2010–2019 թթ․
Կիսվելով ձեր լույսով
Հոկտեմբեր 2014


Կիսվելով ձեր լույսով

Մենք պետք է անսասան կանգնենք մեր հավատքում և բարձրացնենք մեր ձայները հռչակելու ճշմարիտ վարդապետություն:

Այս երեկո ես կկամենայի քննարկել երկու կարևոր պարտականություններ, որոնք մենք կրում ենք, առաջինը, հետևողականորեն ավելացնենք ավետարանական լույս և ճշմարտություն մեր կյանքում, և երկրորդը այդ լույսով կիսվենք ուրիշների հետ:

Արդյոք գիտե՞ք, թե որքան կարևոր եք դուք: Ձեզանից յուրաքանչյուրը, հենց հիմա, թանկարժեք է և կարևոր Երկնային Հոր փրկության ծրագրում: Մենք աշխատանք ունենք անելու: Մենք գիտենք վերականգված ավետարանի ճշմարտությունը: Արդյո՞ք պատրաստ ենք պաշտպանել այդ ճշմարտությունը: Մենք պետք է ապրենք դրանով, մենք պետք է կիսվենք դրանով: Մենք պետք է ամուր կանգնենք մեր հավատքում և բարձրացնենք մեր ձայները՝ հռչակելու ճշմարիտ վարդապետություն:

2014 թվականի սեպտեմբերի Լիահոնա ամսագրում Երեց Մ. Ռասսել Բալլարդը գրել է. «Մենք ավելի շատ կանանց հստակ, ազդեցիկ ձայների և հավատքի կարիքն ունենք: Մենք նրանց կարիքն ունենք, որ սովորեն վարդապետություն և հասկանան այն, ինչին մենք ենք հավատում, որպեսզի նրանք կարողանան իրենց վկայությունները բերել՝ բոլոր բաների ճշմարտության մասին»:1

Քույրեր, դուք զորացնում եք իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս: Ես հետևել եմ ձեր օրինակներին, լսել ձեր վկայությունները և զգացել ձեր հավատքը Բրազիլիայից մինչև Բոթսվանա: Դուք կրում եք ազդեցության շրջանակ ձեզ հետ, ուր էլ որ գնաք: Դա զգացվում է ձեզ շրջապատող մարդկանցից, ձեր ընտանիքից, ձեր բջջային հեռախոսի համարներից և սոցիալական կայքերում ձեր ընկերներից, նրանցից, ովքեր նստած են ձեր կողքին այս երեկո: Ես համաձայն եմ Հարիեթ Ուխդորֆի հետ, ով գրել է. «Դուք … կենսախինդ և խանդավառ փարոսների պես եք անընդհատ խավարող աշխարհում, երբ ցույց եք տալիս, այն ուղով, որ դուք ապրում եք ձեր կյանքը, որ ավետարանը ուրախալի ուղերձ է»:2

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը նշել է. «Եթե դուք ուզում եք լույս տալ ուրիշներին, դուք պետք է ինքներդ շողաք:3 Ինչպե՞ս կարող ենք պահել մեր ներսում ճշմարտության այդ շողացող լույսը: Երբեմն ես խամրած լամպի պես եմ զգում: Ինչպե՞ս ենք ավելի պայծառանում:

Սուրբ գրքերն ուսուցանում են. «Այն, ինչ Աստծուց է, լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս»:4 Մենք պետք է շարունակենք Աստծո հետ, ինչպես սուրբ գրությունն է ասում: Մենք պետքէ գնանք դեպի լույսի աղբյուրը՝ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և սուրբ գրությունները: Մենք կարող ենք նաև գնալ տաճար, իմանալով, որ բոլոր բաները նրա պատերի ներսում մատնանշում են Քրիստոսին և Նրա քավող մեծ զոհաբերությունը:

Մտածեք այն ազդեցության մասին, որ տաճարներն ունեն իրենց շրջապատի վրա: Դրանք գեղեցկացնում են քաղաքների ներսը, դրանք շողում են աչքի ընկնող բարձունքներից: Ինչո՞ւ են դրանք գեղեցկացնում և շողում: Որովհետև, ինչպես սուրբ գրություններն են ասում՝ «Ճշմարտությունը շողում է»5 և տաճարները ճշմարտություն են պարունակում և հավերժական նպատակ, այդպես և դուք:

1877 թվականին Ջորջ Ք. Քենոնն ասել է. «Յուրաքանչյուր տաճար … նվազեցնում է սատանայի ուժը երկրի վրա»:6 Ես հավատում եմ, որ որտեղ տաճար է կառուցվում երկրի վրա, այն ետ է հրում խավարը: Տաճարների նպատակն է ծառայել մարդկությանը և տալ բոլոր Երկնային Հոր զավակներին կարողություն վերադառնալու և ապրելու Նրա հետ: Միթե՞ մեր նպատակը նման չէ այս նվիրագործված շենքերին, Տիրոջ այս տներին: Ծառայել ուրիշներին և օգնել նրանց ետ մղել խավարը և վերադառնալ դեպի Երկնային Հոր լույսը:

Տաճարային սրբազան աշխատանքը կմեծացնի մեր հավատքն առ Քրիստոս և այդ ժամանակ մենք ավելի լավ կարող ենք ազդել ուրիշների հավատքի վրա: Տաճարի սնուցող ոգու միջոցով մենք կարող ենք սովորել Փրկչի Քավության իրականությունը, զորությունը և հույսը մեր անձնական կյանքում:

Մի քանի տարի առաջ մեր ընտանիքը մի մեծ մարտահրավերի հանդիպեց: Ես գնացի տաճար և այնտեղ անկեղծորեն աղոթեցի օգնության համար: Ինձ տրվեց ճշմարտության մի պահ: Ես իմ թուլությունների մի հստակ տպավորություն ստացա և ես ցնցված էի: Հոգեպես ուսուցանող այդ պահին ես տեսա մի հպարտ կնոջ, որն իր ձևով էր անում գործերը, ոչ թե անպայմանորեն Տիրոջ ուղով և անձնապես իրեն վերագրելով ամեն այսպես կոչված ձեռքբերումները: Ես գիտեի, որ նայում էի ինքս ինձ վրա: Ես սրտումս աղաղակեցի դեպի Երկնային Հայրը և ասացի. «Ես չեմ ուզում լինել այդ կինը, բայց ինչպես փոխվեմ»:

Հայտնության մաքուր ոգով տաճարում ես ուսուցանվեցի ինձ համար Քավչի բացարձակ կարիքը: Ես անմիջապես դիմեցի Փրկիչ Հիսուս Քրիստոսին իմ մտքում և զգացի, որ տառապանքս վերացավ և մեծ հույս առաջացավ սրտումս: Նա իմ միակ հույսն էր և ես ձգտում էի կառչել միայն Նրանից: Ինձ համար պարզ էր, որ եսամոլ բնական կինը «Աստծո մի թշնամի է»7 և մարդկանց, ովքեր նրա ազդեցության ոլորտում են: Տաճարում այդ օրը ես իմացա, որ միայն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով կարող էր իմ հպարտ էությունը փոխվել և որ ես հնարավորություն կունենայի բարիք գործելու: Ես ուժեղ զգացի Նրա սերը և գիտեի, որ Նա կուսուցաներ ինձ Հոգու միջոցով և կփոխեր ինձ, եթե ես տայի իմ սիրտը Նրան և ոչինչ ետ չպահեի:

Ես դեռ մաքառում եմ իմ թուլությունների հետ, բայց ես վստահում եմ Քավության աստվածային օգնությանը: Այս մաքուր ուսուցումը եկավ, որովհետև ես մտա սուրբ տաճար, փնտրելով սփոփանք և պատասխաններ: Ես տաճար մտա բեռնված և ես հեռացա այնտեղից՝ իմանալով, որ ունեի ամենազոր և ամենասիրառատ Փրկիչ: Ես ավելի թեթևացած էի զգում և ուրախ, որովհետև ստացել էի Նրա լույսը և ընդունել Նրա ծրագիրն ինձ համար:

Տեղադրված լինելով ողջ աշխարհում, տաճարները դրսից ունեն իրենց իսկ առանձնահատուկ տեսքը և ձևը, բայց ներսից դրանք բոլորը պարունակում են նույն հավերժական լույսը, նպատակը և ճշմարտությունը: Ա Կորնթացիս Գ.16 հատվածում կարդում ենք. «Չգիտե՞ք, որ դուք Աստուծոյ տաճար էք և Աստուծոյ Հոգին բնակվում է ձեզանում»: Մենք ևս որպես Աստծո դուստրեր դրվել ենք ողջ աշխարհով մեկ, տաճարների նման և մենք յուրաքանչյուրս տաճարների նման ունենք մեր սեփական առանձնահատուկ տեսքը և արտաքին ձևը: Մենք ևս տաճարների նման հոգևոր լույս ունենք մեր ներսում: Այս հոգևոր լույսը Փրկչի լույսի արտացոլումն է: Ոմանց կգրավի այս պայծառությունը:

Մենք ունենք մեր սեփական դերը երկրի վրա՝ սկսած դուստրից, մորից, ղեկավարից և ուսուցչից մինչև քույր, աշխատավարձ վաստակող, կին և այլն: Յուրաքանչյուրը ազդեցիկ է: Յուրաքանչյուր դեր կունենա բարոյական ուժ, երբ մենք արտացոլենք ավետարանական ճշմարտություններ և տաճարային ուխտեր մեր կյանքում:

Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնն ասել է. «Բոլոր իրավիճակներում մայրը կարող է մի ազդեցություն գործադրել, որին հավասարը չունի որևէ այլ մարդ, որևէ այլ փոխհարաբերության մեջ»:8

Երբ մեր երեխաները փոքր էին, ես ինձ զգում էի որպես նավի կապիտանի օգնական իմ ամուսնու՝ Դեյվիդի հետ և ես պատկերացնում էի մեր 11 երեխաներին որպես փոքրիկ նավակների նավատորմ, որոնք լողում էին մեր շուրջը նավահանգստում, պատրաստվելով դուրս գալու ծով աշխարհը: Դեյվիդը և ես անհրաժեշտություն էինք զգում խորհրդակցել Տիրոջ հետ ուղեցույցի վերաբերյալ ամեն օր՝ մեր փոքրիկ նավատորմի հետ լավագույն ուղղությամբ նավարկելու համար:

Իմ օրերը լցված էին մոռացվող բաներով, ինչպես օրինակ լվացքը ծալելը, երեխաներին գրքեր կարդալը և ճաշի համար ջեռոցում միասին քեսեռոլ դնելը: Երբեմն մեր տների նավահանգստում մենք չենք կարողանում տեսնել, որ այս փոքրիկ, կրկնվող գործերով, ներառյալ ընտանեկան աղոթքը, սուրբ գրքերի ուսումնասիրությունը և ընտանեկան երեկոները, այն փոքր բաներն են, որոնցով իրականանում են մեծ բաները: Բայց ես վկայում եմ, որ հենց այս գործերն են, որ ունեն հավերժական նշանակություն: Մեծ ուրախություն է գալիս, երբ այդ փոքրիկ նավակները՝ մեր երեխաները, աճում են՝ դառնալով նավագնացության հզոր նավեր՝ լցված ավետարանի լույսով և պատրաստ «մտնելու Աստծո ծառայության մեջ»:9 Հավատքի և ծառայության մեր փոքր գործերից է, որ մեզանից շատերը կարողանում են շարունակել Աստծո հետ և ի վերջո բերում հավերժական լույս և փառք մեր ընտանիքին, մեր ընկերներին և մեր մերձավորներին: Դուք իսկապես ազդեցության շրջանակ ունեք ձեզ հետ:

Մտածեք այն ազդեցության մասին, որ կարող է ունենալ Երեխաների Միության տարիքի աղջիկը իր ընտանիքի վրա: Մեր դստեր հավատքն օրհնեց մեր ընտանիքը, երբ մենք կորցրեցինք մեր փոքրիկ տղային զբոսայգում: Ընտանիքը խելահեղորեն նետվեց նրան որոնելու: Ի վերջո մեր 10 տարեկան աղջիկը քաշեց թևիցս և ասաց. «Մամ, չաղոթե՞նք»: Նա ճիշտ էր: Ընտանիքը հավաքվեց դիտորդների ամբոխի մեջտեղում և աղոթեց՝ գտնելու մեր երեխային: Մենք գտանք նրան: Բոլոր Երեխաների Միության աղջիկներին ես ասում եմ. «Խնդրում եմ, շարունակեք հիշեցնել ձեր ծնողներին աղոթել»:

Այս ամառ ես պատիվ ունեցա մասնակցել 900 հոգուց բաղկացած երիտասարդ կանանց ճամբարին Ալյասկայում: Նրանք խորը ազդեցություն թողեցին ինձ վրա: Նրանք ճամբար էին եկել հոգեպես պատրաստված, Մորմոնի գիրքը կարդացած և «Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը» անգիր սերտած: Ճամբարի երրորդ գիշերը բոլոր 900 երիտասարդ կանայք կանգնեցին միասին և արտասանեցին ողջ այդ փաստաթուղթը բառ առ բառ:

Հոգին լցրել էր լայնարձակ դահլիճը և ես տենչում էի մասնակցել: Բայց ես չկարողացա: Ես չէի վճարել անգիր սերտելու գինը:

Ես այժմ սկսել եմ անգիր սովորել «Կենդանի Քրիստոսը» փաստաթղթի բառերը, ինչպես այդ քույրերն էին արել, և նրանց ազդեցության շնորհիվ ես ավելի լիովին եմ զգում հաղորդության ուխտը՝ միշտ հիշելու Փրկչին, երբ ես կրկին ու կրկին կրկնում եմ Քրիստոսի մասին Առաքյալների վկայությունը: Հաղորդությունն ավելի խորն իմաստ է ձեռք բերում ինձ համար:

Իմ հույսն է Սուրբ ծննդյան նվեր մատուցել Փրկչին այս տարի «Կենդանի Քրիստոսը» անգիր սերտելով և իմ սրտում այն փայփայելով մինչև դեկտեմբերի 25-ը: Հուսով եմ, որ կարող եմ լինել բարու համար ազդեցություն, ինչպես Ալյասկայի քույրերը եղան ինձ համար:

Կարո՞ղ եք ինքներդ ձեզ գտնել. «Կենդանի Քրիստոսը» այս փաստաթղթի հետևյալ խոսքերում. «Նա կոչ արեց բոլորին հետևել Իր օրինակին: Նա քայլեց Պաղեստինի ճանապարհներով, բուժելով հիվանդներին, տեսողություն շնորհելով կույրերին, կենդանացնելով մահացածներին»:10

Մենք, Եկեղեցու քույրերս չենք քայլում Պաղեստինի ճանապարհներով՝բուժելով հիվանդներին, բայց մենք կարող ենք աղոթել և Քավության ապաքինող սերը գործադրել որևէ թուլացած և լարված փոխհարաբերության ժամանակ:

Չնայած մենք չենք կարող կույրին տեսողություն շնորհել Փրկչի ձևով, մենք կարող ենք վկայել հոգեպես կույրերին փրկության ծրագրի մասին: Մենք կարող ենք բացել նրանց հասկացողության աչքերը՝ հավերժական ուխտերում քահանյության զորության անհրաժեշտության վերաբերյալ:

Մենք չենք կենդանացնի մահացածներին ինչպես Փրկիչն արեց, բայց մենք կարող ենք օրհնել մահացածներին՝ գտնելով նրանց անունները տաճարային աշխատանքի համար: Ապա մենք իսկապես կբարձրացնենք նրանց իրենց հոգևոր բանտից և կառաջարկենք նրանց հավերժական կյանքի ուղին:

Ես վկայում եմ, որ մենք ունենք կենդանի Փրկիչ՝ Հիսուս Քրիստոսին և Նրա զորությամբ և լույսով մենք կկարողանանք ետ հրել աշխարհի խավարը, բարձրաձայնել մեր իմացած ճշմարտությունը և ազդել ուրիշների վրա՝ գալու դեպի Նա: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Մ. Ռասսել Բալլարդ, «Տղամարդիկ և կանայք և Քահանայության զորությունը» Լիահոնա, սեպ. 2014, 36:

  2. Հարիեթ Ռ. Ուխդորֆ, Լույսը, որով կիսվում ենք (Deseret Book Company, 2014), 41, օգտագործվել է թույլտվությամբ:

  3. Թոմաս Ս. Մոնսոն, «Ես կույր էի, բայց այժմ տեսնում եմ» Լիահոնա, հուլիս 1999, 69:

  4. Վարդապետություն և Ուխտեր 50.24:

  5. Վարդապետություն և Ուխտեր 88.7:

  6. George Q. Cannon, in Preparing to Enter the Holy Temple (booklet, 2002), 36.

  7. Մոսիա 3.19:

  8. Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Կանանց բարոյական ուժը» Լիահոնա, նոյ. 2013, 30:

  9. Վարդապետություն և Ուխտեր 4.2:

  10. «Կենդանի Քրիստոսը՝ Առաքյալների վկայությունը» Լիահոնա, ապր. 2000, 2: