Սուրբ Ծննդյան ամբողջական պատմությունը


 

Սուրբ Ծնունդն իր հետ բերում է քնքշության, ուրախության և սիրո զգացումներ։ Եվ ինչպես կվկայեն շատ ծնողներ, նմանատիպ զգացումներ արթնանում են յուրաքանչյուր նորածնի լույս աշխարհ գալուց։ Անշուշտ, Քրիստոսի ծնունդը նման չէր մյուսներին։ Արժեքավոր մանրամասները՝ Բեթլեհեմի ճամփորդությունը, լեփ-լեցուն հյուրատունը, համեստ մսուրը, նորահայտ աստղը, խոնարհ հովիվները և հրեշտակները, ուշագրավ են դարձնում Նրա ծնունդի պատմությունը։ Այնուհանդերձ, Փրկիչի ծնունդի պատմությունը ներկայացնում է միայն մի մասն այն ամենի, ինչ մենք զգում ենք սուրբ Ծննդյան տոներին։ Սուրբ Ծնունդին տոնում ենք ոչ միայն այն, թե Հիսուսն ինչպես եկավ աշխարհ, այլև իմանում ենք, թե ո՞վ է Նա՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը, ու նաև, թե ինչո՞ւ Նա Եկավ։

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ուսուցանել է. «Քանի որ Նա եկավ աշխարհ, մենք [կարող ենք] ուրախություն ու երջանկություն ունենալ մեր կյանքում և խաղաղություն՝ տարվա ամեն մի օրը։ … Իր գալով, Նա իմաստ հաղորդեց մեր գոյությանը»:1

Հոր առաջնեկը

Այս իմաստը պարզ է դառնում, երբ դիտարկում ենք Սուրբ Ծնունդն ամբողջությամբ։ Ինչպես մեկնաբանել է Նախագահ Գորդոն Բ. Հինքլին. «Չէր լինի Սուրբ Ծնունդ, եթե չլիներ Զատիկը։ Բեթլեհեմի մանուկ Հիսուսը կլիներ ևս մի երեխա, եթե չլիներ Գեթսեմանի և Գողգոթայի քավիչ Քրիստոսը և Հարության հաղթական փաստը»։2

Հիսուսի ծնունդը Բեթլեհեմում պատմության սկիզբը չէր, իսկ Գողգոթան՝ ավարտը չէր։ Սուրբ գրություններից իմանում ենք, որ Նա Երկնքի նախաերկրային խորհրդի ժամանակ «սկզբում … Աստծո հետ էր»։3 Մենք նույնպես այնտեղ էինք, որտեղ Նրան ճանաչում էինք որպես Եհովայի՝ մեր Հավերժական Հոր առաջնեկի։4 Մենք իմացանք, որ նա՝ որպես աշխարհի Արարիչ ու Քավիչ, կունենա կենտրոնական դեր։ Մենք ուրախությունից բացականչեցինք, երբ ընդունեցինք մեր Հոր երջանկության մեծ ծրագիրը։5 Թեև այնտեղ կայինմի քանիսը , ովքեր ապստամբեցին Աստծո ծրագրի դեմ, մենք գտնվում էինք այն մարդկանց թվում, ովքեր իրենց հավատքը դրեցին Հիսուս Քրիստոսի վրա։ Մեր իսկ կամքով ընդունեցինք մահկանացու կյանքի դժվարությունները, քանի որ մենք վստահ էինք, որ Հիսուսը կկատարեր Հոր կամքը, որ Նրա շնորհիվ մենք կփրկվենք։

Աստծո միածին Որդու ծնունդը

Այս երկրի վրա մեր նախկին կյանքի հիշողությունը ծածկված է մոռացության վարագույրով։ Երկիր գալու մեր նպատակն էր՝ սովորել, թե ինչպես «գնալ հավատքով, ոչ թե երևույթով»։6

Այդ հավատքն ամրապնդելու համար Աստված ուղարկեց մարգարեների, ովքեր կանխատեսեցին ու կանխագուշակեցին խոստացված Մեսիայի գալուստը։ Այդ մարգարեներից մեկը Նեփին էր, ով իր տեսիլքում տեսավ մի ծառ, որն անչափ գեղեցիկ ու սպիտակ էր։ Երբ նա ցանկացավ իմանալ իր տեսիլքի մեկնաբանությունը, նա տեսավ Նազարեթ քաղաքը և Մարիամին, ով մի արդար ու գեղեցիկ կույս էր։ Հրեշտակը երևաց Նեփիին և մի խորիմաստ հարց տվեց նրան. «Գիտե՞ս դու Աստծո բարեհաճության մասին»։ Այլ կերպ ասած. «Դու հասկանու՞մ ես, ինչո՞ւ էԱստված ինքը գալու աշխարհ, ինչո՞ւ Նա պետք է բարեհաճ լինի բոլոր բաներում»։ Նեփիի պատասխանը փոքր-ինչ անվստահ էր. «Ես գիտեմ, որ նա սիրում է իր զավակներին. սակայն ես չգիտեմ բոլոր բաների իմաստը»։

Ապա հրեշտակն ասաց. «Կույսը, որին դու տեսնում ես, Աստծո Որդու մայրն է»։ Նեփին տեսավ Մարիամին, ով իր ձեռքերում պահում էր մի երեխայի, և հրեշտակն ուրախությամբ ասաց. «Ահա Աստծո Գառը, …հիրավի, Հավերժական Հոր Որդին»։ Հանկարծ ծառի նշանակությունը և Քրիստոսի ծնունդը նշելու պատճառը պարզ դարձավ Նեփիին։ Նա ասաց. «Այո, դա Աստծո սերն է, որը տարածվում է ամենուր՝ մարդկանց զավակների սրտերում. հետևաբար, ամենաբաղձալին է բոլոր բաներից ավելի»։ Եվ հրեշտակն ավելացրեց. «Այո, և հոգու համար ամենաբերկրալին»։7

Ի վերջո, Նեփիի տեսիլքից 600 տարի անց, շատ սպասված և բազմաթիվ անգամներ մարգարեությամբ կանխատեսված օրը հասավ։ Հիսուսն անցավ վարագույրի միջով և աշխարհ եկավ որպես մի անօգնական մանուկ, թեև նման չէր մյուս մանուկներին։ Հոգով լինելով Աստծո անդրանիկ որդին, Նա դարձավ Նրա Միածին Որդին մարմնում։ Այդ երեխան, ով ծնվեց ամենահամեստ պայմաններում, Իր ուսերին պետք է կրեր Աստծո հավերժական ընտանիքի փրկությունը։ Իսկապես, այդ գիշեր «տարիների հույսերն ու վախերը» միավորվեցին «փոքր քաղաք Բեթլեհեմում»։8

Բայց իհարկե, պատմությունն այդքանով չի ավարտվում։ Թեև Փրկիչի ծնունդը լի էր հրաշքներով, ավելի մեծ հրաշքները դեռ առջևում էին։

Հոր Գործը

Մենք շատ քիչ բան գիտենք Հիսուսի կյանքի վաղ տարիների մասին։ Մենք գիտենք, որ Նա «զարգանում էր իմաստությամբ ու հասակով և շնորհքով՝ Աստծո և մարդկանց մոտ»։9 12 տարեկանում Նա ցանկանում էր «[Իր] Հոր [գործն անել]»։ 10 Այդ գործն էր աշխարհին ցույց տալ Իր զավակների հանդեպ Հոր «մեծ ու հրաշալի սերը»։11

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. … որ աշխարհքը նորանով փրկուի»։ 12

Նրա Հոր գործն էր «ման [գալ] բարի անելով»։ 13 Այն կարեկցանքի գործ էր՝ «բժշկելով հիվանդներին, բարձրացնելով մեռածներին, իրականացնելով կաղերի քայլելը, կույրերին շնորհելով իրենց տեսողությունը, խուլերին՝ լսելը»:14

Նրա Հոր գործն էր՝ բացել մեր հավատքի աչքերը, արթնացնել մեր հոգևոր զգացմունքներն ումեր ցավը, բուժել հպարտությունը, հիվանդություններն ու մեղքերը։ Այն «մեր թուլությունների մեջ [մեզ] սատարելն» է։ Եվ դա իրագործելու համար Հիսուսը կամովին կրեց ցավեր, մերժումներ, չարչարանքներ և փորձություններ ամեն տեսակի։15

Նրա Հոր գործը կայանում էր նրանում, որ օգներ մեզ իրագործել երկրի վրա մեր նպատակը՝ «պատրաստել մեզ երկնքի համար», որպեսզի մենք կարողանանք «ապրել այնտեղ [Նրա] հետ»։ 16 Այլ կերպ ասած, Նրա Հոր գործը կայանում էր և կայանում է նրանում, որ «[իրականացնի] մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»։17

Հիսուս Քրիստոսի Քավությունը

Ի վերջո, Սուրբ Ծնունդի ամբողջական պատմությունն ավարտվում է Փրկիչի կյանքի վերջին երեք օրերով։ Այդ հանգուցային պահին Փրկիչը Գեթսեմանի պարտեզից անցնում է մինչև Գողգոթա ու գերեզման։ Ինչպես Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն է ուսուցանել, այդ պահի «ազդեցությունն ու արդյունավետությունը, գնում է հետ՝ …դեպի ժամանակների ակունքները և ձգվում առաջ՝ հավերժության միջով »։18

Պատասխանատու լինելով յուրաքանչյուր մարդու հոգու համար, Հիսուսը բացարձակապես միայնակ մտավ Գեթսեմանի պարտեզ։ Դրան հետևեցին հարցաքննությունը, խարազանումը և խաչի վրա տանջալից մահը։ Նույն խոնարհությամբ ու հնազանդությամբ, որի մասին Նա ի սկզբանե հայտարարել էր՝ «Ահա ես, ինձ ուղարկիր»,19 այժմ Նա ասաց. «Հայր, հոգիս քո ձեռն եմ ավանդում»։20

Երկիրը հառաչեց, Նրա ընկերները ողբացին և խավարը պատեց երկիրը։ Փրկիչը գնաց հոգիների աշխարհ, որտեղ «արդար հոգիների մի անթիվ բազմություն»՝ մահացած արդար հոգիները, սպասում էին Նրա գալուստին։ Ուշագրավ է, որ նույն բանը տեղի ունեցավ ժամանակների սկզբում, երբ Աստծո որդիներն ու դուստրերն ուրախությունից բացականչեցին և ծնկի իջան՝ երկրպագելու իրենց Ազատարարին։21

Աշխարհի լույսի հարությունը

Շուտով ժամանակը եկավ Փրկիչի համար, որպեսզի նորից վեր առնի Իր ֆիզիկական մարմինն ու Իր հաղթանակը տոնի մահվան վրա։ Գարնանային մի վաղ առավոտ, շաբաթվա առաջին օրը, Մարիամ Մագդաղենացին այցելեց Նրա գերեզմանին և դատարկ գտավ այն։ Նա առաջինն էր, ով լսեց Նրա ձայնը և տեսավ Նրա սիրելի դեմքը։ Ավելի ուշ, Հիսուսը հայտնվեց Իր աշակերտներին և հրավիրեց նրանց նայել Իր ձեռքերին և ոտքերին և «շոշափել [Նրան] և տեսնել», որ 22 դա իսկապես Նա էր, որ նրանց Քավիչն իսկապես կրկին ապրում էր։

«Մեծ ուրախության ավետիսով»23 ենք տոնում Սուրբ Ծնունդը, ոչ միայն նրա համար, որ Քրիստոսը ծնվեց, այլ որ Նա ապրեց մեր մեջ, տվեց Իր կյանքը մեզ համար, հարություն առավ և ի վերջո՝ «ավարտեց [Իրեն տված Հոր] գործը»։24 Մենք ուրախանում ենք, քանի որ այս աշխարհի շփոթությունն ու քաոսը կարող են հանդարտվել այն խոստման ներքո, որը մեզ տրվեց ի սկզբանե՝ մի խոստում, որն իրագործվեց Հիսուս Քրիստոսի Քավությամբ։ Այդ իսկ պատճառով, Սուրբ Ծննդյան պատմությունն ամբողջական չէր լինի առանց Զատկիկի պատմության։ Փրկիչի քավիչ զոհաբերության շնորհիվ սուրբ դարձավ Բեթլեհեմի լուռ գիշերը։ Փրկագնման Նրա պարգևի շնորհիվ մենք ուրախությունից բացականչեցինք նախաերկրային կյանքում՝ մի պարգև, որը բուժում է մեր հիվանդությունները, վերականգնում է մեր տեսողությունը և մաքրում է արտասուքը։25

Սուրբ Ծննդյան տոներին փայլող լույսը բխում է Աշխարհի Լույսից։ Մեր կողմից սիրված Սուրբ Ծննդյան պատմությունը պատմում է մեր Հոր երջանկության ծրագրի մասին, որն իրագործվեց Քրիստոսի շնորհիվ։ Այն պարգևը, որի շնորհիվ Սուրբ Ծննդյան տոները սուրբ են դառնում, Նրա կյանքն է, որը Նա տվեց, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք։ Թող որ մենք ստանանք այդ պարգևը և Նրա սիրով ու ավետարանով կիսվենք ողջ աշխարհի հետ, հատկապես, տարվա այս հրաշալի ժամանակաշրջանում, դա իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։

Ցույց տալ հղումները

    Հղումներ

  1.  

    1. Թոմաս Ս. Մոնսոն, «Որովհետև նա եկավ» (Առաջին նախագահության Սուրբ Ծննդյան հոգևոր հավաք, դեկ. 4, 2011), lds.org/broadcasts։

  2.  

    2. Գորդոն Բ. Հինքլի, «The Wondrous and True Story of Christmas» Ensign, դեկ. 2000, 5։

  3.  

    3. Հովհաննես 1.1

  4.  

    4. Տես Վարդապետություն և Ուխտեր 93.21։

  5.  

    5. Տես Հոբ 38.7։

  6.  

    6. Բ Կորնթացիս 5.7

  7.  

    7. Տես 1 Նեփի 11.8–23։

  8.  

    8. “O Little Town of Bethlehem,” Hymns, no. 208.

  9.  

    9. Ղուկաս 2.52

  10.  

    10. Ղուկաս 2.49

  11.  

    11. Վարդապետություն և Ուխտեր 138.3

  12.  

    12. Հովհաննես 3.16–17

  13.  

    13. Գործք 10.38

  14.  

    14. Մոսիա 3.5

  15.  

    15. Տես Ալմա 7.11–12։

  16.  

    16. “Away in a Manger,” Hymns, no. 206.

  17.  

    17. Մովսես 1.39

  18.  

    18. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «The Atonement of Jesus Christ», Մորմոնիզմի հանրագիտարան, eom.byu.edu/index.php/Atonement_of_Jesus_Christ։

  19.  

    19. Աբրահամ 3.27

  20.  

    20. Ղուկաս 23.46

  21.  

    21. Տես Վարդապետություն և Ուխտեր 138.12–23, 37։

  22.  

    22. Ղուկաս 24.39

  23.  

    23. Ղուկաս 2.10

  24.  

    24. Հովհաննես 17.4

  25.  

    25. Տես Եսայիա 25.8, Հայտնություն 21.4։