2010–2019 թթ․
Ձեր սուրբ տեղերը
Ապրիլ 2013


Ձեր սուրբ տեղերը

Լինեն դրանք աշխարհագրական տեղեր, թե պահեր ժամանակի մեջ, [ձեր սուրբ տեղերը] հավասարապես սրբազան են և ունեն անասելի զորացնող ուժ:

Էնն Մ. Դիբ

Մեր 2013 թվականի Միացյալի թեման վերցված է Վարդապետություն և Ուխտեր 87-րդ բաժնից: Այս հրահանգը գտնվում է Վարդապետություն և Ուխտերի երեք տարբեր բաժիններում. ակնհայտորեն այս հորդորը կարևոր է: Այն բացատրում է, թե ինչպես մենք կարող ենք ստանալ պաշտպանություն, ուժ և խաղաղություն անկայուն ժամանակներում. Ոգեշնչված հրահանգն է՝ «Կանգնեք սուրբ տեղերում, և մի շարժվեք»:1

Երբ ես խորհում էի այս թեմայի շուրջ, չէի կարող չհարցնել ինքս ինձ. «Որո՞նք են «սուրբ տեղերը», որոնց մասին ակնարկում է Երկնային Հայրը»: Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնը խորհուրդ է տվել. «Սուրբ տեղերը ներառում են մեր տաճարները, մեր տները և Սիոնի ցցերը, որոնք … «պաշտպանություն և ապաստան» են: 2 Բացի սրանցից, ես հավատում եմ, որ կարող ենք գտնել ավելի շատ տեղեր: Մենք գուցե սկզբում մտածենք տեղ բառի մասին՝ որպես ֆիզիկական միջավայր կամ աշխարհագրական տեղանք: Սակայն, համաձայն բառարանի, տեղը կարող է լինել «որոշակի հանգամանք, դիրք կամ մտքի վիճակ»:3 Սա նշանակում է սուրբ տեղերը կարող են ներառել պահեր ժամանակի մեջ, երբ Սուրբ Հոգին վկայում է մեզ, պահեր, երբ մենք զգում ենք Երկնային Հոր սերը կամ պահեր, երբ մենք պատասխան ենք ստանում մեր աղոթքներին: Նույնիսկ ավելին՝ ես հավատում եմ, որ ամեն ժամանակ, երբ դուք քաջություն ունենաք պաշտպանելու այն, ինչը ճիշտ է, հատկապես այն դեպքերում, երբ ոչ ոք չի կամենում դա անել, դուք ստեղծում եք սուրբ տեղ:

Ջոզեֆ Սմիթի կարճ, սակայն հրաշալի կյանքի ընթացքում նա իսկապես «[կանգնեց] սուրբ տեղերում» և չշարժվեց տեղից: Երբ պատանի էր, նա անհանգստացած էր իր համայնքում կրոնական խառնաշփոթից և կամենում էր իմանալ, թե որն էր բոլոր եկեղեցիներից ճշմարիտը: Նրա տանը մոտ գտնվող անտառապատ տարածքը դարձավ սուրբ տեղ, երբ նա ծնկի իջավ ծառերի մեջ և ասաց իր առաջին բարձրաձայն աղոթքը: Նրա աղոթքը պատասխանվեց, և այսօր Վերջին Օրերի Սրբերն անվանում են այս անտառները որպես Սրբազան պուրակ:

Ողջ աշխարհում երիտասարդ կանայք նույնպես կանգնում են սուրբ տեղերում բնության գրկում՝ Երիտասարդ Կանանց ճամբարում: Մի ղեկավար կիսվեց ճամբարում մի երիտասարդ կնոջ հետ ունեցած փորձառությամբ: Այս աղջիկը ակտիվ չէր, և նա մի քիչ թերահավատորեն էր վերաբերվում անտառներում հոգևոր փորձառություն ունենալուն: Առաջին օրվա ավարտին նա ասաց ղեկավարին. «Ես հիանալի ժամանակ եմ անցկացնում, բայց կարո՞ղ ենք մի կողմ թողնել բոլոր խասակցությունները Հոգու մասին: Ես այստեղ եմ՝ ճամբարում, վայելելու բնությունը, լինելու ընկերների հետ և մի քիչ զվարճանալու»: Այնուամենայնիվ, տեղի ունեցավ եզրափակիչ վկայության ժողով, այս նույն աղջիկը արցունքն աչքերին ընդունեց. «Ես չեմ ցանկանում տուն գնալ: Ինչպե՞ս կարող եմ ունենալ այն, ինչ հենց հիմա եմ զգում՝ այս Հոգին ինձ հետ ողջ ժամանակ: Նա հայտնաբերել էր սուրբ վայր:

Ջոզեֆ Սմիթի կյանքում ևս մեկ սուրբ տեղ էր իր իսկ ննջարանը: Սրան գուցե դժվար լինի հավատալ, որովհետև ձեզանից շատերի նման, նա իր եղբայրների և քույրերի հետ ընդհանուր ննջարանում էր քնում: Այն դարձավ սուրբ տեղ, երբ նա աղոթեց մեծ հավատքով, խոնարհությամբ և դա անելու անհրաժեշտությամբ: Նա բացատրել է. «Երեկոյան անկողին մտնելուց հետո, որ քնեմ, ես աղոթքով ու աղաչանքով դիմեցի Ամենազոր Աստծուն՝ բոլոր մեղքերիս ու անմտություններիս թողության համար»:4 Երեք տարիները, որ անցան Սրբազան պուրակում Ջոզեֆի առաջին տեսիլքից հետո, հեշտ չէին: Տասնյոթ տարեկան Ջոզեֆը տարել էր անվերջ ծաղր ու ծանակ, սպառնալիքներ: Բայց այդ գիշեր Ջոզեֆի ննջարանում հայտնվեց Մորոնի հրեշտակը՝ ի պատասխան նրա աղերսանքներին: Ջոզեֆը ստացավ գիտելիք և մխիթարություն: Այդ գիշեր նրա ննջարանը դարձավ սուրբ տեղ:

Մինչ նայում էի Մորմոնական Ուղերձ Երիտասարդների համար տեսաֆիլմը, ականատես եղա մեկ այլ ննջարանի, որը դարձել էր սուրբ տեղ: Տեսաֆիլմը ցույց է տալիս Ինգրիդ Դելգադոյին՝ մի երիտասարդ կնոջ Էլ Սալվադորից, որը կիսվում է տաճարի մասին իր զգացումներով: Նա ասում է. «Հրաշալի է իմանալ, որ մենք ունենք մի տեղ, որտեղ կարող ենք հեռանալ աշխարհիկ բաներից և ստանալ սրբազան արարողություններ և օգնել նրանց, ովքեր չէին կարող իրենք ստանալ դրանք այս կյանքում»: Երբ նա խոսում է, տեսաֆիլմը ցույց է տալիս Ինգրիդին իր սուրբ գրությունները կարդալիս, շրջապատված մորմոնական ազդերով, մեջբերումներով, Անձնական Զարգացման գրքույկով, իր ընտանիքի և տաճարի նկարներով և այո, իր սիրելի կենդանիների խաղալիքներով: 5 Հավանաբար, առանց նույնիսկ գիտակցելու, նա ստեղծել է իր սուրբ տեղը՝ աշխարհիկ բաներից հեռու: Ինձ հետաքրքիր է, թե քանի անգամ է Ինգրիդը կարդացել իր սուրբ գրությունները, զգացել Հոգին, աղոթել և ստացել պատասխաններ իր աղոթքներին իր սուրբ տեղում:

Սակայն ևս մեկ անսպասելի սուրբ տեղ կա Ջոզեֆ Սմիթի կյանքում՝ դա Լիբերթի բանտն է: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է. «Ջոզեֆի կյանքում չի եղել ավելի ծանրաբեռնված ժամանակ, քան այս դաժան, անօրինական և չարդարացված բանտարկությունը»: Երեց Հոլլանդը շարունակեց բացատրել, որ Լիբերթի բանտը սկսեց կոչվել «բանտ տաճար», այն սրբազան փորձառությունների պատճառով, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն էր ունեցել այնտեղ: 6

Երիտասարդ Կանայք, ձեզանից կարող են լինել ոմանք, ովքեր տանում են իրենց իսկ Լիբերթի բանտը՝ մի տեղ, որտեղ դուք դիմակայում եք նվաստացման, մի տեղ, որտեղ դուք չեք զգում սիրալիր բարություն, մի տեղ որտեղ ձեզ ծաղրում են, սպառնում, կամ նույնիսկ ֆիզիկապես վնասում: Ձեզ՝ երիտասարդ կանայք, ես առաջարկում եմ Երեց Հոլլանդի խոսքերը. «Դուք կարող եք ունենալ սրբազան, հայտնություններով, խորապես ուսուցողական փորձառություններ Տիրոջ հետ ձեր կյանքի ամենաթշվառ փորձառություների մեջ …, ամենավատ հանգամանքներում, մինչ դիմակայում եք ամենացավոտ անարդարությունների, երբ առճակատում եք դժվարությունների և հակադրության, որոնք ավելի քան անհնարին են թվում հաղթահարել, քան երբևէ ձեր կյանքում»:7 Այլ խոսքով ասած, ճիշտ Մարգարե Ջոզեֆ Սմիթի նման դուք կարող եք ստեղծել և կանգնել սուրբ տեղերում, նույնիսկ ամենադժվարին ժամանակներում, որ երբևէ զգացել եք:

Մի երիտասարդ չափահաս՝ Կիրստենը ինձ հետ կիսվեց իր ցավոտ փորձառությամբ: Ավագ դպրոցը նրա Լիբերթի բանտն է եղել: Բարեբախտաբար, նվագախմբի սենյակը նրան հանգստություն էր տալիս: Նա ասել է. «Երբ ես մտնում էի այդ սենյակ, թվում էր, թե մտնում էի մի ապահով վայր: Չկային նվաստացնող կամ նսեմացնող դիտողություններ, ոչ մի անպարկեշտություն: Ընդհակառակը՝ մենք լսում էինք քաջալերման և սիրո խոսքեր: Մենք բարություն էինք գործադրում: Այն երջանիկ վայր էր: Նվագախմբի սենյակը լցված էր Հոգով, երբ մենք պարապում էինք և նվագում երաժշտություն: Սենյակն այդպիսին էր մեծամասամբ նվագախմբի ղեկավարի շնորհիվ: Նա լավ Քրիստոնյա մարդ էր: Երբ ետ եմ նայում, զգում եմ, որ ավագ դպրոցը ինձ համար հոգևոր զարգացման վայր էր: Դժվար էր, բայց ես սովորեցի կենսուրախություն: Ես ընդմիշտ երախտապարտ կլինեմ իմ ապաստանի համար, իմ սուրբ տեղի՝ նվագախմբի սենյակի համար: 8

Այս երեկո դուք խորհել եք ձեր սուրբ տեղերի մասին: Ես խնդրել եմ հարյուրավոր երիտասարդ կանանց կիսվել ինձ հետ իրենց «սուրբ տեղերի» մասին: Լինեն դրանք աշխարհագրական տեղեր, թե պահեր ժամանակի մեջ, դրանք հավասարապես սրբազան են և ունեն անասելի զորացնող ուժ: Ահա՝ նրանց ինը զգայուն արձագանքները.

  • Մեկ՝ «Ես հիվանդանոցում էի, գրկումս պահած իմ նորածին եղբորս»:

  • Երկու՝ «Ամեն անգամ, երբ կարդում եմ իմ հայրապետական օրհնությունը, զգում եմ, որ ես ճանաչված եմ և սիրված իմ Երկնային Հոր կողմից»:

  • Երեք՝ «Այն օրը, երբ ես դարձա 12 տարեկան, ծխի երիտասարդ կանայք եկան և «սիրո հարձակում»9 գործեցին: Ես այնքան սիրված, ողջունված, ընդունված և երջանիկ զգացի»:

  • Չորս՝ «Մի օր, երբ կարդում էի սուրբ գրությունները, մի արտահայտություն գրավեց ուշադրությունս: Ես գտա իմ աղոթքների պատասխանը»:

  • Հինգ՝ «Ես գնացի մի երեկույթի, որտեղ մարդիկ խմում էին և անոընդունելի այլ վարքի տրվում: Հոգին ասաց ինձ շրջվել և տուն գնալ: Ես արեցի այդպես, և այո, եղան հասարակական հետևանքներ»: Այնուամենայնիվ, այդ պահը ինձ վստահություն տվեց, որի կարիքն ունեի, որպեսզի իմանայի, որ կարող եմ ապրել ավետարանով»:

  • Վեց՝ «Հաղորդության ժամանակ, մինչ ես մտածում էի Քավության մասին, հասկացա, որ պետք է ներեի ինչ որ մեկին, ում վրա բարկացած էի: Ներելու իմ ընտրությունը դրական գործ էր, որը կբերեր Քավությունը իմ ամենօրյա կյանք»:

  • Յոթ՝ «Մայրիկիս հետ Նոր Սկիզբ ծրագրին հաճախելուց հետո նա համբուրեց այտս և ասաց ինձ, որ սիրում է ինձ: Դա առաջին անգամ էր, որքան հիշում եմ, որ նա արեց այդ»:

  • Ութ՝ «Իմ եպիսկոպոսի հավաստիացմամբ, ես իմացա, որ սուրբ գրություններում տրված խոստումը ճիշտ էր. «Եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս լինին, ձիւնի պէս պիտի սպիտականան»:10 Ես հույսով լցվեցի և իմացա, որ կարող էի սկսել ապաշխարության իմ երկարատև գործընթացը:

  • Վերջինը՝ «Մի երեկո ես հավաքեցի քաջությունս՝ կիսվելով իմ զգացումներով ավետարանի և Մորմոնի Գրքի մասին իմ լավագույն ընկերուհու հետ: Հետագայում արտոնություն ունեցա մասնակցել նրա մկրտությանը: Այժմ մենք միասին ենք հաճախում Եկեղեցի»:

Թույլ կտայի՞ք կիսվել ձեզ հետ իմ սուրբ տեղերից մեկի մասին: Ես զգում էի գերճնշված, երկյուղով լցված և լիովին մենակ: Լուռ ես աղոթեցի. «Երկնային Հայր, ես չգիտեմ, թե ինչպես անեմ այս: Խնդրում եմ, խնդրում եմ, օգնիր ինձ»: Շուտով մի անձնավորություն անսպասելիորեն առաջ եկավ, ձեռքը դրեց ուսիս և ասաց անկեղծ, քաջալերող խոսքեր: Այդ պահին ես խաղաղություն զգացի: Ես զգացի ընդունված: Ամեն ինչ փոխվեց: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի խոսքերը միտքս եկան. «Աստված մեզ նկատում է և Նա հսկում է մեզ: Բայց սովորաբար ուրիշ մարդու միջոցով է Նա բավարարում մեր կարիքները»:11 Ինձ համար այդ պահին, այդ տեղը սուրբ դարձավ:

Սիրելի երիտասարդ կանայք, կան անհամար այլ սուրբ տեղեր, որոնց վերաբերյալ ես կկամենայի, որ կարողանանք կիսվել միմյանց հետ: Երբ տուն վերադառնաք այս երեկո, ես կխրախուսեի ձեզ գրի առնել ձեր օրագրում այն տեղերը, որոնք դուք ճանաչում եք և հիշում: Այս տեղերը տալիս են ձեզ պաշտպանություն, ուժ և խաղաղություն անկայուն ժամանակներում: Ինձ համար պարզ է, որ ձեզանից հազարավորները կանգնած են սուրբ տեղերում: Ձեր վկայությունները դառնում են ավելի ուժեղ, որովհետև դուք պաշտպանում եք ճշմարտությունը և արդարակեցությունը փառահեղ ուղիներով:

Դուք՝ Եկեղեցու ազնիվ երիտասարդություն, իմ հերոսներն եք: Ես սիրում եմ ձեզ: Ես զգում եմ Երկնային Հոր աներևակայելի սերը ձեր հանդեպ և բերում եմ ձեզ իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը ճշմարիտ է: Նա սպասում է, պատրաստ աջակցելու ձեզ, երբ «կանգնեք … սուրբ տեղերում և չշարժվեք»: Ես սիրում եմ և աջակցում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնին, մեր ճշմարիտ և քաջալերող մարգարեին: Ես ասում եմ այս բաները Հիսուս Քրիստոսի անունով ամեն: