեղ են գրավում Փրկիչի ավետարանում և դեպի Նա գալու գործընթացում և հոգևոր վերածննդի ձգտելիս: Արարողությունները սրբազան գործողություններ են, որոնք հոգևոր նպատակ ունեն, հավերժական կարևորություն և կապված են Աստծո օրենքների և կանոնների հետ:14 Բոլոր փրկարար արարողությունները և հաղորդության արարողությունը պետք է լիազորվի մեկի կողմից, ով կրում է քահանայության անհրաժեշտ բանալիները:

Փրկության և վեհացման արարողությունները, որոնք սպասավորվում են Տիրոջ վերականգնված Եկեղեցում, շատ ավելին են, քան ծեսերը կամ խորհրդանշական ներկայացումները:Դրանք ավելի շուտ ներկայացնում են լիազորված ուղիներ, որոնց միջոցով երկնքի զորությունները կարող են հորդել դեպի մեր անձնական կյանք:

«Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները:

Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը:

Եվ առանց նրա արարողությունների և քահանայության իշխանության, աստվածայնության զորությունը չի բացահայտվում մարդկանց մարմնում»:15

Արարողությունները, որոնք ստացվում են և հարգվում հավատարմությամբ, կարևոր են աստվածայնության զորությունը և բոլոր օրհնությունները ձեռք բերելու համար, որոնք հասանելի են դարձվել Փրկիչի Քավության միջոցով:

Ձեռք բերելով և պահպանելով մեղքերի թողությունը արարողությունների միջոցով:

Ավելի լիովին գիտակցելու համար այն գործընթացը, որով մենք կարող ենք ձեռք բերել և միշտ պահպանել մեր մեղքերի թողությունը, մենք պետք է առաջինը հասկանանք անքակտելի կապը, որը գոյություն ունի երեք սրբազան արարողությւոնների միջև, որոնք մուտք են ապահովում դեպի երկնքի զորությունները՝ ընկղմամբ մկրտությունը, ձեռնադրումը՝ Սուրբ Հոգու պարգևի համար և հաղորդությունը:

Մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտությունը Հիսուս Քրիստոսի «ավետարանի սկզբնական արարողությունն է»16 և պետք է նախորդվի Փրկիչի հանդեպ հավատքով և անկեղծ ապաշխարությամբ: Այս արարողությունը «մի նշան է և պատվիրան, որն Աստված է նշանակել [Իր զավակներին]» Իր արքայությունը մտնելու համար:17 Մկրտությունը սպասավորվում է Ահարոնյան Քահանայության իշխանությամբ: Դեպի Փրկիչը գալու և հոգևոր վերածննդի ընթացքում, մկրտությունը ընձեռում է մեր հոգուն մեղքից մի անհրաժեշտ սկզբնական մաքրագործում:

Մկրտության ուխտն ընդգրկում է երեք հիմնական պարտականություններ. (1) հոժար լինել մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, (2) միշտ հիշել Նրան և (3) պահել Նրա պատվիրանները: Խոստացված օրհնությունը այդ ուխտը հարգելու համար այն է, «որ [մենք] կարող ենք միշտ Նրա Հոգին [մեզ] հետ ունենալ:18 Այսպիսով, մկրտությունը հիմնական նախապատրաստությունն է՝ ստանալու լիազորված հնարավորություն Աստվածագլխի երրորդ անդամի մշտական ուղեկցության համար:

«Ջրով մկրտությանը … պետք է հաջորդի Հոգով մկրտությունը, որպեսզի լիակատար լինի»:19 Ինչպես Փրկիչն ուսուցանեց «Եթէ մէկը ջրից եւ Հոգուց չծնուի, նա կարող չէ Աստուծոյ արքայութիւնը մտնել»:20

Երեք դրույթներ Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից շեշտադրում են մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության և Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման արարողությունների միջև կենսական կապը:

Դրույթ 1. «Մկրտությունը սուրբ արարողություն է նախապատրաստելով Սուրբ Հոգու ստացումը, այն ուղի է և բանալի, որի միջոցով Սուրբ Հոգին կսպասավորվի»:21

Դրույթ 2. «Դուք կարող եք նաև մկրտել մի պարկ ավազ, որպես մարդու, եթե ի նկատի չունենանք մեղքերի թողությունը և Սուրբ Հոգու ստացումը: Ջրով մկրտությունը ընդամենը կիսով մկրտություն է, և ոչ մի բանի պետք չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգու մկրտության»:22

Դրույթ 3.«Ջրով մկրտությունը, առանց կրակով և Սուրբ Հոգու մասնակցությամբ մկրտության, ոչ մի օգուտ չունի, դրանք անհրաժեշտորեն և անքակտելիորեն կապված են»:23

Հետևողական կապվածությունը ապաշխարության, մկրտության արարողության և Սուրբ Հոգու պարգևը ստանալու սկզբունքների և մեղքերի թողության փառահեղ օրհնության միջև հաճախակիորեն շեշտվում է սուրբ գրություններում:

Նեփին հայտարարել է. «Քանզի դուռը, որով դուք պիտի մտնեք ապաշխարությունը և ջրով մկրտությունն է. և ապա գալիս է ձեր մեղքերի թողությունը կրակով և Սուրբ Հոգով»:24

Փրկիչն Ինքն է հայտարարել. «Արդ այս է պատվիրանը. Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը»:25

Ձեռնադրումը Սուրբ Հոգու պարգևի համար մի արարողություն է, որը սպասավորվում է Մելքիսեդեկյան Քահանայության իշխանությամբ: Դեպի Փրկիչը գալու և հոգևոր վերածննդի գործընթացում՝ ստանալով Սուրբ Հոգու սրբագործող զորությունը մեր կյանքում, հնարավորություն է ստեղծում մեր հոգին մեղքից շարունակաբար մաքրագործելու համար:Այս ուրախալի օրհնությունը կենսական է, որովհետև «ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո հետ»:26

Որպես Տիրոջ վերականգնված Եկեղեցու անդամներ, մենք օրհնված ենք՝ ինչպես մեր մեղքից սկզբնական մաքրագործմամբ, որը կապված է մկրտության հետ, այնպես էլ մեղքից շարունակական մաքրագործմամբ, որը հնարավոր է դառնում Սուրբ Հոգու ընկերակցության և զորության միջոցով, այսինքն՝ Աստվածագլխի երրորդ անդամի միջոցով:

Մտածեք թե ինչպես է հողագործը կախված ցանելու և բերք հավաքելու անփոփոխ ձևից: Ցանելու և հնձելու միջև հաստատուն կապը հասկանալը՝ աղբյուր է նպատակի և ազդեցությունների բոլոր որոշումների և գործողությունների համար, որը հողագործը նախաձեռնում է տարվա բոլոր սեզոններին: Նույն ձևով էլ անքակտելի կապը մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության և Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման միջև պետք է ազդեցություն ունենա մեր աշակերտության ամեն կողմերի վրա, մեր կյանքի բոլոր սեզոններում:

Հաղորդությունը երրորդ արարողությունն է, որն անհրաժեշտ է՝ մուտք ձեռք բերելու համար դեպի բարեպաշտություն: Որպեսզի մենք ավելի լիովին մեզ անբիծ պահենք աշխարհից, մեզ պատվիրված է գնալ աղոթքի տուն և վեր մատուցել մեր ուխտերը Տիրոջ սուրբ օրը:27 Խնդրում ենք մտածեք, որ Տիրոջ մարմինն ու արյունը՝ հացն ու ջուրը, և օրհնվում են և սրբագործվում: «Ո՜վ Աստված, Հայր Հավերժական, խնդրում ենք քեզ, Քո Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով, օրհնիր և սրբացրու այս հացը [կամ այս ջուրը] բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են այն [կամ ըմպում են այն]»:28 Սրբագործել նշանակում է դարձնել մաքուր և սուրբ: Հաղորդության խորհրդանիշները սրբագործվում են ի հիշատակ Քրիստոսի մաքրության՝ Նրա Քավությունից ամբողջապես մեր կախված լինելու և մեր պարտականության՝ այնպես հարգելու մեր արարողություններն ու ուխտերը, որպեսզի մենք կարողանանք «կանգնել անբիծ [Նրա] առջև վերջին օրը»:29

Հաղորդության արարողությունը սուրբ և կրկնվող հրավեր է անկեղծորեն ապաշխարելու և լինելու հոգեպես նորոգված: Հաղորդությունը ճաշակելու գործողության ընթացքում և այն ինքնին մեղքեր չի թողնում: Բայց, երբ մենք պատրաստվում ենք բարեխղճորեն և մասնակցում այս սուրբ արարողությանը կոտրված սրտով և փշրված հոգով, ապա խոստումն է, որ մենք կարող ենք միշտ Տիրոջ Հոգին մեզ հետ ունենալ: Եվ Սուրբ Հոգու սրբագործող զորության միջոցով որպես մեր մշտական ուղեկից, մենք միշտ կարող ենք պահպանել մեր մեղքերի թողությունը:

Մենք իսկապես օրհնված ենք ամեն շաբաթ հաղորդության արարողության միջոցով մեր կյանքերը գնահատելու հնարավորության համար, մեր ուխտերը վերանորոգելու և ուխտի այս խոստումը ստանալու համար:30

Կրկին մկրտված

Երբեմն Վերջին Օրերի Սրբերը ցանկություն են արտահայտում կրկին մկրտվելու և դրա միջոցով դառնալու այնպես մաքուր և արժանի, ինչպես այն օրը, երբ նրանք ստացան ավետարանի իրենց առաջին փրկարար արարողությունը: Թույլ տվեք, որ հարգալիր ձևով նշեմ ձեզ, որ մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին չեն նախատեսել մեզ համար, որ մենք հոգևոր վերածննդի, թարմացման և վերականգնման այսպիսի զգացում ունենանք ուղղակի մեկ անգամ մեր կյանքում: Ավետարանի արարողությունների միջոցով մեր մեղքերի թողությունը ձեռք բերելու և միշտ պահպանելու օրհնություններն օգնում են մեզ հասկանալ, որ մկրտությունը մեկնարկային կետ է մեր մահկանացու հոգևոր ճանապարհորդության ընթացքում, այն նպատակակետ չէ, որին մենք պետք է տենչանք կրկին և կրկին վերադառնալու համար:

Ընկղմամբ մկրտության, Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման և հաղորդության արարողությունները առանձին և վերացական իրադարձություններ չեն, ավելի շուտ դրանք էլեմենտներ են փրկագնող առաջընթացի մի ներփոխկապակցված և հավելյալ ձևում: Յուրաքանչյուր հաջորդ արարողությունը բարձրացնում է և ընդարձակում մեր հոգևոր նպատակը, ցանկությունը և կատարումը: Հոր ծրագիրը, Փրկիչի Քավությունը և ավետարանի արարողությունները ապահովում են շնորհ, որի կարիքը մենք ունենք՝ առաջ մղվելու և առաջ ընթանալու տող առ տող և ցուցում առ ցուցում դեպի մեր հավերժական ճակատագիրը:

Խոստում և վկայություն

Մենք անկատար մարդկային էակներ ենք՝ փորձելով ապրել մականացու կյանքում համաձայն Երկնային Հոր հավերժական առաջընթացի կատարյալ ծրագրով: Նրա ծրագրի պահանջները փոռահեղ են, ողորմած և խիստ: Մենք երբեմն կարող է լցվենք վճռականությամբ և մեկ այլ դեպքում լիովին անհամապատասխան զգանք: Մենք գուցե զարմանանք, թե երբևէ հոգեպես կարո՞ղ ենք կատարել՝ վերջին օրը Նրա առջև անբիծ կանգնելու պատվիրանը:

Տիրոջ օգնությամբ և Նրա Հոգու զորության միջոցով «նա ամեն բան կսովորեցէ [մեզ]»,31 մենք իսկապես կարող ենք օրհնվել՝ հասկանալով մեր հոգևոր հնարավորությունները: Արարողությունները հոգևոր նպատակ և ուժ են հրավիրում մեր կյանք, երբ մենք ձգտում ենք կրկին ծնվել և դառնալ Քրիստոսի տղամարդիկ և կանայք:32 Մեր թուլությունները կարող են ուժեղացվել և մեր սահմանափակվածությունը կարող է հաղթահարվել:

Չնայած ոչ ոք մեզանից չի կարող հասնել կատարելության այս կյանքում, մենք կարող ենք դառնալ ավելի ու ավելի արժանավոր և անբիծ, երբ «մաքրված լինենք Գառան արյան միջոցով»:33 Ես խոստանում եմ և վկայում, որ մենք կօրհնվենք Փրկիչի հանդեպ ավելի շատ հավատքով և ավելի մեծ հոգևոր համոզմունքով, երբ ձգտում ենք միշտ պահել մեր մեղքերի թողությունը և ի վերջո, որպեսզի անբիծ կանգնենք Տիրոջ առջև վերջին օրը: Այսպես եմ ես վկայում Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: